Տոնանտցինտլայի աստղադիտարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տոնանտցինտլայի աստղադիտարան
Observatorio de Tonantzintla
Oanton.jpg
Տեսակ աստղադիտարան
Երկիր Մեքսիկա
Վայր San Andrés Cholula
ԲԾՄ 2166
Հիմնադրվել է՝ 1942
http://astro.inaoep.mx/observatorios/oanton/ և http://www.astroscu.unam.mx/Tonantzintla/
Կոորդինատներ: 19°1′53.400000000004″ հս․ լ. 98°18′54.360000000004″ ամ. ե. / 19.03150000000000119° հս․. լ. 98.31510000000000105° ավ. ե. / 19.03150000000000119; 98.31510000000000105

Տոնանտցինտլայի աստղադիտարան, աստղագիտական հիմնարկ Մեքսիկայի Պուեբլա նահանգում, գտնվում է Մեխիկոյից ոչ հեռու (126 կիլոմետր), ծովի մակերևույթից 2300 մետր բարձրության վրա։ Հիմնվել է 1942-ին։ 1973-ին ընդլայնվել է և դարձել աստղաֆիզիկայի, օպտիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ։ Հիմնական գործիքներն են 1 մ տրամագծով հայելիով ռեֆլեկտորը և 60 սմ տրամագծով Շմիդի դիտակը։ Հիմնական աշխատանքները վերաբերում են աստղակույտերում բռնկվող աստղերի ուսումնասիրությանը։ Տոնանտցինտլան․ համագործակցում է Բյուրականի աստղադիտարանի հետ Օրիոնի աստղասփյուռում և Բազումքի աստղակույտում բռնկվող աստղերի, ինչպես նաև Օրիոնի աստղասփյուռում նոր՝ На էմիսիոն գծերով աստղերի հայտնագործման ասպարեզում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png