Տիրանայի գյուղատնտեսական համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տիրանայի գյուղատնտեսական համալսարան
Տեսակհամալսարան
Հիմնադրված է1951
ԵրկիրFlag of Albania.svg Ալբանիա
ՏեղագրությունՏիրանա
Կայքubt.edu.al
##Տիրանայի գյուղատնտեսական համալսարան (Ալբանիա)
Red pog.png
Տիրանայի գյուղատնտեսական համալսարան, Ալբանիա

Տիրանայի գյուղատնտեսական համալսարան (ալբ․՝ Universiteti Bujqësor i Tiranës), հանրային համալսարան Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում, որն առաջարկում է ագրոնոմիական, անասնաբուժական, անտառային տնտեսության, էկոլոգիայի, ագրոբիզնեսի և նմանատիպ առարկաների ուսուցում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիրանայի գյուղատնտեսական համալսարանը ստեղծվել է 1951 թվականին։ Ի սկզբանե կոչվել է «Գյուղատնտեսության բարձրագույն ինստիտուտ» (ալբ․՝ Instituti i Lartë Bujqësor): Ներկայիս անվանումը ստացել է 1991 թվականին։

Համալսարանն Ալբանիայում հանդիսանում է գյուղատնտեսության և սննդի բնագավառներում բակալավրիատում և մագիստրատուրայում ուսումնասիրությունների, գիտական հետազոտությունների ուսուցման եզակի կենտրոն (ագրոնոմիական, այգեգործություն և բույսերի պաշտպանություն, ագրոբիզնես, էկոնոմիկա և ագրարային քաղաքականություն, ագրո-միջավայրի էկոլոգիա, ագրո-սննդի տեխնոլոգիա, անասնաբուծություն և բիզնես, ջրային պաշարների և ձկնաբուծություն կառավարում, անտառային տնտեսություն, ճարտարագիտություն, անասնաբուժություն և այլն[1]։

Ամեն տարի համալսարանն ունենում է 15000 նոր ուսանողներ։ Ակադեմիական անձնակազմը բաղկացած է 55 պրոֆեսորներից, 48 դոցենտներից, 55 գիտությունների դոկտորներից, 13 մանկավարժ-դասախոսներից և 64 ասիստենտներից[1]։

Ֆակուլտետներ, բաժիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանում գործում են հետևյալ ֆակուլտետները՝

  • Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի ֆակուլտետ (Fakulteti i Bujqësisë dhe Mjedisit)
  • Էկոնոմիկայի և ագրոբիզնեսի Ֆակուլտետ (Fakulteti i Ekonomisë dhe Agrobiznesit)
  • Անտառագիտության Ֆակուլտետ (Fakulteti i Shkencave Pyjore)
  • Անասնաբուժական Ֆակուլտետ (Fakulteti i Mjekësisë Veterinare)
  • Կենսատեխնոլոգիայի և սննդի ֆակուլտետ (Fakulteti i Bioteknologjisë dhe Ushqimit)[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-16-ին։ Վերցված է 2017-03-29 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնական կայք