Տոուկո Աալտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տոուկո Աալտո
Touko Aalto.jpg
 
Կուսակցություն՝ Կանաչ միություն
Կրթություն՝ Յուվյասկյուլյայի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր ապրիլի 1, 1984(1984-04-01)[1] (39 տարեկան)
Ծննդավայր Սավոնլինա, Հարավային Սավո, Արևելյան Ֆինլանդիայի տարածշրջանային պետական վարչական գործակալություն, Eastern Finland Province, Ֆինլանդիա[1]
Քաղաքացիություն Flag of Finland.svg Ֆինլանդիա
 
Կայք՝ toukoaalto.fi

Տոուկո Աալտո Յուհանի (ֆիններեն՝ Touko Juhani Aalto, ապրիլի 1, 1984(1984-04-01)[1], Սավոնլինա, Հարավային Սավո, Արևելյան Ֆինլանդիայի տարածշրջանային պետական վարչական գործակալություն, Eastern Finland Province, Ֆինլանդիա[1]), ֆինլանդացի քաղաքագետ, խորհրդարանի անդամ «Կանաչ միություն» կուսակցության կողմից (2015 թվականից[2]), այդ կուսակցության նախագահը (2017-2018)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Սավոնլիննա քաղաքում 1984 թվականի ապրիլի 1-ին։ Ավելի ուշ տեղափոխվել է Յոենսուու քաղաք[3]։

2008 թվականին Յուվյասկյուլյայի համալսարանում ստացել է սոցիալական գիտությունների բակալավրի աստիճան[2]։

Կանաչների կուսակցության նախագահ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունիսի 17-ին ընտրվել է որպես «Կանաչների միություն» կուսակցության նոր նախագահ[4]։ Նույն տարվա սեպտեմբերի 9-ին «Ylen Ykkösaamu» առավոտյան ծրագրին տված հարցազրույցում հայտարարել է, որ «True Finns» կուսակցության ղեկավար Ջուսի Հալլա-ահոյի դիրքորոշումը մարդու իրավունքների, ներգաղթի և տնտեսության հարցերի վերաբերյալ այնպիսին է, որ Կանաչների կուսակցությունը հավանաբար չի կարող լինել նրանց գործընկերը կառավարությունում[5]։

2018 թվականի օգոստոսին, երբ Կանաչների շվեդական կուսակցության հրավերով իր կնոջ` Իրիս Ֆլինկիլի հետ Ստոկհոլմում էր, շվեդական կողմը նրան հրավիրեց ստոկհոլմյան «King Kong» գեյ-ակումբ, որտեղից քաղաքական գործչի լուսանկարները հայտնվեցին սոցիալական ցանցում[6]։

2018 թվականի հոկտեմբերի 24-ին երկարատև դեպրեսիայի պատճառով Աալտոն վայր դրեց կուսակցության նախագահի լիազորությունները[7]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2015-2017 թվականներին Աալտոն ամուսնացած է եղել Ջոհաննա Փիեթիլանենի հետ, սակայն ամուսնալուծվել են առանց երեխաներ ունենալու[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.eduskunta.fi/FI/kansanedustajat/Sivut/1346.aspx
  2. 2,0 2,1 «Touko Aalto»։ Parliament of Finland։ Վերցված է ապրիլի 14, 2017 
  3. «Touko»։ Touko Aalto։ Արխիվացված է օրիգինալից 2019-01-29-ին։ Վերցված է ապրիլի 14, 2017 
  4. «Новым председателем Зеленых стал Тоуко Аалто»։ Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle։ 2017-06-17։ Արխիվացված է օրիգինալից 2017-07-05-ին։ Վերցված է 2017-06-12 
  5. «Тоуко Аалто: «Зелёные» не могут быть в правительстве с «Истинными финнами»»։ YLE։ Վերցված է 2017-09-09 
  6. В соцсетях распространяются фотографии лидера Зеленых Тоуко Аалто с вечеринки в стокгольмском гей-клубе // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 3 августа 2018.(Ստուգված է 8 հունվարի 2019)
  7. Тоуко Аалто уходит с поста председателя «Зеленых» - «Мне нужно дополнительное время, чтобы выздороветь» // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 24 октября 2018.(Ստուգված է 25 Հոկտեմբերի 2018)
  8. Vihreiden puheenjohtaja Touko Aalto eroaa – taustalla toinen nainen MTV. Retrieved 3 February 2018

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]