Քեյփթաունի միջազգային օդանավակայան
Քեյփթաուն միջազգային օդանավակայան | |||
|---|---|---|---|
| IATA: CPT – ԻԿԱՕ: FACT | |||
| Ամփոփում | |||
| Օդակայանի տեսակ | Public | ||
| Օպերատոր | Airports Company South Africa | ||
| Ծառայում է | Քեյփթաուն | ||
| Տեղագրություն | Matroosfontein, Քեյփթաուն, Արևմտյան Կապ, Հարավային Աֆրիկա | ||
| Բարձրացում ԲԾՄ | 46 մ / 151 ֆտ | ||
| Կոորդինատներ | |||
| Կոորդինատներ | 33°58′10″ հվ. լ. 018°35′50″ ավ. ե.HGЯO | ||
| Կայք | |||
| Թռիչքի ուղի | |||
| Ուղղություն | Երկարություն | Ծածկ | |
| մ | ֆտ | ||
| 01/19 | 3,201 | 10,502 | Ասֆալտ |
| 16/34 | 1,701 | 5,581 | Ասֆալտ |
| Վիճակագրություն (Apr 2016 - Mar 2017) | |||
| Passengers | 10,211,390 | ||
| Aircraft movements | 99,337 | ||
Քեյփթաուն միջազգային օդանավակայան (անգլ.՝ Cape Town International Airport), Քեյփթաուն քաղաքը սպասարկող հիմնական օդանավակայանն է։ Համարվում է երկրորդ ամենածանրաբեռնված օդանավակայանը Հարավային Աֆրիկայում և երրորդը Աֆրիկայում։ Գտնվում է քաղաքի կենտրոնից մոտավորապես 22 կմ հեռավորության վրա։ Օդանավակայանը բացվել է 1954 թվականին, որպեսզի փոխարինի Քեյփթաունի Վինգֆիլդ (անգլ.՝ Wingfield) արվարձանում գտնվող նախկին օդանավակայանին։
Օդանավակայանը ունի ինչպես ուղիղ չվերթներ Յոհաննեսբուրգից և Դուրբանից, այնպես էլ թռիչքներ Հարավային Աֆրիկայի փոքր քաղաքներ։ Միջազգային մակարդակով ուղղակի չվերթեր են իրականացվում Աֆրիկայի, Ասիայի, Եվրոպայի և Հարավային Ամերիկայի մի շարք երկրներ։ Քեյփթաունի և Յոհաննեսբուրգի միջև ավիաուղին աշխարհում հինգերորդ ամենածանրաբեռնված ավիաուղին էր 2007 թվականին, իսկ Քեյփթաունի և Դուրբանի միջև ավիաուղին ծանրաբեռնվածությամբ հինգերորդն է Աֆրիկայում[1]։
2009 թվականին Քեյփթաունի միջազգային օդանավակայանը ստացել է Skytrax մրցանակը, որպես Աֆրիկայի լավագույն օդանավակայան[2]։ Օդանավակայանը ունի ներքին և արտաքին տերմինալներ, որոնք կապված են ընդհանուր կենտրոնական տերմինալի հետ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քեյփթաունի միջազգային օդանավակայանը բացվել է 1954 թվականին, Վիտվատերսվանդում Յան Քրիստիան Սմետսի անվան միջազգային օդանավակայանի (այժմ` Օ. Ռ. Տամբոյի անվան միջազգային օդանավակայան) բացումից մեկ տարի հետո։ Օդանավակայանը փոխարինեց Քեյփթաունի Վինգֆիլդ արվարձանում գտնվող նախկին օդանավակայանին։ Սկզբում օդանավակայանը կոչվում էր D.F. Malan Airport` ի պատիվ այն ժամանակվա Հարավային Աֆրիկայի վարչապետ Դանիել Ֆրանսուա Մալանի։ Սկզբում նախատեսված էր երկու միջազգային չվերթեր, ուղիղ չվերթ Մեծ Բրիտանիա և երկրորդ թռիչքը դեպի Մեծ Բրիտանիա Յոհաննեսբուրգով[3]։
1990-ական թվականների սկզբին ապարտհեյդի անկումից հետո օդանավակայանը պետության կողմից հանձնվեց նոր ձևավորված Airports Company South Africa ընկերությանը[4], և քաղաքական նկատառումներից ելնելով այն կոչվեց Քեյփթաունի միջազգային օդանավակայան[5]։ 21-րդ դարի առաջին տարիներին օդանավակայանում ուղևորահոսքի զգալի աճ է նկատվում, 2004-2005 թվականներին այն կազմել է տարեկան 6.2 միլիոն ուղևոր, 2007-2008 թվականներին հասավ 8.4 միլիոնի, իսկ 2008 -2009 թվականներին նվազեց հասնելով 7.8 միլիոնի։
