Տողի Վիգեն Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տողի Վիգեն Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոց
Տեսակդպրոց
Անվանված էՎիգեն Գրիգորյան
Աշակերտներ122
Երկիր Արցախ
ՏեղագրությունՏող

Տողի Վիգեն Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոց, միջնակարգ դպրոց Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Տող գյուղում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տող գյուղը շրջկենտրոնից գտնվում է 20 կմ հեռավորության վրա դեպի հյուսիս-արևմուտք։ Տողը 16-րդ դարի վերջերից եղել է Դիզակի մելիքության կենտրոնը, 17-րդ դարում ` բերդաքաղաք և ունեցել է մոտ 10 հազար բնակիչ։ 1870 թվականին գյուղում գործել է նախակրթարան։ 1873 թվականին բացվել է եկեղեցական-ծխական դպրոց ` 15 աշակերտով, դասավանդում էր ընդամենը մեկ ուսուցիչ։ 1874-1875-ական ուստարում դպրոցն ունեցել է 25 աշակերտ, ուսուցիչն էր Սերոբ Տիրացուն։ 1886 թվականին ծխական դպրոցն ուներ երկու բաժանմունք ` 65 աշակերտ, երկու ուսուցիչ։ 1894-1895 թվականներին դպրոցն ունեցել է 78 աշակերտ, երեք բաժանմունք, երկու ուսուցիչ։ Սակայն 1896 թվականին դպրոցը փակվել է։ «Գտիչ» վանքը ծառայել է որպես հոգևորական դպրոց։ 1903 թվականին կառուցվել է դպրոցական շենք, այդ երկսեռ միդասյա դպրոցը ուներ երեք բաժանմունք, 66 աշակերտ, որոնցից 10-ը աղջիկ էին։ Նրանց դասավանդում էին Ալեքսանդր Միրզոյանը և նրա կինը ` տիկին Վարդուհին։ 1908 թվականին գյուղում գործում էր յոթնամյա դպրոց[1]։ 1938-1939 ուստարում դպրոցը դառնում է միջնակարգ։ Տողում էին սովորում ենթաշրջանի 11 գյուղերի երեխաները։ 1936 թվականին դպրոցի հայկական բաժնին կից բացվում է ադրբեջանական բաժին։ 1942-1953 թվականներին Ադրբեջանի ՍՍՀ Իմիշլիի շրջանից ադրբեջանցիները տեղափոխվում են Տող և արդեն դպրոցն ունենում է ինը ադրբեջանցի ուսուցիչ։ Շուտով ադրբեջանցի աշակերտների քանակը այնքան է շատանում, որ 1965 թվականի ապրիլից մինչև 1990 թվականը դպրոցը ղեկավարում է ադրբեջանցի տնօրեն, ազգայնամոլ Նիյազ Ջհանգիրովը։ 1977-1978 ուստարում դպրոցում սովորում էին 164 հայ, 264 ադրբեջանցի աշակերտներ։ 1978 թվականին գյուղում կառուցվեց ներկայիս դպրոցական տիպային շենքը։ 1980-1981 ուստարում արդեն 416 աշակերտներից հայեր էին ընդամենը 135-ը, իսկ որոշ առարկաներից հայ երեխաներին դասավանդում էին ադրբեջանցի ուսուցիչներ (ռուսանց լեզու, ֆիզկուլտուրա, ռազմագիտություն և այլն)։

2000 թվականին կապիտալ վերանորոգման է ենթարկվել դպրոցական շենքը և պարապմունքներն ընթանում են նորմալ կերպով։

Ներկայումս դպրոցում սովորում է 122 աշակերտ, որոնց կրթության գործով զբաղվում են 26 ուսուցիչ[2]։

Տնօրեն[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականի սեպտեմբերի 1-ին հայկական մասի մանկավաժական կոլեկտիվի քվեարկությամբ ընտրվում է տողեցի առաջին տնօրենը ` Վլադիկ Պետրոսի Ղահրյանը։ Ով աշխատում է մինչև օրս։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Армянские вина. Артур Саркисян. 2017. էջ 154.
  2. Կրթությունը Արցաում. 2017. էջ 153.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]