Տատյանա Զինչենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տատյանա Զինչենկո
Ծնվել էապրիլի 24, 1939(1939-04-24)
ԾննդավայրԽարկով, Ուկրաինական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
Մահացել է2001
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսաստան
Գիտական աստիճանհոգեբանական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունհոգեբան
ԱշխատավայրՍանկտ Պետերբուրգի համալսարան

Տատյանա Զինչենկո (ռուս.՝ Зинченко, Татьяна Петровна, ապրիլի 24, 1939(1939-04-24), Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն - 2001, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), ռուս և խորհրդային հոգեբան, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, փորձարարական և կոգնիտիվ հոգեբանությունների մասնագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տատյանա Զինչենկոն ծնվել է 1939 թվականի ապրիլի 24-ին Խարկովում` հայտնի հոգեբան Պյոտր Զինչենկոյի ընտանիքում։ Վլադիմիր Զինչենկոյի հարազատ քույրն է[1][2]։

1983 թվականին պաշտպանել է բժշկական դիսերտացիան` «Ճանաչման ֆունկցիոնալ կառուցվածքը» թեմայով[1]։ Ավելի քան 40 տարի որոշ ժամանակ աշխատել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետում, եղել է Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, ինչպես նաև եղել է կոգնիտիվ հոգեբանության եվրոպական ասոցիացիայի անդամ[3][4]։

Մահացել է 2001 թվականի հոկտեմբերի 1-ին Սանկտ Պետերբուրգում։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տատյանա Զինչենկոն զբաղվել է կոգնիտիվ պրոցեսների, հիշողության, ուշադրության հետազոտությամբ, մասնավորապես ուսումնասիրել է ուշադրության կառուցվածքում ընտրովի ինտերֆերենցիայի գործընթացները։ Ապացուցել է, որ Ստրուպ էֆեկտի արտահայտվածությունը կախված է պատասխանից պահանջվող քննվողների բնութագրերից։ Նա իր հետազոտության ժամանակ ցույց է տվել կոգնիտիվ քարտեզների ձևավորման յուրահատկությունն անհատի կողմից լուծվող խնդիրների շրջանակներում, որը կապված է մասնագիտական, մասնավորապես օպերատորական գործունեության հետ[1][4]։

Տատյանա Զինչենկոն, Ալեքսանդր Ֆրումկինի հետ միասին, մշակել է պրոֆեսիոնալ հոգեդիագնոստիկայի`պրոֆեսիոնալ հոգեդիագնոստիկայի ավտոմատացնող համակարգի խնդիրների որոշման մեթոդը[4]։

Հիմնական հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Брушлинский А. В., Зинченко В. П., Зинченко Т. П., Кондратьев М. Ю., Котова И. Б., Лейтес Н. С. Введение в психологию. — М.: «Academia», 1997.
  • Зинченко Т. П. Когнитивная и прикладная психология. — М.-Воронеж: «МОДЭК», «МПСИ», 2000.
  • Зинченко Т. П. Память в экспериментальной и когнитивной психологии. — СПб.: «Питер», 2002.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]