Jump to content

Տեգուսիգալպայի մոտակայքում Բոինգ 727-ի աղետը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տեգուսիգալպայի մոտակայքում Բոինգ 727-ի աղետը
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակավիապատահար
Թվականհոկտեմբերի 21, 1989
ՎայրՏեգուսիգալպա, ,  Հոնդուրաս
ՉվերթSH414
Թռիչքի վայրAugusto C. Sandino International Airport?, Juan Santamaría International Airport? և Սան Խոսե
Վերջնական կետToncontín International Airport? և Տեգուսիգալպա
Զոհվածներ131 մարդ
Վիրավորներ15
Aviation Safety Network ID19891021-0
Օդանավ
ԱվիաընկերությունSAHSA?
Կենդանի մնացած15
Քարտեզ
Քարտեզ

Շաբաթ՝ 1989 թվականի հոկտեմբերի 21-ի առավոտյան Տեգուսիգալպայի մերձակայքում աղետի ենթարկվեց TAN-SAHSA ընկերության Բոինգ 727-224 օդանավը, ինչի հետևանքով զոհվել է 131 մարդ։ Կենտրոնական Ամերիկայի խոշորագույն ավիավթարը։

N88705 (գործարանային — 19514, սերիական — 597) համարի ինքնաթիռը թողարկվել էր 1968 թվականին, իր առաջին թռիչքն իրականացրել է հունիսի 21 -ին և հուլիսի 1 -ին հանձնվել հարավամերիկյան Continental Airlines ընկերությանը։ 1980 թվականի երկրորդ կեսին տրվել է վարձակալության հոնդուրասյան SAHSA ընկերությանը[1]։

Օդանավն իրականացնում էր Սան Խոսե-Տեգուսիգալպա 414 չվերթը՝ Մանագուայում միջանկյալ վայրէջքով։ Մինչ վերջնական կանգառին մոտենալը թռիչքն ընթանում էր առանց թերությունների։ Օդանավում գտնվում էր անձնակազմի 8 անդամ, ներառյալ՝ հրամանատար Ռաուլ Արգետան (իսպ.՝ Raúl Argueta) և երկրորդ օդաչու Ռենիերո Կանալեսը (իսպ.՝ Reiniero Canales), ինչպես նաև 138 ուղևոր։ Հայտնի է, որ նրանց թվում է եղել ԱՄՆ-ի 15 քաղաքացի[2][3]։

Կապ հաստատելով մոտեցման կարգավորիչի հետ, անձնակազմը հրահանգ ստացավ, որ վայրէջքը պետք է իրականացվի 01 թռիչքուղու վրա։ Տեգուսիգալպա քաղաքի Տոնկոնտին օդանավակայանը շրջապատված է լեռներով և վայրէջքի մոտեցումը ներառումն իր մեջ երեք փուլային իջեցումներ՝ սկսած 7500 ոտնաչափ (2286 մետր) բարձրությունից։ Ընդ որում, ըստ ականատեսների՝ եղանակային պայմանները բարդ էին։ Սակայն գտնվելով օդանավակայանից 11 մղոն (20,1 կիլոմետր) հեռավորության վրա՝ 7600 ոտնաչափ (2316 մետր) բարձրության վրա անձնակազմը սկսեց օդանավակայանի ուղղությամբ անընդհատ իջնել, սահմանված հետագծից ցածր իջնելով։ Թռիչքուղու ճակատից 4,8 մղոն (8,9 կիլոմետր) հեռավորության և ծովի մակարդակից 4800 ոտնաչափ (1463 մետր) բարձրության վրա Բոինգը վայրէջքային փոխդասավորության մեջ բախվեց մոտավորապես 5600 ոտնաչափ (1707 մետր) բարձրությամբ Սերրո- դե-Հուլա (Cerro de Hula) լեռանը։ Հարվածից ինքնաթիռը բաժանվեց երեք մասի և այրվեց[1][2]։

Աղետի ժամանակ կենդանի մնացին երկու օդաչու, 2 բորտուղեկցորդուհի և 11 ուղևոր։ Նրանք հիմնականում նստած էին առջևի մասում, որը հարվածից ամենաքիչն էր տուժել։ Մնացած 131-ը (անձնակազմի 4 անդամ և 127 ուղևոր) զոհվեցին։ 2013 թվականին սա Հոնդուրասի տարածքում և ամբողջ Կենտրոնական Ամերիկայում ամենախոշոր ավիավթարն էր[1][2][4]։

Հոնդուրասում և Նիկարագուայում հայտարարվեց ազգային սուգ[3]։

Օդաչուներ Ռաուլ Արգետան և Ռենիերո Կանալեսին ենթարկվեցին քրեական պատասխանատվության, սակայն, ըստ ունեցած տեղեկությունների, գործընթացն այդպես էլ չի ավարտվել։ Հինգ ամիս անց՝ 1990 թվականի մարտի 21-ին վայրէջք կատարելիս այդ նույն Սերրո- դե- Հուլա լեռանհը բախվեց Sahsa Carga ընկերության L-188CF Electra բեռնատար օդանավը, որի արդյունքում զոհվեցին անձնակազմի երեք անդամներն էլ[5]։ Անվտանգության այդպիսի ցածր ցուցանիշները հանգեցրին նրան, որ ավիաընկերությունը սկսեց ֆինանսական դժվարություններ ունենալ և 1990- ականների սկզբին փակվեց։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 «Aircraft accident Boeing 727-224 N88705 Tegucigalpa-Toncontin Airport (TGU)» (անգլերեն). Aviation Safety Network. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 11-ին.
  2. 2,0 2,1 2,2 RICHARD HERZFELDER (1989 թ․ հոկտեմբերի 22). «HONDURAN AIR CRASH SURVIVORS DESCRIBE SCENES OF HORROR» (անգլերեն). Associated Press. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 11-ին.
  3. 3,0 3,1 «Plane Crashes in Honduras, Killing at Least 131» (անգլերեն). The New York Times. 1989 թ․ հոկտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 11-ին.
  4. «Honduran 727 Hits Mountain; at Least 131 Die» (անգլերեն). Los Angeles Times. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 11-ին.
  5. «Aircraft accident Lockheed L-188CF Electra HR-TNL Las Mesitas» (անգլերեն). Aviation Safety Network. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 11-ին.