Տելեմաք Ավետիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տելեմաք Ավետիսյան
Ծնվել էհուլիսի 10, 1907(1907-07-10)
Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 22, 1974(1974-11-22) (67 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունկոմպոզիտոր և թավջութակահար

Տելեմաք Պետրոսի Ավետիսյան (հուլիսի 10, 1907(1907-07-10), Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 22, 1974(1974-11-22), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ, իսկական անունը՝ Տեր-Ավետիսյան), հայ թավջութակահար, կոմպոզիտոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1967 թվական)։ 1930 թվականից կոմպոզիցիայի դասեր է առել Սպիրիդոն Մելիքյանից։ Ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի (1935 թվականին, Հարո Ստեփանյանի դասարան) և թավջութակի (1940 թվականին, Ա․ Այվազյանի դասարան) բաժինները, սովորել Մոսկվայի հայկական մշակույթի տան երաժշտական ստուդիայում (1950 թվականից 1952 թվականը)։ 1927-1934 թվականներին, որպես թավջութակահար, հանդես է եկել սիմֆոնիկ նվագախմբերում։ 1934-1936 թվականներին՝ Լենինականի դրամատիկական թատրոնի, 1936-1948 թվականներին՝ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն երաժշտական մասի, ապա՝ ՀԽՍՀ ժողովրդական ստեղծագործության տան երաժշտական բաժնի վարիչ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ երգի-պարի անսամբլի գեղարվեստական ղեկավար։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրել է լարային կվարտետ (1940 թվական), կվինտետ (1941 թվական)՝ լարային կվարտետի և ֆլեյտայի, «Բաղձանք» (1950 թվականին, ըստ Հովհաննես Շիրազի), «Պիոներական» (1952 թվական) կանտատները՝ մանկական երգչախմբի և նվագախմբի, սյուիտներ՝ լարային քառյակի (1955 թվական) և նվագախմբի (1966 թվական), 6 պիես (1967 թվական)՝ թավջութակի և դաշնամուրի, «Էլեգիա»,«Ռոնդո» (երկուսն էլ՝ 1967 թվականին)՝ թավջութակի և դաշնամուրի, խմբերգեր, գործեր՝ երգի-պարի անսամբլի համար, խմբերգեր, սյուիտ «Սասունցի Դավիթ» (ակապելլա, 1962 թվականին), երգեր, ռոմանսներ, «Հազարան բլբուլ» (1959 թվական) օպերան, «Ղարաբաղյան հարսանիք» (1961 թվական) երաժշտական կատակերգությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։