Վլադիմիր Տրախտենբերգ
Վլադիմիր Տրախտենբերգ | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 21 (սեպտեմբերի 2), 1860 |
Ծննդավայր | Կրոնշտադտ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 25, 1914 (53 տարեկան) |
Մահվան վայր | Մյունխեն, Գերմանական կայսրություն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ |
Մասնագիտություն | գրող, դրամատուրգ և լրագրող |
Վլադիմիր Տրախտենբերգ (ռուս.՝ Владимир Осипович Трахтенберг[1][2], օգոստոսի 21 (սեպտեմբերի 2), 1860, Կրոնշտադտ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 25, 1914, Մյունխեն, Գերմանական կայսրություն[3]), ռուս դրամատուրգ, թատերական գործիչ և լրագրող։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վլադիմիր Տրախտենբերգը ծնվել է 1860 թվականին (ըստ այլ աղբյուրների՝ 1861 թվական) Կրոնշտադում` լյութերական ընտանիքում։ Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետն ավարտելուց հետո նա 12 տարի աշխատել է մարզերում։ Ծառայել է Պսկովում, ապա՝ Ռյազանի նահանգային գրասենյակներում[3]։ Ծառայությանը զուգահեռ նա զբաղվել է գրական աշխատանքով, գրել է պիեսներ, օգտագործելով ՎՕՏ կեղծանունը, մասնակցել է գրական ու երաժշտական երեկոներին և ներկայացումներին[4][2]։
1900 թվականին Տրախտենբերգի «Հոգու խավարը (Պիտոևի հիվանդության պատմությունը») պիեսը գրականության և արվեստի միավորման թատրոնի մրցույթի առաջին մրցանակներից մեկն է դարձել։ Թատրոնի բեմում գլխավոր դերում հայտնի ողբերգակ Կ. Բրավիչի մասնակցությամբ հաջողություն է ունեցել, անհայտ հեղինակը «հայտնի է դարձել մեկ երեկոյով»։ Տրախտենբերգը թողել է Ռյազան նահանգի գրասենյակի կառավարչի պաշտոնը և տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ[2]։
Նա ակտիվորեն մասնակցել է մայրաքաղաքի գրական և թատերական կյանքին։ Ամեն տարի թողարկել է հաջողություն վայելող պիեսներ, հանդես է եկել նաև որպես արձակագիր, եղել է դրամատիկական և երաժշտական գրողների միության, միությանը կից «Թատերական ակումբի» հիմնադիրներից մեկը (մի քանի տարի եղել է ակումբի տնօրեն), «Փոխադարձ օգնության դրամարկղեր» և այլ կազմակերպություններ[3][2]։
Կնոջ մահից հետո (1899) միայնակ մեծացրել է թոքերի քրոնիկ հիվանդություն ունեցող որդուն, ինչի պատճառով հաճախ ստիպված է եղել հեռանալ Պետերբուրգից, փոխել բնակարանները[К 1]: Նա տղային բժշկական խորհրդատվության էր տանում Ֆինլանդիա, Պովոլժիեում կումիսով բուժման, արտասահմանյան առողջարաններ, Ղրիմ և այլն։ Ուղևորությունների ժամանակ շարունակում էր աշխատել, ինչի հետևանքով հիվանդանում է թոքերի հիվանդությամբ։ 1913 թվականին Իտալիա է մեկնել երկարաժամկետ բուժման՝ առողջարանային Մերենո։ Գերմանիա է վերադարձել և մահացել է Մյունխենում 1914 թվականի օգոստոսի 25-ին[2]։
Որդին Օրեստ Վլադիմիրովիչ Տրախտենբերգն է։
Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Վ. Տրախտենբերգը «Հոգու խավարը (Պիտոևի հիվանդության պատմությունը)», «Գիսաստղը», «Հաղթանակը», «Ֆիմկա», «Երեկ, այսօր, վաղը» (եռերգություն), «Տապը թռչուն է», «Գերեվարած գործը», «Ինչպես են նրանք թողել ծխելը», «Վհուկը» և այլ պիեսների հեղինակն է։ Նրա դրամաները արտացոլել են հասարակական տրամադրություններն ու 20-րդ դարի սկզբի որոնումները` «Նիցշեականության գաղափարները, անձի երկատում, բարու և չարի պայքարի խնդիրները մարդու հոգում»։ Պիեսների գործողությունը ծավալվում էր հիմնականում պրովինցիաներում[2]։
«Գռանատ» հանրագիտարանային բառարանի համաձայն` Տրախտենբերգի «պիեսներով առաջին անգամ ստեղծվել է «նևրաստենիկա» ամպլուան, որոնցից շատերը հաջողությամբ քայլում էին բեմում»[3]։ Տրախտենբերգի կատակերգություններին հավանություն տալով՝ նրա դրամաներում քննադատների մի մասը գտել են Հ. Իբսենին և Ֆ. Դոստոևսկուն[2]։
Թատերական քննադատ Ա. Կուգելը գրել է Տրախտենբերգի մասին.
