Jump to content

Նոմոֆոբիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոմոֆոբիա
ֆոբիա Խմբագրել Wikidata
ԵնթադասՀամացանցից կախվածություն, problematic mobile phone use Խմբագրել Wikidata
Statement is subject ofբջջային հեռախոս Խմբագրել Wikidata

Նոմոֆոբիա (անգլ.՝ nomophobia, no mobile-phone phobia արտահայտությունից), վախ (ֆոբիա) մնալ առանց բջջային հեռախոսի կամ նրանից հեռու[1][2][3]։ Եզր, որը նորաբանական հապավում է՝ առաջացած «ֆոբիա՝ առանց բջջային հեռախոսի» («no-mobile-phone phobia») արտահայտությունից[4],

Այս նորաբնական եզրն առաջացել է 2010 թվականին YouGov-ի հետազոտությունների արդյունքում՝ UK Post Office-ի պատվերով։ Հետազոտության նպատակն այն ազդակների ուսումնասիրությունն էր, որոնք վերաբերում էին բջջային հեռախոսներից օգտվողներին։

Հետազոտությանը մասնակցել է 2,1 հազար մարդ։ Օգտատերերի գրեթե 53%-ը Մեծ Բրիտանիայում խոստովանել է, որ անհանգստանում են, երբ «կորցնում են իրենց բջջայյին հեռախոսը, ավարտվում է լիցքավորումը կամ հաշվի վրայի գումարը, կամ գտնվում են ռադիոծածկույթից դուրս»։

Տղամարդկանց գրեթե 58%-ը և կանանց 47%-ը նման վախեր են ունենում, իսկ ևս 9%-ը անհանգստանում են, երբ իրենց բջջային հեռախոսները անջատված են լինում։ Հարցվածների 55%-ը հայտարարել է, որ անհանգստության հիմնական պատճառը եղել է ընկերների կամ ընտանիքի հետ կապի բացակայությունը[5]։ Նոմոֆոբիայի դեպքում ընկճախտի մակարդակը հավասար է ամուսնության օրը կամ ատամնաբույժին այցելելու ժամանակ առաջացած ընկճախտի ազդեցությանը[6]։

Յուրաքանչյուր տասներորդ հարցվող հայտարարել է, որ իրենք պետք է հասանելի լինեն իրենց աշխատանքի պատճառով։ Միևնույն ժամանակ «ֆոբիա» եզրը՝ ի հարաբերումն նոմոֆոբիայի, պայմանական է, իսկ ամենից շատ դեպքերում այն պարզապես սովորական վախ է[7]։

Նոմոֆոբների գրեթե կեսը երբեք չեն անջատում իրենց բջջային հեռախոսները[8]։ Հետազոտությունը և դրան հաջորդող ուսումնասիրությունները բերեցին մի շարք խմբագիրների հրապարակումների, որոնք հազվադեպ կամ երբեք չէին օգտվոմ բջջային հեռախոսներից[9][10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Նոմոֆոբիան բջջային կապի բացակայության վախն է և այն 24/7 ժամանակով է գործում &#124։ Մեյլ Օնլայն։». Dailymail.co.uk. 2008 թ․ մարտի 31. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 10-ին.
  2. Charlie D’Agata Nomophobia: Fear of being without your cell phone. CBS News. April 3, 2008
  3. Archana Jayakumar (2008 թ․ ապրիլի 3). «Break free from Nomophobia, drunkorexia». Mid-day.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 10-ին.
  4. «Nomophobia is the fear of being out of mobile phone contact - and it's the plague of our 24/7 age | News». Thisislondon.co.uk. 2008 թ․ ապրիլի 1. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 10-ին.
  5. Dixit, Sanjay; Shukla, Harish; Bhagwat, AK; Bindal, Arpita; Goyal, Abhilasha; Zaidi, Aliak; Shrivastava, Akansha (2010). «A Study to Evaluate Mobile Phone Dependence Among Students of a Medical College and Associated Hospital of Central India». Indian Journal of Community Medicine. 35 (2): 339–41. doi:10.4103/0970-0218.66878. PMC 2940198. PMID 20922119.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  6. «13m Britons have 'no mobile phobia'». Metro.co.uk. 2008 թ․ մարտի 30. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 10-ին.
  7. «SocialTechPop». Nomophobia vs Gnomophobia. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 20-ին.
  8. My Name Is Mo R., And I Am A Nomophobe Արխիվացված 2013-10-21 Wayback Machine, CBSnews.com. February 11, 2009. Retrieved August 2011
  9. «I refuse to carry a mobile phone | The Sun |News». The Sun. 2008 թ․ ապրիլի 1. Վերցված է 2012 թ․ հունվարի 5-ին.
  10. Column: Nomophobia: «No more phobia». siude.com. March 4, 2008

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]