Տեֆտա Տաշկո-Կոկո
| Տեֆտա Տաշկո-Կոկո | |
|---|---|
| Ծնվել է | նոյեմբերի 2, 1910[1] Ֆայում, Եգիպտոս |
| Երկիր | |
| Մահացել է | դեկտեմբերի 22, 1947 (37 տարեկան) Տիրանա, Ալբանիա |
| Գերեզման | Sharra Cemetery[2] |
| Ժանրեր | օպերա |
| Մասնագիտություն | օպերային երգչուհի |
| Երգչաձայն | սոպրանո |
| Գործիքներ | վոկալ |
| Կրթություն | Փարիզի կոնսերվատորիա |
Տեֆտա Տաշկո-Կոկո (ալբ․՝ Tefta Tashko-Koço, նոյեմբերի 2, 1910[1], Ֆայում, Եգիպտոս - դեկտեմբերի 22, 1947, Տիրանա, Ալբանիա), ալբանացի օպերային երգչուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
19-րդ դարում երգչուհու նախնիները թողել են Ալբանիայում գտնվող Ֆրաշերի գյուղը և գնացել ապրելու Եգիպտոսում։ Տեֆտայի հայրը մահացել է, երբ նա 11 տարեկան էր, և ընտանիքը վերադարձել է հայրենիք, Կորչա քաղաք։ 1927 թվականին ընտանիքը կրկին տեղափոխվել է Ֆրանսիայի Մոնպելյե քաղաք, որտեղ Տեֆտան ավարտել է մանկական երաժշտական դպրոցը։ Դեռևս դպրոցում ուսուցիչները ուշադրություն են դարձրել աղջկա վոկալային լավ տվյալներին։ Չնայած ընտանիքի ծանր ֆինանսական վիճակին, Թեֆտան ստացել է անվճար կրթաթոշակ Փարիզի ազգային կոնսերվատորիայում, որտեղ սովորել է 1932-ից մինչև 1935 թվականները։ Նա վերապատրաստվել է մանկավարժ Ժան Սերեի և Լեո Բերմանդիի ղեկավարությամբ։
1946 թվականին երգչուհու առողջությունը զգալիորեն վատթարացել է, և նա ուղարկվել է բուժման ԽՍՀՄ, որտեղ նրա մոտ ախտորոշվել էր քաղցկեղ։ Տեֆտա Տաշկո-Կոկոն մահացել է 1947 թվականին Տիրանայում 37 տարեկան հասակում։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգչուհին հետմահու պարգևատրվել է Ալբանիայի ժողովրդական արտիստի կոչումով։ 1973 թվականին նրա մասին նկարահանվել է վավերագրական ֆիլմ` Këndon Tefta Tashko Koço (Երգում է Տեֆտա Տաշկո-Կոկոն)։ Ալբանիայում երգչուհու մահվան 60-ամյակի կապակցությամբ տեղի է ունեցել համերգ, որի ժամանակ ելույթ ունեցան երկրի առաջատար վոկալիստները։ Տիրանայի փողոցներից մեկը անվանակոչվել է է Տեֆտա Տաշկո-Կոկոյի անունով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Discogs(անգլերեն) — 2000.
- ↑ Find A Grave — 1996.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Robert Elsie: A Biographical Dictionary of Albanian History. I.B. Tauris: 2012, s. 435. ISBN 978-1-78076-431-3.
- Eno Koço, E vërteta e vdekjes së babait, rozm. Blerina Goce, Tirana Observer 25 III 2005.
- Alma Mile, Teuta Koço, jo thjesht një pinjolle, Shekulli 28 IX 2007.
- Flori Slatina, Portrete artistesh, Tirana 1999.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տեֆտա Տաշկո-Կոկո» հոդվածին։ |
| ||||||