2010 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության նախապատրաստության շրջանում Քեյփթաունի Միջազգային օդանավակայանը ընդարձակվեց և վերանորոգվեց։ Գլխավորը տերմինալի կենտրոնական շենքի վերակառուցումն էր 1.6 միլիարդ ռանդ արժեքով[6], որը նախկինում կապում էր անհատական, ներքին և արտաքին տերմինալները և ապահովում ընդհանուր գրանցման տարածք[2]։ Կենտրոնական տերմինալի նախնական մակարդակը բացվեց 2009 թվականի նոյեմբերին։
Տեղեկատվություն տերմինալի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]
Շենքը ունի մակարդակների բաժանման նախագիծ, վերին հարկերում տեղաբաշխված մեկնման և ժամանման սրահները, նկուղային հարկի բարձրացված ավտոճանապարհային մակարդակը ապահովում են մեկնման և ժամանման մուտքերի մատույցները[2]։ Բոլոր ուղևորների գրանցումները իրականացվում են տերմինալի կենտրոնական շենքում տեղակայված 120 գրանցման սեղանների և 20 ինքնասպասարկման տերմինալների միջոցով[2]։
Տերմինալը ունի 10 շարժասանդուղքներ, որոնք հավասարապես բաժանված են ներքին և արտաքին օգտագործման համար։ Ավելի ցածր մակարդակի ներքին և արտաքին տերմինալների բաժանմունքները օգտագործվում են ավտոբուսներով ուղևորների փոխադրման և հեռու կայանած ինքնաթիռներից ուղևորների փոխադրման համար[2]։
Ներկայումս ժամանման գոտին վերակառուցվում է, որպեսզի կենտրոնական տերմինալի շենքը սրահով օգտագործվի նոր ժամանողների ընդունման համար։ Տերմինալը ունի ուղեբեռների ավտոմատացված սպասարկման համակարգ , որը մեկ ժամում կարող է մշակել 30000 ճամպրուկ[2]։
Տերմինալի կենտրոնական շենքում տեղակայված մանրածախ առևտրի տարածքներ, ինչպես նաև աֆրիկյան մայր ցամաքում ամենամեծ ռեստորանը, որի մակերեսը կազմում է 1080 քառակուսի մետր (11600 քառ. ֆուտ), որը կոչվում է Spur Steak Ranches: Տերմինալն ունի նաև վերին հարկում տեղակայված դիտաշտարակ։
2009 թվականին Քեյփթաունի Միջազգային օդանավակայանը ստացել է Skytrax «Աֆրիկայի լավագույն օդանավակայան» մրցանակը՝ առաջ անցնելով Դուրբանի և Օ. Ռ. Տամբոյի անվան միջազգային օդանավակայաններից[7]։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավտոմոբիլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քեյփթաունի Միջազգային օդանավակայանը գտնվում է քաղաքի կենտրոնից մոտավորապես 22 կմ հեռավորության վրա։ Այնտեղ կարելի է հասնել N2 ավտոմայրուղով և օդանավակայանի մուտքի ճանապարհով։ Օդանավակայան կարելի է հասնել նաև R300 ավտոմայրուղով M12, M10 и M22 մայրուղիների միջոցով։
Օդանավակայանի ընդհանուր ավտոկայանատեղիում կա մոտավորապես 1424 տեղ, իսկ ներքին տերմինալի բազմահարկ կայանատեղին ապահովում է 1748 տեղ[8]։ Միջազգային տերմինալի մոտ գտնվող նոր ավտոկայանատեղին ունի ևս 4000 տեղ[9]։
Հասարակական տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]MyCiTi արագընթաց տրանսպորտի ավտոբուսային համակարգը մաքոքային սպասարկման կապ է ապահովում քաղաքի վարչական կենտրոնի և օդանավակայանի միջև։ Ավտոբուսները մեկնում են 20 րոպեն մեկ սկսած ժամը 04։20-ից մինչև 22։00-ը։ Օդանավակայանում տարբեր մասնավոր ընկերությունների կողմից ապահովվում է նաև տաքսիներով սպասարկման ծառայություն[5]։
Երկաթուղի
[խմբագրել | խմբագրել կոդը]Քեյփթաունի Միջազգային օդանավակայանի հետ ուղղակի երկաթուղային կապ չկա։ Հարավաֆրիկյան երկաթուղու ուղևորափոխադրումների գործակալությունն առաջարկում է կառուցել 4 կմ երկաթուղագիծ գործող մերձքաղաքային երկաթուղային ցանցի և օդանավակայանի միջև, սակայն դրա կառուցման հավանականությունը քիչ է[10]։
