Տուլպա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տուլպա` հայեցակարգ միստիցիզմում և հոգևոր կամ մտքի ուժով ստեղծված պարանորմալ արարած կամ օբյեկտ[1]։ Տերմինը վերամշակել են 20-րդ դարի թեոսոֆիստները տիբեթյան սպրուլ-պա (տիբեթերեն՝ སྤྲུལ་པ་, Ուայլի՝ sprulpa), որը նշանակում է «ծագում» կամ «արտահայտում»։ Ժամանակակից փորձագետներն օգտագործում են տերմինը նկատի ունենալով կամայական երևակայական ընկերոջը, որին թեոսոֆիստները համարում են դյուրազգաց և համեմատաբար անկախ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնված է սփրուլի հասկացության վրա (տիբ.` སྤྲུལ་པ་ sprul pa, սանսկ.` निर्मित nirmita IAST), վերցված է տիբեթական և հնդկական բուդդիզմից[2][3]։ Հարմարեցվել է թեոսոֆիստների կողմից 19-րդ և 20-րդ դարերի ընթացքում[4]։ 1899 թվականին Չարլզ Լիդբիտերը պատմում է տեսիլքներ առաջացնելու հիպոթետիկ տեխնիկայի մասին իր` «Պայծառատեսություն» գրքում։ 1901 թվականին Էննի Բեզանթը և Չարլզ Լեդբիտերը գրում են պատկերավոր մտքերի, ապրումների, հույզերի և երաժշտության արտացոլման մասին «մտածողական ձևեր, խորաթափանց հետազոտության տվյալներ» գրքում։

1920-ական թվականներին Ֆրանս-բելգիացի գրող Ալեքսանդրա Դավիդ Նիլին գրում է «մոգությունը և տիբեթյան գաղտնիքը» (1929)[4]։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գերբնական», սեզոն 1, դրվագ 17 «Դժոխային տուն» (ռուս. «Адский дом»), 2006 թվական՝ գլխավոր հերոսներին հակառակվող արարած։

«Տուլպա»-ն իտալական արտադրության ֆիլմ է տիբեթցի գուրուի՝ «Տուլպա» ակումբի մասին, որտեղ հաճախորդների ամենավատ երևակայական պատկերները դառնում են իրականություն, համատարած անգիտակից վիճակը դառնում է սերիալի հիմնական հակառակորդը։

"Գաղտնի ֆայլեր" (հեռուստասերիալ), 6 եթերաշրջան, 15 սերիա. բնակիչների կողմից ստեղծված արարած, որը սպանում է վերջիններիս տների բակերում խիստ կարգուկանոն չպահպանելու համար։

«Դատարկ մարդը» Ֆիլմ, որտեղ հիմնական ուշադրությունը կենտրոնանում է տուլպայի՝ դատարկ մարդու վրա, որը հյուսված է մտքերից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Campbell, Eileen; Brennan, J.H; Holt-Underwood, Fran Thoughtform // Body, Mind & Spirit: A Dictionary of New Age Ideas, People, Places, and Terms. — Revised. — Boston: C.E. Tuttle Company, 1994. — ISBN 080483010X
  2. Reynolds, John Myrdhin (1996). The Golden Letters: The Three Statements of Garab Dorje, the first teacher of Dzogchen, together with a commentary by Dza Patrul Rinpoche entitled «The Special Teaching of the Wise and Glorious King». With Foreward by Namkhai Norbu Rinpoche. New York, USA: Snow Lion Publications. ISBN 1-55939-050-6. p.350
  3. Rinbochay, Lati; Rinbochay, Denma Lochö; Zahler, Leah (translator); & Hopkins, Jeffrey (translator) (1983, 1997). Meditative States in Tibetan Buddhism. Somerville, Massachusetts, USA: Wisdom Publications. ISBN 0-86171-119-X. p.188
  4. 4,0 4,1 Mikles, Natasha L.; Laycock, Joseph P. Tracking the Tulpa: Exploring the "Tibetan" Origins of a Contemporary Paranormal Idea(անգլ.) // Nova Religio: The Journal of Alternative and Emergent Religions : journal. — 2015. — Т. 19. — № 1. — С. 87—97. — doi:10.1525/nr.2015.19.1.87