Տրանկերաս
Բնակավայր | ||
---|---|---|
Տրանկերաս | ||
Երկիր | Ուրուգվայ | |
Համայնք | Rivera Department? | |
ԲԾՄ | 164 մետր | |
Բնակչություն | 7235 մարդ (2011) | |
Փոստային դասիչ | 40100[1] | |
|
Տրանկերաս (իսպ.՝ Tranqueras), ոչ մեծ քաղաք Ուրուգվայի հյուսիսարևելյան մասում՝ Ռիվերա դեպարտամենտում։ Ընկած է դեպարտամենտի վարչական կենտրոնից՝ Ռիվերա քաղաքից 53, երկրի մայրաքաղաք Մոնտեվիդեոյից՝ 474 կիլոմետր հեռավորության վրա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի ներկայիս տարածքում մարդիկ բնակություն են հաստատել 19-րդ դարի սկզբներից։ Փոքրիկ բնակավայրի զարգացմանը զարկ է տվել այստեղ երկաթուղային կայարանի շահագործման հանձնումը. կարճ ժամանակում ի հայտ են եկել հյուրանոցներ, առևտրի ու սպասարկման օբյեկտներ, արտադրական ոչ մեծ ձեռնարկություններ[2]։ Բնակավայրը 1914 թվականի հուլիսի 22-ին ստացել է Pueblo-ի (գյուղի)[3], 1963 թվականի հոկտեմբերի 15-ին՝ Villa-ի (փոքր քաղաքի)[4], 1994 թվականի դեկտեմբերի 13-ին՝ Ciudad-ի (քաղաքի) կարգավիճակ[5]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի մարդահամարի տվյալներով Տրանկերասում ապրում էր 7.235 մարդ[6]։
Տարին | Բնակչությունը |
---|---|
1908 | 4,973 |
1963 | 3,658 |
1975 | 4,097 |
1985 | 4,469 |
1996 | 5,792 |
2004 | 7,284 |
2011 | 7,235 |
Աղբյուրը՝ Instituto Nacional de Estadística de Uruguay[3]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.correo.com.uy/serviciosv2/listadoCP.html
- ↑ «Rivera». El Observador. 2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ 3,0 3,1 «Statistics of urban localities (1908–2004)» (PDF). INE. 2012. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «LEY N° 13.167». República Oriental del Uruguay, Poder Legislativo. 1963. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «Ley Nº 16.6679». República Oriental del Uruguay, Poder Legislativo. 1994. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Censos 2011 Cuadros Rivera». INE. 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 25-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|