Տրիտրիվա
Տրիտրիվա | |
---|---|
![]() | |
Տեսակ | լիճ և խառնարանային լիճ |
Երկիր | ![]() |
Ավազանի երկիր | ![]() |
![]() | |
![]() | |
![]() |
Տրիտրիվա (անգլ.՝ Tritriva), հրաբխային ծագման լիճ Աֆրիկայում, կենտրոնական Մադագասկարի հարավ արևմուտքում, Վակինանկարատրա մարզում։ Տեղակայված է Բելազաո գյուղի մոտակայքում, Անցիրաբե քաղաքի մոտ։ Անձրևային եղանակներին լճի ջրի մակարդակն իջնում է և բարձրանում է, երբ դադարում են մուսսոնային անձրևները։
Անգլիացի միսսիոներ Ջեյմս Սիբրին, ով հետազոտել է Մադագասկարի ֆլորան և ֆաունան, 1885 թվականին գրել է աշխատություն նաև այս լճի մասին[1]։
Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]
Լիճը հանգած հրաբխի խառնարան է, ըստ այդմ էլ տարածաշրջանը նշանավոր է մի շարք հիդրոթերմալ հանքավայրերով[2]։ Այն գտնվում է օվալաձև հրաբխային կոնի տիրույթում պարփակված ուղղահայաց գնեյսային ժայռերում[3]։ Կոնի եզրագիծը գտնվում է ծովի մակարդակից ավելի քան 2000 մետր բարձրության վրա, մինչդեռ ծովի մակերեսը մոտավորապես 50 մետրով էլ եզրագծից ներքև է[3]։
Նախապաշարմունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լիճը սրբազան է, և արգելվում է դրանում լողալ այն մարդկանց, ովքեր խոզի միս են ուտում։ Արգելքը ոչ մի կապ չունի իսլամի հետ, այս հնագույն սահմանափակումը գոյություն է ունեցել նախաիսլամական ժամանակներից։
Ֆենոմենալ երևույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տրիտրիվան հայտնի է իր ֆենոմեններով. Օրինակ՝ չոր սեզոնի ընթացքում դրա մակարդակը բարձրանում է ՝ փոխանակ իջնի։ Բացի այդ, լճի ջրի մեջ նետված օբյեկտները հայտնվում են ներքևում՝ հովտում, ինչը հիմք է տվել ստորգետնյա ջրատարների գոյության տեսությանը։
Ըստ տեղական լեգենդների, սիրահարները, ում ծնողներն արգելել են նրանց միասին լինել, այստեղ նետվել են ջուրը։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
-
-
-
Մադագասկարյան Մուրճակտուց կեռնեխ
-
Մադագասկարյան մկնաբազե
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ The Volcanic Lake of Tritriva: Its Physical Features and Legendary History", The Antananarvio Annual and Madagascar Magazine (London Missionary Society) 1885:469-72.
- ↑ «Madagascar: Tourism»։ web.archive.org։ 2009-02-28։ Արխիվացված է օրիգինալից 2009-02-28-ին։ Վերցված է 2020-11-20
- ↑ 3,0 3,1 Reader's Digest natural wonders of the world։ Pleasantville, N.Y.: Reader's Digest Association։ 1980։ ISBN 0-89577-087-3։ OCLC 7274806
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Տրիտրիվա կատեգորիայում։ |
|