Տիա Բանգա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տիա Բանգա
լատիշ․՝ Tija Banga
Ծնվել էմայիսի 19, 1882(1882-05-19)
ԾննդավայրՌիգա, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիսի 15, 1966(1966-05-15) (83 տարեկանում)
Մահվան վայրՌիգա, Լատվիական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Flag of Latvia.svg Լատվիա
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող, բանաստեղծ և դերասանուհի
Պարգևներ և մրցանակներԵրեք աստղերի շքանշան

Տիա Բանգա (լատիշ․՝ Tija Banga, իսկական անուն ազգանունը՝ Տիա Կոպշտալե, մայիսի 19, 1882(1882-05-19), Ռիգա, Ռուսական կայսրություն - մայիսի 15, 1966(1966-05-15), Ռիգա, Լատվիական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), թատրոնի լատիշ արտիստուհի, Լատվիական ԽՍՀ վաստակավոր արտիստուհի (1947): Բանաստեղծ և դրամատուրգ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռ վաղ տարիքից եղել է սիրողական թատրոնում, 1902-1904 թվականներին եղել է Ռիգայի Նոր թատրոնի դերասանուհի, 1906-1907 թվականներին հանդես է եկել «Ապոլլո» թատրոնի բեմում, աշխատել Ալֆրեդ Ամտման-Բրիենդիտի հետ: Նոր թատրոնում եղել է թատրոնի առաջատար դերասանուհիներից մեկը:

Հետագայում՝ 1915-1917 թվականներին, աշխատել է Պետրոգրադի և Մոսկվայի լատիշական թատրոններում: 1919 թվականից եղել է Խորհրդային Լատվիայի Բանվորական թատրոնի, այնուհետև՝ Լատվիայի այլ թատրոնների (Ելգավա քաղաքի թատրոն «Դայլես» թատրոն) դերասանուհի:

1934 թվականից անցնում է թոշակի, Հայրենական մեծ պատերազմի ավարտից հետո՝ 1945 թվականից, վերսկսում է բեմական գործունեությունը Ռիգայի Գեղարվեստական թատրոնում: Լայն պլանի դերասանուհի է, խաղացել է ինչպես դրամատիկ, այնպես էլ կոմիկական դերեր: Մարմնավորել է Սպիդոլայի կերպարը Ռայնիսի «Կրակներ և գիշերներ»-ի առաջին բեմականացմանը (1911 թվական, Ռիգայի Նոր թատրոն):

Բանաստեղծական ժողովածուների, պատմվածքների, մի քանի պիեսների («Հայր» և այլն) և հուշագրությունների հեղինակ է: Տիա Բանգայի մահից հետո տպագրվել են նրա «Իմ կյանքը» հուշագրությունները:

Մահացել է 1966 թվականին Ռիգայում: Թաղված է Ռիգայի Ռայնիսի գերեզմանատանը:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Театральная энциклопедия. / Глав. ред. С. С. Мокульский. - Т. 1 - М.: Советская энциклопедия, 1961.