Տատյանա Միխայլովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տատյանա Միխայլովա
Նաև հայտնի է որպեսТаня
Ծնվել էհունիսի 19, 1983(1983-06-19) (40 տարեկան)
Կալինինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Էստոնիա
Ժանրերփոփ
Մասնագիտությունդերասանուհի և երգչուհի
Գործիքներվոկալ
Կայքtanjamusic.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Tatjana Mihhailova-Saar Վիքիպահեստում

Տատյանա Միխայլովա Սաար[1], հայտնի է նաև որպես Տանյա (ռուս.՝ Татьяна Михайлова, Таня, հունիսի 19, 1983(1983-06-19), Կալինինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուսական ծագմամբ էստոնացի փոփ երգչուհի և դերասանուհի։ Ծնվել է Ռուսաստանի Կալինինգրադ քաղաքում, սակայն վաղ տարիքում տեղափոխվել է Էստոնիա[2]։ «Amazing» երգով ներկայացրել է Էստոնիան «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթում[3][4]։

Եվրատեսիլ 2014[խմբագրել | խմբագրել կոդը]

Տանյան «Amazing» երգով Կոպենհագենում ներկայացրել է Էստոնիան մայիսի 6-ին կայացած առաջին կիսաեզրափակչի ժամանակ։ Երգչուհին ընտրվել է ազգային ընտրությամբ, որը կայացել էր «Eesti Laul 2014» մրցույթի երկու կիսաեզրափակիչների, եզրափակչի և սուպերեզրափակչի միջոցով։ Մրցույթը կազմակերպել էր Էստոնիայի հանրային հեռուստառադիոհաղորդակցության ընկերությունը[5]։ «Եվրատեսիլի» առաջին կիսաեզրափակչի արդյունքում Տանյային չի հաջողվել անցնել եզրափակիչ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «TV3 VIDEO | Tanja Mihhailova-Saar: "Hetkel ma last ei oota" | Elu». elu.ohtuleht.ee (էստոներեն). Վերցված է 2020 թ․ մարտի 31-ին.
  2. «Tanja Mihhailova». tanjamusic.com. Վերցված է 2014 թ․ ապրիլի 30-ին.
  3. «Estonia sends Tanja to Copenhagen!»
  4. ««Estonia: Tanja with 'Amazing' to Copenhagen»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.
  5. «Эстонию на «Евровидении» будет представлять Таня Михайлова». 2014 թ․ մարտի 2. Վերցված է 2014 թ․ մարտի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տատյանա Միխայլովա» հոդվածին։
Նախորդող՝
Բիրգիտ Իյգեմեէլ
Et Uus Saaks Alguse երգով
Էստոնիան Եվրատեսիլ երգի մրցույթում
2014
Հաջորդող՝
Էլինա Բորն և Ստիգ Ռաստա
Goodbye to Yesterday երգով