Տիպազա
![]() | |
Tipaza* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Երկիր | Ալժիր |
Տիպ | Մշակութային |
Չափանիշներ | iii, iv |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Աֆրիկա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1982 (6 նստաշրջան) |
Համար | 193 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ![]() |
Տիպազա (արաբ․՝ تيپازة), Ալժիրի Տիպազա վիլայեթի մայրաքաղաքն է, որտեղ խոսում են բերբերերեն լեզվով։
Երբ այն եղել է Հռոմեական կայսրության մի մասը, նրան կոչել են Տիպասա։ Այս ժամանակակից քաղաքը հիմնադրվել է 1857 թվականին և այն հիմնականում ուշագրավ է իր հնագույն ավերակներով և ավազոտ ափամերձ տարածքներով։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հնագույն պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տիպասան եղել է հին Փյունիկյան առևտրային կենտրոն, որը նվաճվել է Հին հռոմեացիների կողմից։ Այնուհետև Մավրետանիայի թագավորության նվաճումների ժամանակ Կլավդիոս կայսրը այն դարձրել է ռազմական գաղութ[1]։
Ապա այն դարձել է մունիցիպում (քաղաք) և կոչվել Քոլոնիա Աելիա Տիպասենսիս։ Ըստ Ստեֆանի Գսելի 4-րդ դարում ունեցել է 20,000 բնակչություն։
Քաղաքը ծառայել է որպես կարևոր քրիստոնեական կենտրոն հռոմեական կառավարության վերջին ժամանակաշրջանում, և այնտեղ կային երեք բազիլիկներ։
Տիպասան ավերվել է Վանդալների կողմից 430 թվականին, սակայն մեկ դար անց այն վերակառուցվել է բյուզանդացիների կողմից։ 7-րդ դարի վերջում քաղաքը կործանվեց Օմայյան ուժերի կողմից և վերածվեց ավերակների[2]։
19-րդ դարում տեղանքը կրկին բնակեցվեց։ Այժմ այն շուրջ 30,000 բնակչություն ունեցող քաղաք է։ Քաղաքը ժամանակակից Ալժիրի կարևոր զբոսաշրջային վայր է, հիմնականում Տիպասայի ավերակների պատճառով։
Ժամանակակից դարաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
Տիպազայի մոտակայքում, Տիպազայի երկարատև հաղորդիչը Ալժիրի հեռարձակման ընկերությունից հեռարձակում է Channel 3-ի ռադիոհաղորդումներըը ֆրանսերեն լեզվով։ 252 կՀց երկար հաճախականությունը կարող է լավ ընդունվել Եվրոպայի շատ մասերում։
Քաղաքը և նրա շրջակայքը արևմտյան Ալժիրի բերբերերեն խոսող Chenoua մարդկանց խոշորագույն կենտրոն է։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Unesco-page
- ↑ Toutain Jules։ «Fouilles de M. Gsell à Tipasa : Basilique de Sainte Salsa»։ Mélanges d'archéologie et d'histoire 11 (1): 179–185։ doi:10.3406/mefr.1891.6684
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տիպազայի թանգարան Archived 2006-10-17 at the Wayback Machine.
- ՅՈՒՆԵՍԿՕ-յի կայք
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Տիպազա կատեգորիայում։ |
|
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |