Ճահճախոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճահճախոտ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Poales
Ընտանիք Բոշխազգիներ
Ցեղ Ճահճախոտ
Լատիներեն անվանում
Eleocharis
R.Br., 1810
Հոմանիշներ
Տիպիկ ներկայացուցիչներ


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Ճահճախոտ (լատին․՝ Eleocharis), բոշխազգիների (Cyperaceae) ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ միամյա, կոճղարմատավոր խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 200 տեսակ։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուսաբանական նկարազարդումը Կ. Ա. Մ. Լինդմանի «Bilder ur Nordens Flora» գրքից, 1917-1926
A. Ճահճախոտ ճահճային (Eleocharis palustris)
B. Ճահճախոտ ասեղնավոր(Eleocharis acicularis)

Ցողունն ակոսավոր է՝ չճյուղավորվող, բարձրանում է՝ 10-50 սմ։ Տերևազուրկ է։ Ծաղիկները մեկական են, մանր, երկսեռ, ցողունների ծայրերին։ Ծաղկում է մայիսի վերջին կամ հունիսի սկզբին։ Պտուղն ընկուզիկ է։

Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում՝ 6 տեսակ՝

  • Ճահճախոտ հնգածաղիկ (E. quinqueflora),
  • Ճահճախոտ ասեղնավոր (E. acicularis),
  • Ճահճախոտ ճահճային (E. palustris),
  • Ճահճախոտ թասակավոր (E. mitracarpa) և այլն։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում է Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերի ստորին և միջին լեռն, գոտիներում։ Աճում է լճակների, դանդաղահոս գետերի, գետակների, առվակների ու ճահիճների ափերին։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է 280 տեսակ[1].

Նրանցից մի քանիսը.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Plant List: Eleocharis
  2. «GRIN Species Records of Eleocharis». Germplasm Resources Information Network. United States Department of Agriculture. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 3-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Род 228. Болотница — Heleocharis // Флора СССР. В 30 т. / Гл. ред. акад. В. Л. Комаров; Ред. тома Б. К. Шишкин. — М.—Л.։ Изд-во АН СССР, 1935. — Т. III. — С. 65—90. — 636 + XXV с. — 5175 экз.
  • Rataj, Karel. 1977. Aquarium plants; hair grass. TFH 12/77.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճահճախոտ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճահճախոտ» հոդվածին։