Տեսլայի սուպերչարջեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տեսլայի սուպերչարջերների ցանցի արագ լիցքավորման կայանքը Թեյջոնում (en), Կալիֆորնիա: Կառույցի վերևի մասում է տեղադրված SolarCity ընկերության արևային կայանքը, որն էներգիա է մատակարարում սուպերչարջերի կայանին:

Տեսլայի սուպերչարջեր (անգլ.՝ Tesla Supercharger), ամբողջությամբ էլեկտրական ավտոմոբիլների (Model S (en), 3 (en) և X (en)) երկարատև ուղևորություններն ապահովելու համար ամերիկյան Tesla Inc. ընկերության կողմից կառուցված 480-վոլտանոց արագ լիցքավորվող կայանքների ցանց։

Տեսլան սկսել է ցանցի կառուցումը 2012 թվականին։ 2017 թվականի դեկտեմբերի դրությամբ, աշխարհով մեկ արդեն գոյություն ունի 1,045 կայան՝ 7,496 չարջերներով[1]։ Սուպերչարջերն իրենից պատենտավորված հաստատուն հոսանք տեխնոլոգիա է ներկայացնում, որը մեկ մեքենային ապահովում է մինչև 120 կՎտ հզորությամբ (կախված է տարբեր նրբություններից)[2], Model S-ին 90 կիլովատտ-ժամով տրամադրելով հեռավորության լրացուցիչ 170 մղոն (270 կմ) լիցքավորման 30 րոպեի ընթացքում և ամբողջական լիցքավորման շուրջ 75 րոպեի ընթացքում[1]։ Տեսլայի բոլոր ավտոմոբիլների 2015 թվականին ներկայացված ծրագրային ապահովման թարմացումն օգտագործում է ամեն կայանի տեղեկությունը՝ կառուցելով հնարավորինս կարճ երթուղի, եթե դրա համար անհրաժեշտ կլինի լիցքավորել մեքենան[3]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Superchargers». Tesla Motors. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
  2. Loveday, Eric (2016 թ․ հուլիսի 10). «Tesla Ups Supercharger Charging Rate For Refreshed Model S 90D & P90D». Inside EVs. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 30-ին.
  3. «Tesla Motors». Tesla Motors. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 3-ին.