Ջերսենյան ցեղի տավար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջերսենյան ցեղի տավար
Ջերսենյան ցեղի տավար
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Կաթնասուններ
Ենթակարգ Որոճողներ
Լատիներեն անվանում
Jersey cattle


Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Ջերսենյան ցեղի տավար, կաթնատու ցեղ։ Բուծվել է Անգլիայում (Ջերսի կղզում), նորմանդական և բրիտանական տեղական տավարների բարելավման և ըստ կաթնատվության ու կաթի յուղայնության տևական ընտրության միջոցով։ Լայնորեն կիրառվել է ինբրիդինգը։ Թույրը հիմնականում բաց գորշ է։ Մկանակազմը թույլ է զարգացած, ոսկրակազմը՝ նուրբ, կուրծը՝ թասաձև։ Կովերի մնդավի բարձրությունը՝ 123, կրծքի փաթը՝ 173, դաստակինը՝ 16 սմ է։ Կովերի զանգվածը 380-450 կգ է, իսկ ցուլերինը՝ 650-700 կգ։ Միջին կաթնատվությունը 3500 կգ է։ Կաթի յուղայնությունը՝ 5,0-6,0% (լավագույն ցեղն է աշխարհում)։ Մսատվությունը ցածր է։ Ջերսեյան ցեղի տավար բուծվում է գրեթե բոլոր եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Աֆրիկայում, Ճապոնիայում, Նոր Զելանդիայում։ ՄՄՀՄ առաջին անգամ ներմուծվել է 1947 թվականին։ Բուծվում է Մոսկվայի, Լենինգրադի, Ռյազանի, Նովգորոդի մարզերում, Սիբիրում, Մոլդովա և Ուկրաինա ԽՍՀ-ներում։ Ջերսեյան ցեղի տավարը ՀԽՍՀ է ներմուծվել 1960-ական թթ․ և օգտագործվել ներածական տրամախաչման նպատակով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 511 CC-BY-SA-icon-80x15.png