Տրոլ թռիչքադաշտ
Տրոլ թռիչքադաշտ | |
---|---|
Տեսակ | Անտարկտիկական կապույտ սառույցի թռիչքուղի և commercial traffic aerodrome? |
Մայրցամաք | Անտարկտիդա |
Վարչատարածք | Անտարկտիկայի համաձայնագրի տարածք |
ԲԾՄ | 1232 մետր |
Ձևավորում | 2005 |
Տրոլ թռիչքադաշտ (IATA: QAT, ICAO: ENOE), թռիչքադաշտ Տրոլ հետազոտական կայանից 6.8 կիլոմետր (4.2 մղոն) հեռավորության վրա Արքայադուստր Մարթայի ափին, Մոդ թագուհու երկրում, Անտարկտիդայում։ Նորվեգիայի բեևեռային ինստիտուտին պատկանող այս տարածքը բաղկացած է Անտարկտիդայի սառցադաշտային կապույտ սառույցի վրա 3300 x 100 մետր (10830 x 330 ֆուտ) թռիչքուղուց։ Օդանավակայանը գտնվում է ծովի մակարդակից 1232 մետր բարձրության վրա և ափից 235 կմ (146 կմ) հեռավորության վրա։
Օդանավակայնը հանձնվել է շահագործման 2005 թվականին և ծառայում է որպես Մոդ թագուհու երկրի օդային ցանցի կենտրոն (անգլ. DROMLAN)` բազմազգ համագործակցություն՝ Տրոլը որպես ամբողջ տարվա կենտրոն օգտագործելու համար՝ միջմայրցամաքային երթևեկություն ապահովելու համար դեպի Անտարկտիդա և այնուհետև տարբեր հետազոտական կայաններ՝ օգտագործելով միջանտարկտիկական գործողությունների համար հարմար ինքնաթիռներ։ Միջմայրցամաքային թռիչքները հիմնականում մեկնում են Քեյփթաունի Միջազգային Օդանավակայանից օգտագործելով Ilyushin 76, C-130 Hercules, P-3 Orion, Boeing 767 և նմանատիպ, հեռահար ինքնաթիռներ։ Հետազոտական կայանի այլ սնուցման ծառայությունները սովորաբար իրականացվում են Basler BT-67 ինքնաթիռներով, De Havilland DHC-6/300 Twin Otter ինքնաթիռներով և Dornier Do-228 ինքնաթիռներով և ուղղաթիռներով։
Հնարավորություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տրոլ թռիչքադաշտը տեղակայված է Տրոլից 6.8 կիլոմետր (4.2 մղոն) հեռավորության վրա Արքայադուստր Մարթայի ափին, Մոդ թագուհու երկրում, Անտարկտիդայում։ Նորվեգիայի բեևեռային ինստիտուտին պատկանող այս տարածքը բաղկացած է Անտարկտիդայի սառցադաշտային կապույտ սառույցի վրա 3300 x 100 մետր (10830 x 330 ֆուտ) թռիչքուղուց։ Օդանավակայանը գտնվում է ծովի մակարդակից 1232 մետր բարձրության վրա և ափից 235 կմ (146 կմ) հեռավորության վրա[1]։ Թռիչքի գործիքային վայրէջքի համակարգ չի օգտագործվում, փոխարենը օգտագործվում են տեսողական թռիչքի կաննոնները։ Թռիչքուղու վրա չկան շենքեր կամ կառույցներ, չնայած հետազոտական ինստիտուտը ապահովում է որոշ ծառայություններ։ Վերգետնյա բեռնաթափումը, ներառյալ ինքնաթիռի վառելքի մատակարարումը ապահովվում է Տրոլի անձնակազմի կողմից[2]։ Անձնակազմը նաև մատուցում է ծառայություններ, ինչպիսիք են հրշեջ-փրկարարական ծառայությունները, կապը և Տրոլում գիշերակացը այն անձանց համար, ովքեր չեն կարող առաջ շարժվել վատ եղանակի պատճառով[3]։ Օդանավակայանը պետք է հետևի Անտարկտիդայի պայմանագրին կից «Շրջակա միջավայրի պահպանության մասին» արձանագրությանը։ Սա ներառում է ամբողջ վառելիքի պահեստավորումը տակառներում և մեծ տանկերում, որոնք տեղադրված են հատուկ գորգերի վրա, որոնք կլանում են հեղուկները՝ արտահոսքից խուսափելու համար։ Կան նաև սարքավորումներ և պլաններ՝ կարգավորելու արտահոսքերը, եթե դրանք տեղի ունենան։ Բոլոր թափոնները տեղափոխվում են Անտարկտիդայից դուրս[4]։
Թռիչքադաշտն ունի ցուրտ և չոր կլիմա՝ գտնվելով անապատում։ Տարեկան միջին ջերմաստիճանը −25 °C է (−13 °F), իսկ ամառային ջերմաստիճանը կարող է հասնել մոտ 0 °C (32 °F), և ամենացածրը՝ ձմռանը՝ −50 °C (−58 °F): Փոթորիկները, որոնք կարող են տեղի ունենալ ամբողջ տարվա ընթացքում, երբեմն անհնարին են դարձնում բացօթյա գործունեությունը։ Քանի որ այն գտնվում է Հարավային բեևեռային շրջագծից հարավ, Տրոլն ունի բեևեռային ցերեկ ամռանը և բևեռային գիշերը ձմռանը[4]։
Ծառայություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոդ թագուհու երկրի օդային ցանցի նախագիծը համակարգված նախագիծ է տասնմեկ երկրների միջև, որոնց բազաները գտնվում են Մոդ թագուհու երկրում (նորվ.՝ Dronning Maud Land)՝ ծախսերը նվազեցնելու համար համակարգված լոգիստիկ ծառայություն ստեղծելու համար։ Մասնակից երկրներն են՝ Բելգիան, Ֆինլանդիան, Գերմանիան, Հնդկաստանը, Ճապոնիան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Ռուսաստանը, Հարավային Աֆրիկան, Շվեդիան և Միացյալ Թագավորությունը։ Ծառայություններն իրականացվում են ռուսական Ilyushin 76, նորվեգական և շվեդական C-130 Hercules և նորվեգական P-3 Orion ինքնաթիռներով, երբեմն նաև այլ ինթնաթիռներ են այցելում[5]։ Թռիչքներն իրականացվում են Քեյփթաունի միջազգային օդանավակայանից մինչև ինը ժամ թռիչաժամանակով Հերկուլես ինքնաթիռի համար[6], իսկ հինգուկես ժամ՝ Իլ-76-ի համար[7]։
Այլ հետազոտական կայանների սնուցման ծառայությունները շահագործում են երկու Basler BT-67 (տեսակը փոխարկված DC-3/C-47), որոնք շահագործվում են հարավաֆրիկյան Antarctic Logistics Center International ընկերության կամ այլ օպերատորների կողմից[6]։ Ծառայություններն իրականացվում են դեպի Aboa (Ֆինլանդիա), Dome F (Ճապոնիա), Halley (Բրիտանիա), Kohnen (Գերմանիա), Maitri (Հնդկաստան), Neumayer (Գերմանիա), Novolazarevskaya (Ռուսաստան), Princess Elisabeth (Բելգիա), SANAE IV (Հարավային Աֆրիկա), Showa (Ճապոնիա), Tor (Նորվեգիա) և Wasa (Շվեդիա)[8]։ 2007-08 թվականներին 720 մարդ տեղափոխվել է Անտարկտիկա DROMLAN-ի միջոցով[5]։ Օդանավակայանը բաց չէ կոմերցիոն կամ այլ մասնավոր թռիչքների համար[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տրոլի պլանավորման ժամանակ, որը բացվել է 1990 թվականին, որոշվել է, որ կայանը պետք է տեղադրվի այնպիսի վայրում, որը թույլ կտա նրան թռիչքուղի ունենալ ամբողջ տարվա ընթացքում։ Յութուլսեսենն (նորվ. Jutulsessen) ընտրվել է որպես վայր, մասամբ այն պատճառով, որ այն ապահովում էր հետազոտական կայանի բազային նունատակը և միևնույն ժամանակ թռիչքուղու համար մոտ էր սառցադաշտային կապույտ սառույցին[9]։ Այն ժամանակ բոլոր բեռներն ու ուղևորները դեպի Տրոլ պետք է տեղափոխվեին կա՛մ նավով, կա՛մ օդանավով Նովոլազարևսկայա (ռուս. Новолазаревская) ռուսական բազայի կամ Հենրիքսենսկերա (նորվ. Henriksenskjera) օդանավակայանի միջոցով[7]։
1990-ականների վերջին Նորվեգիայի բևեռային ինստիտուտը նախաձեռնեց ստեղծել DROMLAN՝ համագործակցելով տասնմեկ այլ երկրների հետ, որոնք գործում են հետազոտական հաստատություններ Մոդ թագուհու Երկրում։ 2001 թվականի հունվարի 5-ին ութ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ փորձնական թռիչք կատարվեց դեպի Հենրիքսենսկերա։ Այնտեղից անձնակազմը և պարագաները տարբեր բազաներին բաշխելու համար օգտագործվել են DHC-6/300 Twin Otter, Basler BT-67 և ուղղաթիռ։ Ի հավելումն Նովոլազարևսկայայի թռիչքակայանի գնահատմանը, 2002 թվականի հունվարին Տրոլում ևս իրականացվեց գնահատում։ Հանգույցի մոդելը օգտագործվել է 2001 և 2002 թվականների ամռանը, որը շահագործվում էր հարավաֆրիկյան Antarctic Logistics Center International ընկերության կողմից[10]։
