Տարաս Թուսուզյան
Արտաքին տեսք
Տարաս Թուսուզյան | |
---|---|
փետրվարի 22, 1909[1] - մայիսի 2, 1982 (73 տարեկան) | |
Ծննդավայր | Կրասնոդար, Ռուսական կայսրություն[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կոչում | գեներալ-մայոր[1] |
Պարգևներ |
Տարաս Գևորգի Թուսուզյան (փետրվարի 22, 1909[1], Կրասնոդար, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 2, 1982), Խորհրդային բանակի հայ գեներալ-մայոր 1965 թվականից։
1946 թվականին Մոսկվայում ավարտել է խորհրդային բանակի հրամանատարական կազմի կատարելագործման բարձրագույն դասընթացները։ II համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է բանակի ղեկավար աշխատակազմում՝ բանակի ապա օկրուգի մատակարարման վարչության պետ։ 1952-1969 թվականներին եղել է ՀԽՍՀ զինկոմ։
Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի, Կարմիր աստղի 2 շքանշանով։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տիգրան Հայազն, Գարեգին Ղազարյան։ 1000 հայազգի գեներալներ, ծովակալներ։ Ե.,Հեղինակային հրատարակություն, 2009 թ., էջ 450։ ISBN 978-9939-53-105-2
- Арутюнян К.А., Погосян Г.Р. "Вклад армянского народа в победу в Великой Отечественной войне". М., 2010
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 248)։ |