Տարվա մարդը (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տարվա մարդը
անգլ.՝ Man of the Year
Երկիր ԱՄՆ
Ժանրռոմանտիկ կատակերգություն, թրիլեր, կատակերգական թրիլեր և դրամա
Թվական2006
Լեզուանգլերեն
ՌեժիսորԲարրի Լևինսոն
ՊրոդյուսերԲարրի Լևինսոն և Ջեյմս Ջի Ռոբինսոն
Սցենարի հեղինակԲարրի Լևինսոն
ԴերակատարներՌոբին Ուիլյամս, Քրիստոֆեր Ուոքեն, Լորա Լիննի, Լյուիս Բլեք, Ջեֆ Գոլդբլյում, Թինա Փեյ, Էմի Փոլեր, Դեյվիդ Ալփեյ, Chris Matthews?, Դմիտրի Չեպովեցկի, Սաշա Ռոյզ, David Ferry?[1], Քիմ Ռոբերթս[1], Ջեյմս Քարվիլ[1], Շոն Ռոբերթս[1], Rick Roberts?[1], Ռիք Քորդեյրո[1] և Linda Kash?[1]
ՕպերատորԴիք Փոուփ
ԵրաժշտությունԳրեմ Ռևել
Պատմվածքի վայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան
Նկարահանման վայրՏորոնտո, Համիլտոն և Տորոնտոյի համալսարան
ԿինոընկերությունMorgan Creek Productions
Տևողություն115 րոպե
Պաշտոնական կայքէջ

«Տարվա մարդ»(անգլ.՝ Man of the Year), ռեժիսոր Բերի Լևինսոնի ֆիլմը։ Ֆիլմը թողարկվել է 2006 թվականի հոկտեմբերի 13-ին և նկարահանվել է Տորոնտոյում և Համիլտոնում, Օնտարիոյում, ինչպես նաև Վաշինգտոն ԿՇ-ի որոշ մասերում[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայիս քաղաքական թեմաներով երգիծական հեռուստատեսային շոուների հանրահայտ հաղորդավար Թոմ Դոբբսը հանդիսատեսներից մեկի առաջարկով առաջադրվում է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում։ Շնորհիվ ժողովրդական ճանաչման, նա հայտնվել է նախագահի թեկնածուների եռյակում։ Հեռուստաշոուի նրա թիմը աջակցում է նրան և օգնում կազմակերպել նախընտրական քարոզարշավ, որի արդյունքում Դոբսի ժողովրդականությունը որպես թեկնածու կտրուկ աճում է։ Գալիս է ընտրությունների օրը։ Ամերիկացիները քվեարկում են ՝ օգտագործելով Դելակրա էլեկտրոնային համակարգը։ Դոբսի պրոդյուսեր և ընկեր Ջեկ Մենկենը հայտնվում է հիվանդանոցում, և այնտեղ Դոբբսը, ով եկել էր նրան այցելելու, հեռուստատեսությամբ տեղեկանում է իր հաղթանակի մասին։ Սենսացիա։ Թստրադային աստղը նախագահ է։ Դոբբսի հաղթանակը անակնկալ չէ, մարդիկ սիրում է իր կատակերգուին և վստահում են նրան։ Բայց հաղթանակը նույնքան պատահական էր, որքան ընտրությունների վերաբերյալ նրա ամբողջ մտահղացումը։ Դելակրոյի աշխատակիցը, ով համակարգը փորձարկել է, հայտնաբերում է, որ քվեների հաշվարկի ծրագրում սխալ կա։ Հաշվարկները սխալ են։ Տարվա մարդ պետք է դառնալ մեկ այլ թեկնածու։ Աղջիկը սարսափած է։ Ընկերությունը գերադասում է թաքցնել սխալը սկանդալից խուսափելու համար, իսկ աղջկան հորդորում են լռել։ Բայց նա, գիտակցելով, որ ժողովուրդը խաբված է, որոշում է ամեն ինչ պատմել նորաթուխ նախագահին ...

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Ռոբին Ուիլյամս Թոմ Դոբս
Քրիստոֆեր Ուոքեն Ջեք Մենկեն
Լաուրա Լինին Էլեանոր Գրին
Լյուիս Բլեք Էդի Լենգսթոն
Ջեֆ Գոլդբլում Ստյուարտ
Դեյվիդ Ալպեյ Դենի
Ռիկ Ռոբերթս Ջեյմս Հեմինգս
Թինա Ֆեյ կամեո
Էմի Պոլեր կամեո

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «Internet Movie Database – List of Films shot in Hamilton, Ontario». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]