Տոլստոյի տուն
Տեսակ | շենք |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Սանկտ Պետերբուրգ, Rubinstein street? և Ֆոնտանկա |
Ճարտարապետական ոճ | մոդեռն և Հյուսիսային մոդեռն ոճ |
Հիմնադրված է | 1912 |
Ճարտարապետ | Ֆեոդոր Լիդվալ |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ |
Տոլստոյի տուն (ռուս.՝ Толстовский дом), Սանկտ-Պետերբուրգում գտնվող տան ոչ պաշտոնական, բայց լայն տարածում ստացած անվանումը (Ռուբինշտեյնի փողոց 15-17 կամ Ֆոնտանկա 54, գետի առափնյա մասում)։ Տան ճարտարապետն է Ֆեոդոր Լիդվալը, տան կառուցմանը մասնակցել են տեխնիկ Դմիտրի Դավիդովիչ Սմիրնովը՝ Ֆեոդոր Լիդվալի աշակերտը։ Ճարտարապետական ոճը՝ «հյուսիսային մոդեռն»։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տան առաջին տերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տունը կառուցվել է 1910-1912 թվականներին գեներալ-մայոր կոմս Միխայիլ Պավլովիչ Տոլստոյի պատվերով[1] (1812 թվականի Հայրենական պատերազմի հերոս Պյոտր Ալեքսանդրովիչ Տոլստոյի թոռ-ազգականը)։
1913 թվականից, նրա մահից հետո տանտեր էր համարվում նրա այրին կոմսուհի Օլգա Ալեքսանդրովնա Տոլստայան, ծննդյամբ իշխանուհի Վասիլչիկովա (իշխան Ալեքսանդր Իլարիոնսովիչ Վասիլչիկովի դուստրը[2], Միխայիլ Լերմոնտովի և Ն. Ս. Մարտինովի մենամարտի մարտավկան)։
1918 թվականին տունը ազգայնացվեց։
Տան ճարտարապետական նախագծման բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տան հարդարման աշխատանքներում նկատելի են Ֆ. Ի. Լիդվալի ստեղծագործությանը բնորոշ տարրեր՝ «վերածննդի» շրջանի բարձր կամար-կառանցումներ, վերին հարկերի լոջիաներ, գեղարվեստական ձևավորման զսպվածություն և նրբաճաշակություն, բնակելի շինությունների հարմարավետություն և լուսավորվածություն։
Շենքի կառուցման ժամանակ նախատեսվել էր լվացքատուն, ջրամատակարարման ու կոյուղու ցանցի անցկացում և վերելակներ։ Այս տունը նախատեսված էր բոլոր դասի մարդկանց համար, այստեղ բնակարաններ կային ունևորության տարբեր աստիճան ունեցող մարդկանց համար, համեստից մինչև շքեղ։
Շենքի բարդ նախագծերի մեջ ներառված էին հերթականությամբ երեք կամարներով միացված բակային տարածքները, որոնք ուղղված էին Ռուբինշտեյնի փողոցից դեպի Ֆոնտանկա գետի առափնյա հատվածը։ Տոլստոյի տան այս երեք շքահանդեսային բակերը մանրակրկիտ գեղազարդված են, ինչպես նաև ճակատային մասերը։ Ճակատների ձևավորման ժամանակ օգտագործվել են կրաքար աղյուս և գիպս։ Սկզբնապես անցումները գտնվում էին բակերի կենտրոնում, իսկ փոքրիկ սիզամարգերով զարդարված էին նեղ յուրահատուկ փողոցների եզրաշերտերը։ Խորհրդային տարիներին բակերի արտաքին տեսքը զգալիորեն փոփոխվեց, սիզամարգերում տնկվեցին բարդիներ, իսկ բակերի կենտրոնում կառուցվեցին շատրվաններ։ Այսպիսով անհետացան Ֆ. Ի Լիդվալի մտացածին ներքին փողոցները (երբեմն բանաստեղծական անվանումով Լիդվալի ճարտարապետական փողոցները)։
Տան և տարածքի կարգավիճակ
[խմբագրել | խմբագրել կոդը]1988 թվականից ի վեր լրացուցիչ պահպանական կարգավիճակը համապատասխանեցվեց Սանկտ Պետերբուրգի կենտրոնի միացյալ պահպանական գոտու պահանջներին, որը ՅՈՒՆԵՍԿՕ-Ի № 540 հրամանով ճանաչվել էր որպես Համաշխարհային ժառանգության օբյեկտ։
Սակայն 2008 թվականից, Պահպանության գոտու փոփոխումից հետո, այդ տարածքի կարգավիճակը կրճատվեց՝ հասցվելով «Շինության կարգավորվող գոտու»։
Փորձեր են կատարվել Տոլստոյի տան կարգավիճակի փոփոխման ուղղությամբ, սակայն դրանք առայժմ հաջողություն չեն ունեցել[3][4]։
Հրատարակություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Տոլստոյի տուն» գրաշար
[խմբագրել | խմբագրել կոդը]- Колотило М. Н. Толстовский дом. Люди и судьбы / Под научн. ред. д. ист. н. В. Г. Смирнова-Волховского. - СПб.: Искусство России, 2010. - 296 с.: ил., 600 экз. -(Труды музея «Толстовский дом»: вып. 1). - ISBN 978-5-98361-119-1
- Колотило М. Н. Толстовский дом. Созвездие имён / Под научн. ред. д. ист. н. В. Г. Смирнова-Волховского. - СПб.: Искусство России, 2011. - 392 с.: ил., 600 экз. -(Труды музея «Толстовский дом»: вып. 2). - ISBN 978-5-98361-155-9[5][6].
- Толстовский Дом. Гений Места: [сборник] / авт. концепции и сост.: М. Н. Колотило; науч. ред. д. филол. н. Н. И. Крайнева. - Санкт-Петербург: Искусство России, 2013. - 552 с.: ил. - (Серия книг «Толстовский Дом»; вып. 3). - ISBN 978-5-98361-186-3
- Колотило М. Н. Толстовский Дом. Квартира князя-чекиста: [о Михаиле Михайловиче Андроникове] / М. Н. Колотило, под. научн. ред. д.филол.н. Н. И. Крайневой. Альбом-монография. - Санкт-Петербург: Искусство России, 2013. - 64 с.: ил. - (Серия книг «Толстовский Дом», вып.4). - ISBN 978-5-98361-188-7
- Колотило М. Н. Азбука «Алконоста» / Под научной редакцией кандидата искусствоведения И. В. Обуховой-Зелиньской. - Санкт-Петербург : Искусство России : издатель Константин Костюченко, 2015. - 127 с. (Серия книг «Толстовский дом»; вып. 5). - ISBN 978-5-98361-220-4[7]
- Колотило М. Н. Фонарь: Феерический путеводитель по Толстовскому Дому / Под научной редакцией доктора филологических наук Наталии Крайневой; худож.: Леонид Колпахчиев. - Санкт-Петербург: издатель Константин Костюченко, 2017. - 32 с.: ил. - (Серия книг «Толстовский дом»; вып.6). - ISBN 978-5-4380-0061-7
Ընտրված հրատարակություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Колотило М. Н. Толстовский дом (1910-1912) архитектора Ф. И. Лидваля как многокомпонентный историко-культурный феномен сакральной географии Санкт-Петербурга.// Научные труды Русское географическое общество. Серия: научный туризм. Т. 1, вып. 1. 2009. С. 11-43. (Работа посвящена памяти Е. Ю. Паньженской).
- Колотило М. Н. Толстовский дом в Петербурге. Известный и неизвестный. К 100-летию постройки / Новый Приорат (Приложение к информационному историко-краеведческому бюллетеню «Русский краевед»). № 17, 2010, С.4.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ М. Н. Колотило. Толстовский дом и его первый владелец граф Михаил Павлович Толстой Արխիվացված 2012-01-30 Wayback Machine.
- ↑ «Волжина Е. Д. Дуэль Лермонтова с Н. С. Мартыновым». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ Хит-лист российского архитектурного наследия
- ↑ Золотая книга архитектурного наследия России(չաշխատող հղում)
- ↑ Колотило М. Н. Толстовский дом. Созвездие имён / Под научн. ред. д. ист. н. В. Г. Смирнова-Волховского. - СПб.: Искусство России, 2011. - 392 с.: илл. ISBN 978-5-98361-155-9
- ↑ О «культурной жизни» Толстовского дома выйдет вторая книга - Санкт-Петербург, литература - БалтИнфо.ru
- ↑ Книга «Азбука „Алконоста“» в Президентской библиотеке