Տրոլում մշտական օդանավակայան կառուցելու համար Նորվեգիայի բևեռային ինստիտուտը ձեռք է բերել ձյունը մաքրող սարք և թրթուրավոր շարժասարք՝ ձյունամաքրիչով, հենահարթով և սառցահատով։ Աշխատանքները կազմակերպվել են ցամաքային Գլոբալ տեղորոշման համակարգի լազերային համակարգով։ 2002 թվականի ընթացքում կառուցվել է 2500 մետր (8200 ֆուտ) թռիչքուղի։ Սա ներառում էր մակերեսային ժայռերի հեռացում և ցանկացած ճեղքվածքների լցում։ Շինարարությունը ներառում էր նաև անհրաժեշտ վերգետնյա հարմարություններ, ինչպիսիք են հրշեջ-փրկարարական ծառայությունը, կապը, ինքնաթիռի վերգետնյա սպասարկումը և գիշերակացը Տրոլում այն անձանց համար, ովքեր չեն կարող առաջ շարժվել վատ եղանակի պատճառով[3]։ Շինարարությունը ներառում էր 70,000 խորանարդ մետր (2,500,000 խորանարդ ֆուտ) սառույցի և ձյան տեղափոխում[1]։
Տրոլ թռիչքուղին բացվել է 2005 թվականի փետրվարի 11-ին Նորվեգիայի թագուհի Սոնյայի կողմից[11], իսկ նոր հետազոտական կայանը բացվել է հաջորդ օրը[12][13]։ Ծառայությունների համար սկզբում օգտագործվել են Antonov An-2, DHC-6/300 Twin Otters, Dorniers 228 և ավելի փոքր ինքնաթիռներ[5]։ Ավելի ուշ շահագործման են հանձնվել երկու Basler BT-67, որոնք շահագործվում են Antarctic Logistics Center International-ի կողմից։ Համագործակցությունը հանգեցրել է ավելի մեծ ինքնաթիռների առկայությանը, որոնք ավելի հարմար են հետազոտության համար՝ մասնակից երկրների միջև համակարգված որոնողափրկարարական գործողությունների միջոցով։ 2008 թվականի հունվարի 19-ին օդանավակայան այցելեց Նորվեգիայի վարչապետ Ենս Սթոլթենբերգը[6]։։
Ավիաընկերություններ և նպատակակետեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավիաընկերություն | Նպատակակետ |
---|---|
Hi Fly | Չարտեր Քեյփթաուն |
Icelandair | ՉարտերՔեյփթաուն[14] |
Royal Air Force | Չարտեր Վիլկինս թռիչքուղի |
Smartwings | Չարտեր Օսլո |
PrivatAir | Չարտեր Քեյփթաուն |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Solholm, Rolleiv (2003 թ․ փետրվարի 1). «New Norwegian air field in the Antarctic». The Norway Post. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 23-ին.
- ↑ 2,0 2,1 «Antarktis, Troll Runway». Norske Flyplasser. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 23-ին.
- ↑ 3,0 3,1 Kyvik et.al (2008): 173
- ↑ 4,0 4,1 Jaklin, Gunn Sissel; Njåstad, Birgit. «The environment at Troll». Norwegian Polar Institute. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 23-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 Kyvik et.al (2008): 175
- ↑ 6,0 6,1 6,2 Kyvik et.al (2008): 177
- ↑ 7,0 7,1 Kyvik et.al (2008): 167
- ↑ Kyvik et.al (2008): 176
- ↑ Kyvik et.al (2008): 169
- ↑ Kyvik et.al (2008): 172
- ↑ Kyvik et.al (2008): 153
- ↑ Kyvik et.al (2008): 155
- ↑ «The Norwegian Troll station in the Antarctic opened». Norwegian Institute for Air Research. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Icelandair flies to Antarctica». Icelandair. Վերցված է 2022 թ․ մայիսի 19-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Kyvik, Helga, ed. (2008). Norge i Antarktis (նորվեգերեն). Oslo: Schibsted Forlag. ISBN 82-516-2589-0.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին պատկերներ | |
---|---|
Image of Troll Airfield | |
Aircraft landing at Troll | |
Ilyushin Il-76 at Troll |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրոլ թռիչքադաշտ» հոդվածին։ |
|