Լոգոֆոբիա
Լոգոֆոբիա (հին հունարեն՝ λόγος՝ բառ, խոսք կամ հին հունարեն՝ γλῶσσα՝ լեզու), կակազության հետ կապված վախ խոսելուց։
Ունի տարատեսակներ՝ վախ ընդհանրապես խոսելուց[1], հանրային ելույթներից[2], անծանոթ մարդկանց հետ խոսելուց[3], բեմից, կմկմալով խոսելուց[4]։
Ֆոբիան կարող է լինել մասնակի և անվանվել սելեկտիվ կակազություն։ Օրինակ՝ լոգոֆոբիայով տառապողը ազատ խոսում է մոտ մարդու հետ, կակազում է քիչ ծանոթ մարդկանց հետ խոսելիս և կարող է ընդհանրապես վախենալ անծանոթի հետ խոսելուց։
Հետևանքները[խմբագրել | խմբագրել կոդը]
Լոգոֆոբիայի հետևանքը հիմնականում լինում է սոցիոֆոբիան, սեփական անձի նկատմամբ անվստահությունը, ինքնագնահատականի անկումը, պատասխանատվությունից, հասարակական վայրերից խուսափելը, հեղինակավոր աշխատանքների մերժումը և կյանքի մակարդակի անկումը։ Աստիճանաբար նեղանում է շփման գոտին, սահմանափակվում է հարմարավետության գոտին[5]։
Ինչպես նաև մեծանում է տարատեսակ կախվածությունների, վատ սովորությունների (օրինակ՝ ալկոհոլիզմ, նարկոմանիա) առաջացման ռիսկը։
Հնարավոր պատճառը[խմբագրել | խմբագրել կոդը]
Հոգեբանական[խմբագրել | խմբագրել կոդը]
- վախ պատասխաատվությունից, շրջապատի ռեակցիայի հանդեպ անպատրաստություն, քրոնիկ հոգնածություն, մեղքի և ամոթի բարդույթ, ցածր ինքնագնահատական, շրջապատի մարդկանց բացասական վերաբերմունքի սպասում
- հոգեբանական տրավմաներ, վախ, քրոնիկ հոգնածության ախտանիշ
Ֆիզիոլոգիական[խմբագրել | խմբագրել կոդը]
- լոգոպեդիական խանգարումներ
- հալիտոզ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://phobias.about.com/od/phobiaslist/a/glossophobia.htm Archived 2016-03-28 at the Wayback Machine. (անգլ.)
- ↑ Толковый словарь психиатрических терминов. В. М. Блейхер, И. В. Крук. 1995.
- ↑ Большой медицинский словарь. 2000
- ↑ Энциклопедический словарь по психологии и педагогике. 2013.
- ↑ ПСИХОПАТОЛОГИЧЕСКИЕ СИНДРОМЫ, Обсессивный синдром, Фобии // Справочник по психиатрии. — 2-е издание. — МОСКВА: «МЕДИЦИНА», 1985.