Լավ կրթված, աշխույժ, կենդանի երկխոսություն ունեցող, մի ժամանակ գրեթե ամենահետաքրքիր դրամատուրգն էր[2]։
1903 թվականին «Երեկ» պիեսում ելույթ են ունեցել Վ. Կոմիսարժևսկայան, 1907 թվականին «Լուկոմորյե» թատրոնում տեղի է ունեցել Էդգարի Պոյի «Վերջինը Ուեշերներից» պատմվածքի տրախտենբերգյան բեմականացումը՝ Մեյերխոլդի ղեկավարությամբ[5][2]։
Տրախտենբերգը հանդես է եկել նաև որպես արձակագիր։ Նրա շարք տեքստեր տպագրվել են Ն. Զուբին և Ստեպովա կեղծանուններով[1]։ «Ինչպես էի ես քաղաքական կարիերա անում» (1906) ակնարկների շարքը նվիրված է եղել 1905 թվականի հեղափոխության իրադարձություններից հետո տարբեր սոցիալական շերտերի կյանքին։ Քննադատնների գնահատմամբ` դրանք «Ներծծված են կենդանի, չեխովյան հումորով»[2]։
Ա. Կուգելը Վ. Օ. Տրախտենբերգին անվանել է «Պետերբուրգի թատերական երկնակամարում գիսաստղ, որը անսպասելիորեն բռնկվեց, թեպետ արտացոլված, բայց վառ լույսով, և նույնքան անսպասելիորեն մարեց»[2]։
Մեկնաբանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ В числе петербургских адресов Трахтенберга — Малая Московская, 2; Замшина улица, 11; Поварской переулок, 5; улица Фурштатская, 44 (Шлендова, 2004).
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Масанов, 1960, էջ 474
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Шлендова, 2004
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Энциклопедический словарь Гранат, [1912], էջ 718
- ↑ Цирпонс, 1997, էջ 22—23
- ↑ Титова Г. Мейерхольд и Комиссаржевская: Модерн на пути к условному театру. Статья первая. Прелиминарии // Петербургский театральный журнал. —СПб., 2003. — № 4 [34].
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Трахтенберг, Владимир Осипович // Энциклопедический словарь т-ва «Бр. А. и И. Гранат и К°» / под ред. проф. В. Я. Железнова, проф. М. М. Ковалевского [и др.]. — 7-е изд. — М., [1912]. — Т. 11: Воздушная опухоль — Выдача преступников. — С. 718.
- Масанов И. Ф. Трахтенберг, Владимир Осипович // Масанов И. Ф. Словарь псевдонимов русских писателей, учёных и общественных деятелей : в 4 т. — М.: Изд-во Всесоюз. кн. палаты, 1960. — Т. 4. — С. 474.
- Цирпонс И. А. Актёры, роли, зрители : хроника зарождения и становления сцен. искусств, любит. и проф. антреприз, врем. трупп, постоянного театра в губернском Пскове. — Псков: Стерх, 1997. — 128 с. — ISBN 5-89529-001-9
- Шлендова М. А. Трахтенберг Владимир Осипович (1860—1914) // Они родились в Кронштадте: Биографии и портреты / Майя Шлендова. — СПб.: МКС, 2004. — 152 с. — ISBN 5-901810-05-8