Տուր ձեռքդ, պստլո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տուր ձեռքդ, պստլո
Տուր ձեռքդ, պստլո.jpg
Գրքի շապիկը
Հեղինակ Գուրգեն Խանջյան
Տեսակ գրական ստեղծագործություն
Ժանր վեպ
Կազմված է 32 գլխից
Բնօրինակ լեզու հայերեն
Կերպար(ներ) Գրիգ
Էջեր 328
Խմբագիր Արքմենիկ Նիկողոսյան
Նկարազարդող Լիանա Ղուկասյան
Կազմի հեղինակ Վիտալի Ասրիև
Երկիր Flag of Armenia.svg Հայաստան
Հրատարակման վայր Երևան
Հրատարակիչ Անտարես
Հրատարակման տարեթիվ 2017
ԳՄՍՀ 978-9939-76-018-6
ՀՏԴ 821.19-31
ԳՄԴ 84(5Հ)-44
Պարգև(ներ) Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ

«Տուր ձեռքդ, պստլո», Գուրգեն Խանջյանի հինգերորդ վեպը, որը հրատարակվել է 2017 թվականին «Անտարես» հրատարակչությունում: Խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան, շապիկի նկարը՝ Լիանա Ղուկասյանի, հեղինակի լուսանկարը՝ Անահիտ Հայրապետյանի, կազմի ձևավորումը՝ Վիտալի Ասրիևի: 328 էջ:

Հեղինակը վեպի վրա աշխատել է մոտ երեք տարի[1]: Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել Երևանում 2017 թվականի հունիսի 17-ին[2]: 2017 թվականի հունիսի 23-ին գիրքը եղել է «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» նախագծի առաջին հորիզոնականում[3]:

Գրքի հանձնարարականը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուն իրականություն և ցանկալի իրականություն, ու երկուսում էլ ապրելու զարմանալի կարողություն, որը միևնույն ժամանակ դառնում է հոգեբանական անհաղթահարելի բեռ: Անցյալն անընդհատ կանչում է, գրավում, իսկ ներկան սպանում է անցյալի լավագույն հիշողությունները: Ինչպե՞ս վարվել՝ արհեստականորեն վայելել անցյալի քաղցրությո՞ւնը, թե՞ հաղթահարել կարոտն ու փորձել այդ կերպ հաղթահարել նաև ներկայի տաղտուկը: Իսկ գուցե կա երրո՞րդ ճանապարհը: «Տուր ձեռքդ, պստլո» վեպը ժամանակների ու իրականությունների տարուբերումների մեջ մոլորված մարդու պատմություն է, որը, այնուամենայնիվ, ունակ է հաղթելու[4]:

Կարծիքներ գրքի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Կարող եմ արձանագրել շատ կարևոր փաստ, որ նախկինում կոսմոպոլիտ Գուրգեն Խանջյանը դարձ է կատարում դեպի հայրենիք, հայություն և պետականության մտահոգություն։ Շատ են կարոտային տրամադրությունները, հատկապես՝ կապված Երևանի, Երևանի ամենատարբեր շենքերի, շինությունների, տեղանքների, մարդկային տեսակների հետ, որոնք, ցավոք, անհետանում են։ Իսկ եթե գրողը բարձրացնում է նման տագնապ, այն էլ նման արվեստով գրված վեպում, նշանակում է դրանք անդառնալիորեն կորչող արժեքներ են։ Սա անուղղակի կոչ է ընթերցողին պահպանելու այն, ինչն այսօր կա[5]:
- Արքմենիկ Նիկողոսյան
Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]