Տոյամա (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Տոյամա (քաղաք)
富山市
Դրոշ Զինանշան
Flag of Toyama, Toyama.png
Symbol of Toyama, Toyama.svg
Symbol of Toyama, Toyama.svg
Toyama montage.jpg
ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
Մասն էՏոյամա (պրեֆեկտուրա)
ԿարգավիճակՃապոնիայի կենտրոնական քաղաքներ, capital of a prefecture of Japan? և մեծ քաղաք
Մտնում էՏոյամա
Օրենսդրական մարմինQ28684296?
Բնակչություն415 816 մարդ (հոկտեմբերի 1, 2019)[1]
Տարածք1241,77 կմ²
Toyama in Toyama Prefecture Ja.svg
Հիմնադրված է1889 թվական թ.
Սահմանակցում էImizu?, Namerikawa?, Tonami?, Nanto?, Kamiichi?, Tateyama?, Ֆունահասա, Hida?, Տակայամա (Գիֆու) և Օմատի
Ժամային գոտիUTC+9
ՓոխարինեցOkuda?, Okuda?, Horikawa?, Yamamuro?, Sakuradani?, Higashikureha?, Sakuradani?, Sakuradani?, Higashikureha?, Okuda?, Yamamuro?, Shinjō?, Higashiiwase?, Ōhirota?, Shima?, Toyota?, Hamakurosaki?, Hariwara?, Hirota?, Shinmei?, Horikawa?, Ōta?, Ninagawa?, Yamamuro?, Wagō?, Funan?, Kureha?, Mizuhashi?, Ōyama?, Ōsawano?, Fuchū?, Yatsuo?, Yamada? և Hosoiri?
Հեռախոսային կոդ764
Փոստային ինդեքսներ939-0000
city.toyama.toyama.jp

Տոյամա (ճապ.՝ 富山市 Տոյամա-սու ), կենտրոնական քաղաք Ճապոնիայում, Տոյամա պրեֆեկտուրայի վարչական կենտրոնը: Գտնվում է Ճապոնական ծովի ափին` Հոնսյու կղզում, Տոկիոյից 300 կմ հյուսիս-արևմուտք: Հիմնադրվել է 1889 թվականի ապրիլի 1-ին: 2008 թվականից այն ճանաչվել է որպես քաղաքների էկոլոգիական մոդել:

Քաղաքի տարածքը կազմում է 1241,85 կմ²[2], բնակչությունը կազմում է 419 008 մարդ ( 2014 թվականի հուլիսի 1)[3], խտությունը` 337,41 մարդ/կմ²:

Քաղաքն ունի նավահանգիստ, երկաթուղային կայարան, միջազգային օդանավակայան:

Պատմական տարեթվեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1583 թվական - զորահրամանատար Սացուս Նարիմասը միացրեց Էթյուն (Տոյամայի հին անվանումը)
  • 1871 թվական - Տոյամայում ոստիակական կառավարման հիմնում
  • 1889 թվական - Քաղաքական համակարգի կառավարման հիմնում
  • 1945 թվական - Քաղաքը փաստացի ջնջվեց երկրի երեսից ամերիկյան ավիացիայի ռմբակոծության հետևանքով

Ընդհանուր նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոյամա քաղաքը համարվում է Տոյամա պրեֆեկտուրայի վարչական կենտրոնը, տեղակայված Ճապոնական ծովի ափին, Տյուբու շրջանում (Հոնսյու կղզու կենտրոնական մաս): Քաղաքը գտնվում է Տոյամա հովտում, երեք կողմից՝ արևելքից, արևմուտքից և հրարավից շրջապատված է բարձր լեռներով: Իսկ հյուսիսում ափը ողողում են Ճապոնական ծով թափվող Տոյամա ծոցի ջրերը: «Տոյամա» բառի հիերոգլիֆը կարելի է վերծանել որպես «լեռներով հարուստ» կամ «հարուստ լեռներ»: Այնպիսի գետեր, ինչպիսիք են Ձյոգանձի-գավան, Ձինձու-գավան, Սյո-գավան և այլն, սկիզբ առած երկու-երեք հազար մետր բարձրության լեռներից, կազմավորել են Տոյամա հովիտը: Այդպիսի աշխարհագրական պայմանականությունը ձևավորում է Տոյամայի կլիմայական առանձնահատկությունները. այստեղ ամռանը շատ են լինում անձրևներ,իսկ ձմռանը ձյան առատ տեղումներ: Ճապոնական ծովից փչող քամիները բերում են ամպեր, որոնք չեն կարող հաղթահարել լեռների բարձրությունը, և դրանք լիցքաթափում են տեղումներ Տոյամական հովտի վրա, որին փոխաբերական իմաստով կարելի է անվանել բնական ամֆիթատրոն: «Ձյունե երկրի» բնական երևույթի հետևանքով Տոյամայում ձյան շերտի միջին տարեկան հաստությունը, աշխարհում զբաղեցնում է 4-րդ տեղը:1981-ից մինչև 2010 թվականը այդտեղ տեղացել է միջինը 383 սմ ձյուն[4][5][6]:

Այս աշխարհագրական պայմանները Տոյամային տալիս են համեղ բնական աղբյուրներ, որոնք ապահովում են ոչ միայն բրնձի աճեցումը, այլ նաև ներկայացնում են ամուր հիդրոէլեկտրական ռեսուրսներ և հնարավորություն են տալիս ժամանակակից արդյունաբերությանը։ Բացի ժամանակակից գյուղատնտեսական և ձկնաբուծական տնտեսությունից այստեղ գոյություն ունեն գործարաններ, որոնք արտադրում են պլասմասե և ալյումինե, մեքենաշինական, դեղագործական իրեր և այլն։ Դեղագործությունը Տոյամայում ունի երկար սովորույթներ, որոնք սկսվել են դեռևս 17֊րդ դարի 90֊ական թվականներից։ Դեղագործական առևտուր է կատարվել ողջ Ճապոնիայում։

Ծովային նավահանգիստը և օդանավակայանը քաղաքը միացնում են ոչ միայն ճապոնական, այլ նաև հյուսիս֊արևելյան Ասիայի խոշոր քաղաքների, այդ թվում Վլադիվաստոկի հետ։

Եղբայր-քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 人口移動調査 (яп.)
  2. Площадь указывается по данным сайта Geospatial Information Authority of Japan (яп.) с учётом изменений, опубликованных 1 октября 2011 года.
  3. -富山県人口移動調査結果(推計人口)- (平成26年7月1日現在) (яп.). Toyama Prefecture (1 июля 2014). — Оценка населения префектуры Тояма. Дата обращения 29 августа 2014.
  4. [1]
  5. [2]
  6. [3]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]