Տիգրան Մանգասարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիգրան Մանգասարյան
Ծնվել էփետրվարի 23, 1959(1959-02-23) (65 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ

Տիգրան Սարգսի Մանգասարյան (փետրվարի 23, 1959(1959-02-23), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գեղանկարիչ, նկարիչ-ձևավորող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիգրան Մանգասարյանը ծնվել է 1959 թվականի փետրվարի 23-ին Երևանում։ 1978 թվականին ավարտել է ԵԳՈՒ-ն, 1984 թվականին՝ Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտը։ 1987-1990 թվականներին համագործակցել է «Արևիկ» հրատարակչության հետ։ Եղել է «Արարա» (1992), «Comix» («Պատկերապատում», 1995, Սամվել Գասպարյանի հետ) հրատարակչությունների հիմնադիրներից, 1998–2003 թվականնեին՝ «Հոպոպ» հրատարակչության հիմնադիր-տնօրեն։ 1992-թվականներին հրատարակել է «Սև, սպիտակ» պատկերապատումների թերթը, 1998 թվականին՝ «Հոպոպ» մանկական ամսագիրը։

Նկարազարդել և ձևավորել է Հ. Թումանյանի «Քաջ Նազարը» (1987) և «Մի կաթիլ մեղրը» (1991), Ռ. Թոլքիենի «Պահապանները» (1988), Ռ. Մարուխյանի «Չիկարելիի արկածները» (1988), Ն. Նոսովի «Անգետիկի և նրա ընկերների արկածները» (1989), Վ. Արամյանի «Երանոս Կոմանցի» (1989), Ռ. Է. Ռասպեի «Մյունհաուզենի արկածները» (1991), նաև «Ի խավարե ի լույս» (1995, 2 գրաֆիկական նովելներ՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա Սարգիսյանի պատվերով, Վ. Զաքարյանի հետ), «Լռություն» (2005, գրաֆիկական վեպ, սցենարի հեղինակ՝ Ռ. Ծատուրյան), «Մինչև հոգիների աճուրդը» (անգլերեն, 2008, գրաֆիկական վեպ, սցենարի հեղինակ՝ Տիգրան Մանգասարյան) և այլ գրքեր։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։