Տեսողական էֆեկտներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search


Տեսողական էֆեկտներ, (անգլ.՝ VFX (կրճատ)) գործընթաց է, որի միջոցով պատկերները ստեղծվում կամ մանիպուլացվում են կինոարտադրության մեջ նկարահանված կենդանի գործողությունների համատեքստից դուրս։ Տեսողական էֆեկտը՝ իրական պատկերներ ստեղծելու համար կենդանի գործողությունների կադրերի և hամակարգչային գեղարվեստական (անգլ.՝ CG) տարրերից վիդեո կադրերի ինտեգրումն է։

Տեսողական էֆեկտները ներառում են կենդանի գործողությունների կադրերի (հատուկ էֆեկտներ) և գեներացված պատկերների (թվային կամ օպտիկա, կենդանիներ կամ արարածներ) ինտեգրումը, որոնք իրատեսական են թվում, բայց վտանգավոր են, թանկ, անիրագործելի, ժամանակատար, կամ անհնար է դրանք նկարահանել ֆիլմում։ Համակարգչային գեղարվեստական պատկերների (CGI[Ն 1]) օգտագործմամբ տեսողական էֆեկտները վերջերս համեմատաբար հասանելի և մատչելի են դարձել կինոռեժիսորի համար, անկախ օգտագործվող անիմացիաների և այլ ծրագրերի ներդրման։

Էֆեկտների պատմություն (հատուկ և տեսողական)[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ զարգացումներ

Ռետինե գլխով մարդը

1857 թվականին Օսկար Ռեյլանդերը ստեղծեց աշխարհում առաջին «հատուկ էֆեկտներ»-ով պատկերը՝ 32 տարբեր մոնտաժված բաժիններ համակցելով մեկ պատկերի մեջ, ստանալով մեկ ամբողջական համադրություն։ 1895 թվականին Ալֆրեդ Կլարկը առաջին անգամ ստեղծեց այն, ինչը սովորաբար ընդունվեց անվանել՝ նկարի շարժման հատուկ էֆեկտ։ Շոտլանդիայի թագուհի Մերրիի գլխատման տեսարանը նկարահանելու ժամանակ՝ Կլարկը, Մերիի զգեստով դերասանին հանձնարարեց մոտենալ գլխատման վայրին։ Երբ դահիճը կացինը բերեց գլխից մի քիչ վերև, Կլարկը կանգնեցրեց տեսախցիկը, բոլոր դերասաններն անշարժացան, և ստիպեց, որ Մերիի դերակատարը հեռանա նկարահանման հրապարակից։ Նա դերասանի փոխարեն դրեց Մերրիի մանեկենին, վերսկսեց նկարահանումը և թույլ տվել, որ դահիճը իջեցնի կացինը ցած՝ կտրելով մանեկենի գլուխը։ Նմանատիպ մեթոդները դարեր շարունակ գերիշխում են հատուկ էֆեկտների արտադրության մեջ։


Դա ոչ միայն խաբկանքի առաջին օգտագործումն էր կինոյում, այլև առաջին հնարքն էր լուսանկարչության մեջ, որը հնարավոր էր միայն շարժողական նկարներում, և անվանում էին «կանգառի հնարք»։ Ժորժ Մելիեսը՝ կինոյի առաջին ռահվիրաներից մեկը, պատահաբար հայտնաբերեց նույն «կանգառի հնարքը»։


Մելիեսի խոսքով՝ Փարիզում փողոցային տեսարան նկարահանելիս նրա տեսախցիկը խափանվել է։ Ֆիլմի դիտման ժամանակ պարզել էր, որ «կանգառի հնարք»-ով՝ բեռնատար մեքենան վերածել է մարդատար մեքենայի, հետիոտները փոխել են ուղղությունները, իսկ տղամարդիկ վերածվել են կանանց։ Մելիեսը՝ Ռոբերտ Հուդի թատրոնի ռեժիսորը, ոգեշնչված, 1896 թվականից 1913 թվականներն ընկած ժամանակահատվածում ստեղծեց ավելի քան 500 կարճամետրաժ ֆիլմեր՝ զարգացնելով կամ հորինելով այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են՝ բազմակի ցուցադրումը, ժամանակի տևողությամբ նկարահանումը, վերափոխումը ու ձեռքով նկարված գույները։


Կինեմատոգրաֆիայի միջոցով մանիպուլյացիայի ենթարկելու և իրականությունը փոխելու նրա ունակության պատճառով, բեղմնավոր գործունեությամբ Մելիեսին, երբեմն, անվանվում է «կինոյի հրաշագործ»։ Նրա ամենահայտնի ֆիլմը՝ «Ուղևորություն դեպի լուսին» (անգլ.՝ «Le Voyage dans la lune» (1902)), Ժյուլ Վերնի «Երկրից դեպի Լուսին» լուսնային քմահաճ պարոդիան ցուցադրվել է կենդանի գործողությունների և անիմացիայի համադրությամբ, ինչպես նաև ընդգրկել է մանրանկարչություն և գորշ նկարների հետ լայնածավալ աշխատանքներ։

Ժամանակակից դարաշրջան Տեսողական էֆեկտներն (VFX) այսօր մեծապես օգտագործվում են գրեթե բոլոր կինոնկարներում։ Բոլոր ժամանակների բարձր գնահատանքի արժանացած ֆիլմում՝ «Վրիժառուներ» (անգլ.՝ Avengers: Endgame (2019)), լայնորեն կիրառվել են տեսողական էֆեկտներ։ Ֆիլմի շուրջ իննսուն տոկոսը նկարահանվել է տեսողական էֆեկտներով և համակարգչային գեղարվեստական պատկերներով։ Բացի ֆիլմերից, հեռուստասերիալներնում ու վեբ սերիաներում նույնպես հայտնի է, որ օգտագործում են տեսողական էֆեկտներ[1]։


VFX արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

VFX և անիմացիոն ստուդիաները ցրված են ամբողջ աշխարհում, ստուդիաները տեղակայված են Կալիֆորնիայում, Վանկոուվերում[Ն 2], Լոնդոնում, Նոր Զելանդիայում, Մումբայում, Բանգալորում, Սիդնեյում, Տոկիոյում և Շանհայում։

Տեսողական էֆեկտների ընկերությունների ցուցակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերը նշված ընկերությունները կարող են օգտագործել իրենց սեփական ծրագրաշարը կամ օգտագործել այնպիսի ծրագրակազմ, ինչպիսին է Nuke, Blackmagic Fusion, Houdini (software), Autodesk Maya, Blender (software), Zbrush and Adobe After Effects, կամ այլ նման (նպատակներով) ծրագրային փաթեթներ.[2]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. համակարգչային գրաֆիկայի կիրառությունն է `արվեստում, տպագիր մամուլում, տեսախաղերում, կինոնկարներում, հեռուստածրագրերում, շորտերով, գովազդային հոլովակում, տեսանյութերում և սիմուլյատորներում պատկերներ ստեղծելու կամ նպաստելու համար։
  2. խոշոր քաղաք է Արևմտյան Կանադայում, որը գտնվում է Բրիտանական Կոլումբիայի Ստորին շրջանում


Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.vfxvoice.com/global-vfx-state-of-the-industry-2019/
  2. Site After Effects World։ «AE Templates»։ aftereffectsworld.com