Տիգրան Թոսպատյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տիգրան Թոսպատյան
Ծնվել է1852
ԾննդավայրԿ. Պոլիս
Մահացել էանհայտ
Մասնագիտությունդերասան

Տիգրան Թոսպատյան (1852 - ՞), հայ դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմական ասպարեզ է մտել 1870 թվականին, Սկյուտարի Ազիզիե թատրոնում մասնակցելով «Փայտե սուր» պիեսի ներկայացումը։ Մեծ հաջողություն է ձեռք բերել Մոլիերի կատակերգուություններում։ Խաղացել է նաև դրամատիկ դերեր։ Մոտ տասը տարի աշխատել է Հակոբ Վարդովյանի հայտնի թատրոնում, մարմնավորելով մի քանի տասնյակ դերեր՝ Վրույր (Պետրոս Դուրյանի «Արտաշես աշխարհակալ»), Գվիդոն («Կործանումն Ռուբինյանց թագավորության»), Ֆաբիո Օրսինո («Ցեզար Բորջիա»), Ռոբերտ («Երկու հիսնապետներ»), Արման Դյուվալ (Ա.Դյումա (որդու)«Քամելիազարդ տիկինը»)։ Ճժտված է եղել հաճելի ձայնով և «Թեթևսոլիկ սիրահարը» երգով մեծ ժողովրդականություն է ձեռք բերել։ 1877-1880 թթ. մասնակցել է Ս.Պենկլյանի օպերետային թատերախմբերի շրջագայություններին, եղել է Ռոդոստոյում, Ադրիանապոլսում, Զմյուռնիայում, Սալոնիկում և այլուր։ Հաջողությամբ հանդես է եկել «Գեղեցկուհի Հեղինե», «Տիկին Անգո» և օպերետներում։ 1881-1882 թթ. կարճ ժամանակ Ա.Մնակյանի հետ փորձել է Հ.Վարդովյանի քայքայված խումբը պահել, բայց չի հաջողվել։ 1882 թվականին Ֆուսուլաճյանի հետ խաղացել է Բրուսայում։ 1885 թվականին վերջնականապես հեռացել է թատրոնից։ Գրել է ինքնուրույն պիեսներ, կատարել թարգմանություններ, որոնք չեն տպագրվել, բայց ներկայացվել են Հ.Վարդովյանի թատրոնում[1]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 367-368