Տուդոր Կասապու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տուդոր Կասապու
ռում.՝ Tudor Casapu, մոլդ.՝ Тудор Касапу և ռուս.՝ Фёдор Михайлович Касапу
Ծնվել էսեպտեմբերի 18, 1963(1963-09-18) (56 տարեկան)
ԾննդավայրՀնչեշտի շրջան, Մոլդովական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Moldova.svg Մոլդովա
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտությունծանրամարտիկ
Պարգևներ և
մրցանակներ
Հանրապետության շքանշան և ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ

Տուդոր Կասապու (մոլդավ․՝ Тудор Касапу, ռուս․՝ Фёдор Михайлович Касапу, սեպտեմբերի 18, 1963(1963-09-18), Հնչեշտի շրջան, Մոլդովական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), մոլդավացի նախկին ծանրամարտիկ[1], հանդես է եկել նաև Խորհրդային Միության հավաքականի կազմում, դարձել աշխարհի, օլիմպիական խաղերի հաղթող:

Առաջին խոշոր մրցապայքարը, որին հաջողությամբ մասնակցել է Տուդոր Կասապուն, ԽՍՀՄ ժողովուրդների 1986 թվականի սպարտակիադան էր, որտեղ նա, հանդես գալով մինչև 67,5 կգ քաշային կարգում, երկու վարժություններում ընդհանուր առմամբ բարձրացրել է 330 կգ (150 կգ՝ պոկումում և 180 կգ՝ հրումում) և գրավել մրցանակային երկրորդ տեղը։ Թեև նա մինչև 75 կգ քաշային կարգում 1988 և 1989 թվականներին եղել է ԽՍՀՄ չեմպիոն, այդուհանդերձ նրան չեն ընդգրկել երկրի հավաքականի կազմում, և նա հնարավորություն չի ունեցել մասնակցելու 1988 թվականի օլիմպիական խաղերին ու աշխարհի 1989 թվականի առաջնությանը։

Կասապուն 1990 թվականին նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը՝ երկամարտում ցույց տալով 360 կգ արդյունք (157,5 կգ + 202,5 կգ)՝ երկրորդ տեղը գրաված ռումին ծանրամարտիկ Անդրեյ Սոկաչի արդյունքը գերազանցելով 15 կիլոգրամով[2].։ ԽՍՀՄ ժողովուրդների 1991 թվականի սպարտակիադայում և այդ նույն տարում անցկացված Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում մինչև 75 կգ քաշային կարգում նա զբաղեցրել է երրորդ տեղը։

Իր ամենամեծ մարզական նվաճումը Տուդոր Կասապուն արձանագրել է 1992 թվականին՝ Բարսելոնում անցկացված ամառային օլիմպիական խաղերում նվաճելով հաղթողի ոսկե մեդալը․ ընդ որում՝ նա և կուբացի ծանրամարտիկ Պաբլո Լարան երկամարտում ցույց էին տվել միևնույն արդյունքը՝ 357,5 կգ, բայց քանի որ Կասապուն մրցակցից 250 գրամ թեթև էր, հաղթանակը շնորհվեց նրան։

Աշխարհի 1993 թվականի մելբուռնյան առաջնությանը Տուդոր Կասապուն մասնակցել է իր անկախությունը նվաճած Մոլդովայի ազգային դրոշի ներքո, սակայն ծնկի վնասվածք ստանալու պատճառով կիսատ է թողել մրցումները և մարզական նշանակալի արդյունք չի գրանցել[3]։ Նույնը կրկնվել է հաջորդ տարի Աթենքում անցկացված աշխարհի առաջնությունում[4], իսկ Եվրոպայի 1995 թվականի առաջնությունում նա որակազրկվել է դոպինգ սկանդալի պատճառով․ դոպինգ թեստը ցույց է տվել, որ նա մրցումների ժամանակ օգտագործել է արգելված կենսաքիմիական նյութեր[5][6][7][8]։

1990 թվականին աշխարհի չեմպիոն դարձած մոլդավացի ծանրամարտիկին շնորհվել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի պատվավոր կոչում։ 1992 թվականին նա պարգևատրվել է մոլդովական Հանրապետություն շքանշանով։

2001 թվականին Տուդոր Կասապուն ընտրվել է Մոլդովայի Հանրապետության ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ և տարիներ շարունակ հաջողությամբ վարել է այդ պաշտոնը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.sports-reference.com/olympics/athletes/ka/fyodor-kasapu-1.html |título=Fyodor Kasapu |acessodata=13 de dezembro de 2010 |publicado=www.sports-reference.com |língua=inglês}}
  2. http://www.chidlovski.net/liftup/l_athleteResult.asp?a_id=119 
  3. https://www.iat.uni-leipzig.de/datenbanken/dbgwh/daten.php?spid=D2DE044CE6B54493944E12D0A47C29DE 
  4. https://www.iat.uni-leipzig.de/datenbanken/dbgwh/daten.php?spid=C63421AD6EF946EEA5EBB267BC211A73 
  5. http://community.seattletimes.nwsource.com/archive/?date=19950721&slug=2132539 
  6. http://articles.latimes.com/1995-07-22/sports/sp-26512_1_hakeem-olajuwon/3 |publicado=Articles.latimes.com |autor= |título=Olajuwon cleared for Olympics |data= |acessodata= |língua=}}
  7. http://community.seattletimes.nwsource.com/archive/?date=19950721&slug=2132539 |publicado=Community.seattletimes.nwsource.com |autor= |título=Weightlifting |data= |acessodata= |língua=}}
  8. http://www.sfgate.com/cgi-bin/article.cgi?f=/e/a/1995/07/21/SPORTS10321.dtl |publicado=www.sfgate.com |autor= |título=Lifter banned for life |data= |acessodata= |língua=}}

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]