Հեռախոսային բանկային ծառայություն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
«iText Mobile Banking» համակարգը հեռախոսի միջոցով բանկային ծառայությունների հեռակա ստացման հարմարավետ, պարզ և մատչելի համակարգ է, որը հնարավորություն է տալիս կառավարել հաճախորդների բանկային հաշիվները ցանկացած վայրից։
Push և Pull հաղորդագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Mobile Banking-ն այսօր առավել հաճախ կատարվում է SMS-ի միջոցով, բայց հնարավոր է նաև օգտագործել հատուկ ծրագրեր, որոնք կարելի է ներբեռնել հեռախոսի մեջ։ Այն աշխատում է՝ օգտագործելով push և pull հաղորդագրությունները։
Push հաղորդագրությունն այն է, երբ բանկն ինքն է որոշում հաղորդագրություն ուղարկել հաճախորդին՝ առանց հաճախորդի տեղյակ լինելու։ Push հաղորդագրություններ հաճախորդին ուղարկվում են այն դեպքերում, երբ անհրաժեշտ է հաճախորդին տեղեկացնել, որ իր հաշվից բանկամատից գումար է դուրս գալիս, կամ նրա կրեդիտ քարտով կատարվում են վճարումներ և այլն։
Pull հաղորդագրությունն այն է, երբ հաճախորդն ինքն է որոշում հաղորդագրություն ուղարկել և ստանալ տեղեկատվություն իր բանկային հաշիվների մասին։ Mobile Banking-ը տալիս է հնարավորություն իրական ժամանակում մուտք գործել և տեսնել հաշվի մանրամասները որտեղ էլ, որ լինի հաճախորդը։ Ընդամենը պետք է տեքստային հագորդագրություն ուղարկել տվյալ համարին և հաճախորդը կստանա հետ հաղորդագրությունն անմիջապես իր հաշվի մասին ինֆորմացիայով։
Գրանցման կարգը[խմբագրել | խմբագրել կոդը]
Նշանակություն չունի, թե ինչ տիպի հեռախոս ունի հաճախորդը։ Mobile Banking-ն աշխատում է ցանկացած բջջային հեռախոսի վրա, որոնք արտադրվել են վերջին 5 տարիների ընթացքում, և որն ուղարկում և ստանում է տեքստային հաղորդագրություններ։ Այն բավականին արագ է, հեշտ է կիրառել և հարմարավետ է։
Գրանցվելու համար անհրաժեշտ են կատարել հետևյալ քայլերը՝
1. Մուտք դեպի Online Banking/ Log in to Online Banking
/որն էլ ներառում է քարտի համարը/ Card Number և Access Code (PAC) /
2. Գրանցել բջջային հեռախոսը/ Register your mobile phone /
3. Ընտրել հաշիվը և հաստատել Pass կոդը/ Select your accounts and confirm your Pass code/
Եթե հաճախորդը չունի Online Banking-ի հաշիվ, պետք է դիմի տվյալ բանկի մոտակա մասնաճյուղ։ Հաճախորդի անձնական տվյալներն այս դեպքում էլ այնքան պաշտպանված են, որքան Online Banking-ի դեպքում։ Նորարարական բջջային լուծումները կարող են օգնել հաճախորդներին՝ բավարարելու նրանց փոփոխվող պահանջները։