Ավիապատահարներ և միջադեպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1971 թվականի մայիսի 26-ին օդանավակայանում ցուցադրական թռիչքներ իրականացնող Հարավային Աֆրիկայի ռազմա-օդային ուժերի երեք Hawker Siddeley HS-125 ինքնաթիռներ վթարի ենթարկվեցին օդանավակայանից արևմուտք գտնվող Devil’s Peak լեռնային տարածքում։ Ինքնաթիռները կործանվեցին, իսկ անձնակազմի բոլոր 11 անդամները զոհվեցին[11][12]։
- 1983 թվականի հունիսի 5-ին անբարենպաստ եղանակի պատճառով վթարի ենթարկվեց Cessna 402B օդանավը, անձնակազմի 9 անդամներից 7-ը զոհվեցին[11][13][14]։
- 2007 թվականի նոյեմբերի 7-ին Nationwide Airlines ավիաընկերությանը պատկանող Boeing 737—230 ինքնաթիռի թռիչքի ժամանակ շարժիչներից մեկում հայտնաբերվեց անսարքություն։ Անձնակազմը հաջողությամբ և անվնաս վայրէջք կատարեց, իսկ օդանավում 106 ուղևորներ կային[15]։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուղևորափոխադրումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Ֆիսկալ տարի | Միջազգային | Տարածաշրջանային | Ներքին | Չցուցակագրված | Ընդհանուր | |||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Ուղևորների շարժ | Փոփոխություն % | Ուղևորների շարժ | Փոփոխություն % | Ուղևորների շարժ | Փոփոխություն % | Ուղևորների շարժ | Փոփոխություն % | Ուղևորների շարժ | Փոփոխություն % | |
| 2004–05 | 1,176,958 | no data | 126,837 | no data | 4,895,048 | no data | 16,060 | no data | 6,214,903 | no data |
| 2005–06 | 1,167,661 | 149,489 | 5,503,690 | 13,333 | 6,834,173 | |||||
| 2006–07 | 1,246,016 | 147,885 | 6,107,405 | 17,237 | 7,518,543 | |||||
| 2007–08 | 1,309,822 | 145,858 | 6,950,061 | 20,877 | 8,426,618 | |||||
| 2008–09 | 1,378,160 | 138,000 | 6,283,132 | 13,878 | 7,813,170 | |||||
| 2009–10 | 1,284,990 | 122,584 | 6,391,079 | 11,416 | 7,810,069 | |||||
| 2010–11 | 1,261,024 | 122,609 | 6,781,143 | 35,771 | 8,200,547 | |||||
| 2011–12 | 1,400,487 | 133,280 | 7,028,669 | 13,902 | 8,576,338 | |||||
| 2012–13 | 1,325,481 | 144,148 | 6,951,577 | 13,593 | 8,434,799 | |||||
| 2013-14 | 1,355,524 | 143,356 | 6,879,919 | 14,190 | 8,392,989 | |||||
| 2014-15 | 1,452,360 | 150,602 | 7,142,907 | 10,003 | 8,755,872 | |||||
| 2015-16 | 1,564,464 | 179,775 | 7,902,362 | 12,988 | 9,659,589 | |||||
| 2016-17 | 1,934,641 | 197,437 | 8,067,516 | 11,796 | 10,211,390 | |||||
Օդանավերի շարժ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Ֆիսկալ տարի | Միջազգային | Տարածաշրջանային | Ներքին | Չցուցակագրված | Ընդհանուր | |||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Օդանավերի շարժ | Փոփոխություն % | Օդանավերի շարժ | Փոփոխություն % | Aircraft movements | Փոփոխություն % | Օդանավերի շարժ | Փոփոխություն % | Օդանավերի շարժ | Փոփոխություն % | |
| 2004–05 | 4,355 | no data | 4,242 | no data | 56,810 | no data | 27,154 | no data | 92,561 | no data |
| 2005–06 | 4,296 | 4,169 | 58,099 | 22,326 | 88,890 | |||||
| 2006–07 | 4,623 | 3,698 | 60,470 | 22,602 | 91,393 | |||||
