Տելեֆոբիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հեռախոսից ֆոբիա (տելեֆոնոֆոբիա, տելեֆոբիա), դժկամություն կամ ֆոբիա հեռախոսով զանգեր կատարելուց կամ զանգ ընդունելուց[1]։ Համարվում է սոցիալական ֆոբիայի կամ սոցիալական անհանգստության տեսակ[1]։ Համեմատելի է լոգոֆոբիայի հետ․ երկուսն էլ առաջանում են շփվելու վախից, և կապված են քննադատվելու, մեղադրվելու կամ հիմար թվալու վախերի հետ[2]։ 1993 թվականի տվյալներով Մեծ Բրիտանիայում տելեֆոբիա ունի մոտ 2.5 միլիոն մարդ[3]։

«Հեռախոսից վախ» եզրը վերաբերում է տելեֆոբիայի ավելի ցածր մակարդակի, երբ մարդիկ անհանգստություն են զգում հեռախոս օգտագործելիս, բայց ավելի քիչ աստիճանի, քան իրական ֆոբիան է[4]։ Տելեֆոբիայով տառապող անձինք կարող են դեմ դիմաց շփման ժամանակ խնդիր չունենալ։

Ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռախոսը կարևոր է և՛ շրջապատի հետ կապվելու, և՛ կարևոր ու օգտակար ծառայություններ ստանալու համար։ Որպես արդյունք, այս ֆոբիայն դառնում է սթրեսի մեծ գործոն և ազդեցություն է ունենում կյանքի, աշխատանքի և սոցիալական հարաբերությունների վրա[2]։ Տելեֆոբիա ունեցողները խուսափում են շատ գործունեություններից, ինչպես օրինակ՝ պլանավորված իրադարձություններ և տեղեկության ճշտում[5]։ Լարում է առաջանում աշխատավայրում, քանի որ հեռախոսը կարիերայի վրա կարող է մեծ ազդեցություն ունենալ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Marshall John R. (1995)։ «Telephone Phobia»։ Social Phobia: From Shyness to Stage Fright։ New York: BasicBooks։ ISBN 0-465-07896-6 
  2. 2,0 2,1 Doctor Ronald M. (2000)։ The Encyclopedia of Phobias, Fears, and Anxieties։ New York: Facts On File։ էջ 493։ ISBN 0-8160-3989-5 
  3. As cited in: "The Newspapers Handbook". By Richard Keeble, Third edition, 2001, ISBN 0-415-24083-2, p. 64
  4. Fielding Richard G.։ «Telephone apprehension: a study of individual differences in attitudes to, and usage of the telephone.»։ Վերցված է 3 April 2013 
  5. "Break the bipolar cycle: a day-by-day guide to living with bipolar disorder", by Elizabeth Brondolo, Xavier Amador, p. 179