Անցիրաբե
| Քաղաք | |||
|---|---|---|---|
| Անցիրաբե | |||
| ֆրանսերեն՝ Antsirabe | |||
| |||
| 19°52′0″S 47°2′0″E / 19.86667°S 47.03333°E | |||
| Երկիր | |||
| Համայնք | Վակինանկարատրա | ||
| Հիմնադրված է | 1872 թ. | ||
| Մակերես | 132,94 կմ² | ||
| ԲԾՄ | 1500 մետր | ||
| Բնակչություն | ▲265 018 մարդ (2018) | ||
|
| |||
Անցիրաբե, ըստ մեծության երրորդ մեծ քաղաքը Մադագասկարում։ Բնակչությունը մոտ 250 հազար մարդ է։ Քաղաքը Վակինանկարատրա տարածաշրջանի մայրաքաղաքն է։ Անցիրաբեն գտնվում է մոտ 1500 մ բարձրության վրա, ինչի պատճառով քաղաքի կլիման զով է[1]։
Քաղաքում գտնվում են «Տիկո» (արտադրում է կաթնամթերքի և սննդամթերքի տեսակներ), «Սթար Բրասերիզ» (արտադրում է ըմպելիքներ), «Կոտոնա» (տեքստիլ արտադրանք) և «Կոբամա» (հացահատիկ) ընկերությունները։
Քաղաքում է գտնվում Անտանանարիվու—Անցիրաբե երկաթուղու վերջնին կետը, որով ներկայումս իրականացվում են միայն ապրանքափոխադրումները։ Վինանինկարենից երկաթգիծը ձգվում է դեպի հարավ, բայց շինարարությունը դեռ անավարտ է։ № 7 պետական երթուղին Անցիրաբե քաղաքը հյուսիսից կապում է Անտանանարիվա քաղաքի հետ, իսկ հարավից՝ Ֆիանարանցուա և Թուլիարոյ քաղաքների հետ։
Քաղաքում կան տաք աղբյուրներ և տաք լոգարաններ, որոնք հատկապես հայտնի են եղել 19-րդ դարում:Անցիրաբեից ոչ հեռու գտնվում է հրաբխային ծագման Թրիտրավա լիճը։
Քաղաքը հիմնադրվել է նորվեգացի միսիոներների կողմից, որոնց դուր է եկել այստեղի կլիման։ Քաղաքի անունը թարգմանվում է որպես «մի վայր, որտեղ շատ աղ կա»[2]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քաղաքի կենտրոնը
- Տաճար
- Տերմայի հյուրանոց
- Թրիտրավա լիճ
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Անցիրաբեի կլիման». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ Salazie — Hell-Bourg Արխիվացված 2009-02-27 Wayback Machine (includes mention of Antsirabe spa, official Réunion tourism website, note: English website version technically unreliable)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անցիրաբե քաղաքի պաշտոնական կայք
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անցիրաբե» հոդվածին։ |
| ||||||||||
