Տիգրան Մնացականով
Ծնվել է | նոյեմբերի 8, 1899 |
---|---|
Մահացել է | նոյեմբերի 9, 1968 (69 տարեկան) |
Կրթություն | Բաքվի պետական համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
Տիգրան Մնացականով Սերգեյի (նոյեմբերի 8,1899, Բաքու-նոյեմբերի 9,1968, Երևան), հայ խորհրդային բժիշկ, թերապևտ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1940), պրոֆեսոր (1940)։ Ուզբեկական ԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1943)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Բաքվի համալսարանի բժշկական ֆակուլտետը (1925)։ Աշխատել է Սամարղանդի բժշկական ինստիտուտի ֆակուլտետային թերապիայի ամբիոնում (1940 թվականից՝ վարիչ), միաժամանակ տնօրենի տեղակալ գիտա-ուսումնական մասի գծով։ 1949-1968 թվականներին եղել է Երևանի բժշկական ինստիտուտի ֆակուլտետային թերապիայի ամբիոնի վարիչ։ Գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են շնչառական, սիրտ-անոթային, ստամոքսա-աղիքային համակարգերի, ներզատիչ գեղձերի և երիկամների ախտաբանությանը։ Զբաղվել է ՀԽՍՀ կուրորտային վայրերի ուսումնասիրությամբ, Ջերմուկ առողջարանի հիմնադիրներից է։ Մնացականովն եղել է ՀԽՍՀ IV և V գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի առողջապահության հանձնաժողովի նախագահ (1956-1963), ՀԽՍՀ թերապևտների, էնդոկրինոլոգների գիտական ընկերության նախագահ։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անհետաձգելի թերապևտիկ հիվանդություններ, 2-րդ վերամշակված լրացուցիչ հրատարակություն, Երևան, 1969 (համահեղինակ)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 653)։ ![]() |
- Նոյեմբերի 8 ծնունդներ
- 1899 ծնունդներ
- Նոյեմբերի 9 մահեր
- 1968 մահեր
- Բաքվի պետական համալսարանի շրջանավարտներ
- Բժիշկներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ բժիշկներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- Բժշկական գիտությունների դոկտորներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Հայ պրոֆեսորներ
- «Պատվո նշան» շքանշանի ասպետներ
- Հայ թերապևտներ
- Լենինի շքանշանի ասպետներ