Jump to content

Տիխոն Կիսելյով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիխոն Կիսելյով
Ціхан Якаўлевіч Кісялёў
ԽՍՀՄ 4-9-րդ գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ
Կրթություն՝ Q30337102? (1936), Գոմելի Ֆրանցիսկ Սկարինի անվան պետական համալսարան (1941) և Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոց (1946)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հուլիսի 30 (օգոստոսի 12), 1917
Ծննդավայր Aharodnia Kuźminickaja, Գոմելի գավառ, Մոգիլյովյան նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանի օր հունվարի 11, 1983(1983-01-11) (65 տարեկան)
Վախճանի վայր Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
Թաղված Արևելյան գերեզմանատուն
Քաղաքացիություն  ԽՍՀՄ
 
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան և «Պատվո նշան» շքանշան

Տիխոն Յակովլևիչ Կիսելյով (բելառուս․՝ Ціхан Якаўлевіч Кісялёў), (հուլիսի 30, հուլիսի 30 (օգոստոսի 12), 1917, Aharodnia Kuźminickaja, Գոմելի գավառ, Մոգիլյովյան նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 11, 1983(1983-01-11), Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային պետական և կուսակցական գործիչ, ԽՄԿԿ անդամ (1940)։ Ստացել է մանկավարժական բարձրագույն կրթություն։

1946 թվականին ավարտել է ՀամԿ(բ)Կ ԿԿ-ին կից բարձրագույն կուսակցական դպրոցը։ 1946-1952 թվականներին պատասխանատու աշխատանքներ է կատարել կուսակցության Բրեստի մարզկոմում, ապա ԲԿ (բ) կ ԿԿ-ում։ 1952-1955 թվականներին եղել է կուսակցության Բրեստի մարզկոմի առաջին, 1955-1956 թվականներին՝ Բելառուսի կոմկուսի ԿԿ քարտուղար, 1956-1959 թվականներին՝ երկրորդ քարտուղար։ 1958-1962 թվականներին՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Ազգությունների խորհրդի նախագահի տեղակալ։

1959 թվականից ԲԽՍՄ Նախարարների խորհրդի նախագահն էր։ ԽՄԿԿ 22-25-րդ համագումարներում ընտրվել է ԽՄԿԿ ԿԿ անդամ։ ԽՍՀՄ 4-9-րդ գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր է։ Պարգևատրվել է Լենինի երկու և «Պատվո նշան» շքանշաններով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 447