| 2007–08 | 5,019 | 3,420 | 69,819 | 24,027 | 102,285 | |||||
| 2008–09 | 5,638 | 3,340 | 65,623 | 21,042 | 95,643 | |||||
| 2009–10 | 4,884 | 3,296 | 65,020 | 19,379 | 92,579 | |||||
| 2010–11 | 4,868 | 3,137 | 66,587 | 19,031 | 93,623 | |||||
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «OAG reveals latest industry intelligence on the busiest routes». OAG. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «ACSA - New Developments». Airports Company South Africa. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ Bickford-Smith, Vivian; E. Van Heyningen, Nigel Worden (1999). Cape Town in the twentieth century: an illustrated social history. Cape Town: New Africa Books. էջ 120. ISBN 9780864863843. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ «ACSA - History». Airports Company South Africa. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ 5,0 5,1 «Cape Town Airport (CPT) Information - Airports Guide to Cape Town». airports-guides.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ Nicholson, Zara (2009 թ․ նոյեմբերի 8). «New terminal hailed as a success». Sunday Argus. IOL. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ «World Airport Awards 2009 - Regional Results». Skytrax. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ «ACSA - Cape Town - Maps and parking». Airports Company South Africa. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «More parking comes online at Cape Town International Airport». Airports Company South Africa. 2009 թ․ դեկտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ Peters, Melanie (2008 թ․ հունիսի 14). «Joining the dots between city-airport rail». Cape Argus. IOL. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ 11,0 11,1 Byrom, James (1993). Fields of Air. Ashanti Publishing. ISBN 01919874127.
{{cite book}}: Check|isbn=value: length (օգնություն) - ↑ «Accident Details - May 26, 1971». planecrashinfo.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Accident Details - June 5, 1983». planecrashinfo.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «ASN Aircraft accident 05-JUN-1983 Cessna 402 ZS-KVG». Aviation Safety Network. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «ASN Aircraft accident Boeing 737-230 ZS-OEZ Cape Town International Airport (CPT)». Aviation Safety Network. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «ACSA – Cape Town Passenger Statistics». Airports Company South Africa. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «ACSA – Cape Town Aircraft Statistics». Airports Company South Africa. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 28-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2019-05-25 Wayback Machine
- World Aero Data — Cape Town Արխիվացված 2019-08-03 Wayback Machine
- ExecuJet Cape Town
- Skytrax-ի պաշտոնական կայք
- Spur Steak Ranches ռեստորանային ցանցի պաշտոնական կայք
- Ինչպես հասնել կենտրոն
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեյփթաունի միջազգային օդանավակայան» հոդվածին։ |
| ||||||