Վակինանկարատրա
Վակինանկարատրա | |
---|---|
![]() | |
Տեսակ | Մադագասկարի մարզ |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Մադագասկար |
Մակերես | 16 599 կմ² |
![]() | |
![]() | |
![]() |
Վակինանկարատրա (անգլ.՝ Vakinankaratra ), մարզ Մադագասկարի կենտրոնական մասում, որի մարզկենտրոնն է Անցիրաբեն։ Վակինանկարատրան զբաղեցնում է 16,599 կիլոմետր տարածք և ունի 2,074,358 բնակչություն 2018 թվականի դրությամբ[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վակինանկարատրայի թագավորությունը հայտնի է որպես Անդրանցայ գետի թագավորություն, հիմնադրվել է 17-րդ դարի սկզբին Անդրիանոյի կողմից, ով ծագումով արքայազն էր Ալասորայից, Անտանանարիվույի հարավից։ Թագավորության մայրաքաղաքը նախկինում Ֆիվավահանան է եղել, որը ներկայումս Բետաֆո շրջանում է։
Անդրանցայի թագավորության վերջին կառավարիչը Անդրիամանալինարիվուն է եղել, ով գահ է բարձրացել, երբ Իմերինայի արքա Անդրիանամպոինիմերինան 19-րդ դարի սկզբին գրավել է տարածքը երիտասարդ իշխան Ռադամայի օգնությամբ։
Տարածքը ինտեգրվել է Մերինայի Թագավորությանը՝ Վակինանկարատրա նոր անվամբ։ Գաղութային ժամանակաշրջանում մարզի կենտրոնը տեղափոխվել է Անցիրաբե։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վակինանկարատրան Մադագասկարում բնակչությամբ երկրորդ մարզն է և երկրորդն է բնակչության ամենամեծ խտությամբ։ Ջիջում է միայն Անալամանգային, որտեղ գտնվում է ազգային մայրաքաղաքը և ամենամեծ քաղաքը՝ Անտանանարիվուն։ 2018 թվականին Վակինանկարատրան ունեցել է 2,074,358 բնակչություն և միջին խտությունը՝ 117.0 մարդ / կմ²[1]։ Բնակչության ճնշող մեծամասնությունը պատկանում է Մերինա էթնիկ խմբին։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վակիանանկարատրան գտնվում է Մադագասկարի կենտրոնական բարձրավանդակում։ Մարզը զբաղեցնում է 16,599 կմ² տարածք, Մադագասկարի մարզերի մեջ գրավելով երրորդ տեղը։ Սահմանակից է հյուսիս-արևմուտքում գտնվող Բոնգոլավայի շրջանին, հյուսիսում՝ Իտասիին, հյուսիս-արևելքում՝ Անալամանգային, արևելքում՝ Ալաոտրա Մանգոլոյին և Ացինանային, հարավում՝ Ամորոնի Մանիային, և արևմուտքում՝ Մենաբեին։ Մի շարք թանկարժեք օգտակար հանածոներ հայտնաբերված են Վակինանկարատրայում, այդ թվում՝ ֆերոկոլումբիտ, լիդիկոատիտ և լոնդոնիտ։
Պահպանվող տարածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մանջակատոմպո Անկարանտրա, նոր պահպանվող տարածք։
Վարչական շրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վակինանկարատրա մարզը բաժանված է յոթ շրջանի, որոնք բաժանվում են 86 համայնքների։
- Ամբատուլամպի շրջան
- Անտանիֆոտսի շրջան
- Անցիրաբեի 1-ին շրջան
- Անցիրաբեի 2-րդ շրջան
- Բետաֆոյի շրջան
- Ֆարացիհոյի շրջան
- Մանդոտոյի շրջան։
Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Օդանավակայան[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անցիրաբե օդանավակայան։
Քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2009 թվականից՝ ազգային քաղաքական ճգնաժամի սկսվելուց հետո, Փոլ Ռազանակոլոնան զբաղեցնում էր մարզի ղեկավարի պաշտոնը[2]։ Նախկին շրջանի ղեկավարների թվում են Լանտոնիաինա Նիրինա Հարինցոա Ռաբենանտոանդրոն (2004-2008) և Էթյեն Ռանդիմբիհարիմանանան (2008-2009)[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Troisieme Recensement General de la Population et de L'Habitation (RGPH-3) Resultats Provisoires»։ Institut National de la Statistique Madagascar։ May 23, 2020։ Արխիվացված է օրիգինալից November 18, 2020-ին
- ↑ «LE MOT DU CHEF DE REGION - REGION VAKINANKARATRA | Madagascar»։ web.archive.org։ 2012-04-15։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-15-ին։ Վերցված է 2020-11-21
- ↑ «Madagascar provinces and regions»։ www.worldstatesmen.org։ Վերցված է 2020-11-21
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Région Vakinankaratra Official site in French.
- Tourism Official tourism site of Vakinankaratra.
- «Weather in Vakinankaratra region»։ meteocast.net (անգլերեն)։ Վերցված է 2020-11-24
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վակինանկարատրա կատեգորիայում։ |
|