Տարաս Ռիբաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տարաս Ռիբաս
Ծնվել էմարտի 14, 1919(1919-03-14)
ԾննդավայրՍտարիե Սանժարի, Նովի Սանժարիի շրջան, Ուկրաինա
Վախճանվել էապրիլի 30, 1977(1977-04-30) (58 տարեկան)
Վախճանի վայրՊոլտավա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԼուգանսկ
Մասնագիտությունգրող
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԼուգանսկի Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարան
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
 Taras Rybas Վիքիպահեստում

Տարաս Միխայլովիչ Ռիբաս (ուկրաիներեն՝ Тарас Рибас, մարտի 14, 1919(1919-03-14), Ստարիե Սանժարի, Նովի Սանժարիի շրջան, Ուկրաինա - ապրիլի 30, 1977(1977-04-30), Պոլտավա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային գրող[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարաս Ռիբասը ծնվել է 1919 թվականին Պոլտավայի մարզի Ստարիե Սանժարի գյուղում, գյուղացու ընտանիքում։ 1937 թվականին սովորել է Նովոչերկասկի ինժեներական ինստիտուտում։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողություններին, ծառայել է հակաօդային պաշտպանությունում։ 1952 թվականին ավարտել է Լուգանսկի մանկավարժական ինստիտուտի պատմա-բանասիրական ինստիտուտը։ 14 տարի աշխատել է «Լուգանսկայա պրավդա» քաղաքական թերթում, այլ թերթերի խմբագրություններում և մարզային հրատարակչությունում։ Եղել է Ուկրաինայի գրողների միության Լուգանսկի կազմակերպության պատասխանատու քարտուղարը[3]։

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 1977 թվականի մարտի 12-ին Կիևից գնացքով վերադարձի ճանապարհին։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տպագրվել սկսել է 1946 թվականից։ Առանձին հրատարակությամբ լույս են տեսել Ռիբասի վեպերը, պատմվածքներն ու վիպակները։

Պատմվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հանդիպումներ», 1955
  • «Մարիյկա», 1959
  • «Երկինքը կպարզվի», 1962
  • «Ուրախ լեռը», 1968
  • «Բնակարանամուտ», 1969
  • «Երկինքը պարզ կլինի» (1962)
  • «Հուսահատություն» (1966)

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Զոհված որդին», 1965
  • «Կամիր ձյունը», 1974
  • «Ջինջ աղբյուների ձայնը» (1977)

Ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հրապուրանք»

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիբասի անունով են կոչվում փողոցներ Ստարոբելսկում և Լուգանսկում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Փոքր քաղաքի մեծ մարդը
  2. Տարաս Միխայլովիչ Ռիբաս
  3. Ուկրաինական պատմվածքներ, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1977
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տարաս Ռիբաս» հոդվածին։