Jump to content

Տոմաշ Յոդլովեց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տոմաշ Յոդլովեց
Քաղաքացիությունը  Լեհաստան
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 8, 1985(1985-09-08)[1][2] (38 տարեկան)
Ծննդավայր Ժիվեց, Սիլեզիայի վոյեվոդություն[3]
Հասակ 190 սանտիմետր
Քաշ 86 կիլոգրամ
Դիրք պաշտպան և կիսապաշտպան

Տոմաշ Յոդլովեց (լեհ.՝ Tomasz Jodłowiec, սեպտեմբերի 8, 1985(1985-09-08)[1][2], Ժիվեց, Սիլեզիայի վոյեվոդություն[3]), լեհ ֆուտբոլիստ, «Պյաստ» ակումբի կիսապաշտպան, որը հանդես է եկել Լեհաստանի հավաքականում։ 2016 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոդլովեցը «Լեգիայի» կազմում
Յոդլովեցը Լեհաստանի հավաքականի կազմում

Յոդլովեցը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Վիդզև» ակումբում։ Նա չի կարողացել ամրապնդվել հիմնական կազմում և հեռացել է թիմից՝ խաղային պրակտիկա փնտրելով։ Հաջորդ երկու մրցաշրջանները Տոմաշն անցկացրել է առանց մեծ հաջողությունների՝ հանդես գալով «Լոձում» և «Պոդբեսկիձեում»։ 2006 թվականին տեղափոխվել է «Դիսկոբոլիա» թիմ, որտեղ արագ տեղ է գրավել հիմնական կազմում։ 2007 թվականին Տոմաշն օգնել է «Դիսկոբոլիային» նվաճել Լեհաստանի գավաթը։ Երկու տարի անց Յոդլովեցը պայմանագիր է կնքել մայրաքաղաքային «Պոլոնիայի» հետ։ Օգոստոսի 8-ին «Լեգիայի» դեմ դերբիում նա նոր ակումբի կազմում նորամուտը նշել է Լեհաստանի առաջնությունում[4]։ 2009 թվականի ապրիլի 11-ին Խոժուվի «Ռուխի» դեմ խաղում Յոդլովեցը խփել է իր առաջին գոլը «Պոլոնիայի» կազմում[5]։ Նույն թվականին Տոմաշով հետաքրքրվել է իտալական «Նապոլին», սակայն ֆուտբոլիստի ընտանիքը դեմ է եղել տեղափոխությանը։

2012 թվականի ամռանը Յոդլովեցը տեղափոխվել է «Շլյոնսկ»։ Օգոստոսի 18-ին իր նախկին «Վիձև» ակումբի դեմ խաղում իր նորամուտն է նշել նոր թիմում[6]։

2013 թվականի սկզբին Տոմաշը պայմանագիր է կնքել «Լեգիայի» հետ։ Մարտի 30-ին իր նախկին ակումբի՝ «Պոլոնիայի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր թիմում[7]։ Մայիսի 11-ին «Յագելոնիայի» դեմ խաղում Յոդլովեցն իր առաջին գոլն է խփել «Լեգիայի» կազմում[8]։ Ակումբի կազմում Տոմաշը 3 անգամ նվաճել է Լեհաստանի առաջնությունը և գավաթը։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի նոյեմբերի 11-ին Իռլանդիայի հավաքականի դեմ ընկերական խաղում Յոդլովեցն իր նորամուտն է նշել Լեհաստանի հավաքականում[9]։ 2015 թվականի նոյեմբերի 17-ին Չեխիայի հավաքականի դեմ խաղում խփել է իր առաջին գոլը ազգային թիմի կազմում[10]։

2016 թվականի ամռանը հավաքականի կազմում Տոմաշը Ֆրանսիայում մասնակցել է Եվրոպայի առաջնությանը։ Մրցաշարում մասնակցել է Հյուսիսային Իռլանդիայի[11], Ուկրաինայի[12], Գերմանիայի[13], Շվեյցարիայի[14] և Պորտուգալիայի թիմերի դեմ հանդիպումներին[15]։

Գոլեր Լեհաստանի հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրձույթ
01. 2015 նոյեմբերի 17 Քաղաքային մարզադաշտ, Վրոցլավ, Լեհաստան Չեխիա Չեխիա 2:0 3:1 Ընկերական հանդիպում

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմ

Լեհաստան Լեհաստան «Դիսկոբոլիա»

  • Լեհաստանի գավաթի գավաթակիր՝ 2006/2007

Լեհաստան Լեհաստան «Լեգիա»

  • Լեհաստանի ֆուտբոլի առաջնություն՝ 2012/2013
  • Լեհաստանի ֆուտբոլի առաջնություն՝ 2013/2014
  • Լեհաստանի ֆուտբոլի առաջնություն՝ 2015/2016
  • Լեհաստանի գավաթի գավաթակիր՝ 2012/2013
  • Լեհաստանի գավաթի գավաթակիր՝ 2013/2014
  • Լեհաստանի գավաթի գավաթակիր՝ 2015/2016

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. 3,0 3,1 3,2 90minut.pl (польск.) — 2003.
  4. «Легия VS. Полония Варшава 2:2» (ռուսերեն). soccerway.com. 2008—08—08.
  5. «Рух Хожув VS. Легия 1:3» (ռուսերեն). soccerway.com. 2009—04—11.
  6. «Видзев VS. Шлёнск 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2012—08—18.
  7. «Полония Варшава VS. Легия 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2013—03—30. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 17-ին.
  8. «Ягеллония VS. Легия 0:3» (ռուսերեն). soccerway.com. 2013—05—11. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 17-ին.
  9. «Ирландия VS. Польша 2:3» (ռուսերեն). soccerway.com. 2008—11—11. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 17-ին.
  10. «Польша VS. Чехия 3:1» (ռուսերեն). soccerway.com. 2015—11—17. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 17-ին.
  11. «Польша VS. Северная Ирландия 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2016—06—12. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 1-ին.
  12. «Украина VS. Польша 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2016—06—21. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 1-ին.
  13. «Германия VS. Польша 0:0» (ռուսերեն). soccerway.com. 2016—06—16. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 1-ին.
  14. «Швейцария VS. Польша 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2016—06—25. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 1-ին.
  15. «Польша VS. Португалия 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2016—06—30. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոմաշ Յոդլովեց» հոդվածին։