Տեղեկատու (օրաթերթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Տեղեկատու», Բաքվի խորհրդի հասարակական-քաղաքական օրաթերթ։

Առաջին համարը լույս է տեսել 1918 թվականի ապրիլի 3-ին, վերջինը՝ հուլիսի 30-ին (ապրիլի 9-ից՝ 4 էջով, 2-ը՝ Ադրբեջանում)։ Խմբագրական կոլեգիա [փաստացի խմբագիրներ՝ Ա․ Միկոյան և Հ․ Կարախանյան։ 1917 թվականի մարտի 30-ից մինչև Բաքվի կոմունայի տապալումը լույս է տեսել «Известия Бакинского Совета депутатов рабочих, солдат и матросов» ռուսալեզու թերթը (խմբագիր՝ Մ․ Հովսեփյան)։ «Տողեկատու»-ի գաղափարական ղեկավարը եղել է Ստեփան Շահումյանը, աշխատակցել են Ա․ Կարինյանը, Ա․ Ամիրյանը, Գ․ Ղազարյանը, Ա․ Բորյանը և ուրիշներ։ Թերթն ամենօրյա ինֆորմացիա է հաղորդել Բաքվի կոմունայի գործունեության մասին, լուսաբանել Կովկասի, մասնավորապես Բաքվի, քաղաքական կացությունը և այլն։ Մշտապես չարախոսել է Անդրկովկասի հակախորհրդային անկախության պայքարողների դեմ, հանդես եկել դաշնակցական, էսէռական, կադետական մամուլի դեմ։

Թերթը տպագրել է Բաքվի ժողկոմսովետի դեկրետները, բոլշևիկ գործիչների հրապարակային ելույթները, հոդվածներ, նամակներ, գրական գործեր։ Ունեցել է «Ռադիոգրեր» «Ռուսաստան», «Արտասահման», «Բանվորական կյանք», «Գյուղացիական կյանք», «Բաքու», «Պարենավորում» անվանումներով մշտական խորագրեր։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 648