Տատյանա Աբրամենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տատյանա Աբրամենկո
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 4, 1982(1982-10-04) (41 տարեկան)
ԾննդավայրՏագանրոգ, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
Մասնագիտությունդերասանուհի, մոդել և հաղորդավար

Տատյանա Աբրամենկո (ռուս.՝ Татьяна Абраменко, հոկտեմբերի 4, 1982(1982-10-04), Տագանրոգ, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս դերասանուհի, ֆոտոմոդել և հաղորդավարուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանուհին ծնվել է 1982 թվականի հոկտեմբերի 4-ին Ալեքսանդր Դմիտրիևիչի և Իրինա Ալեքսանդրովնա Աբրամենկոյի ընտանիքում։ Մանկությունն անցել է Տագանրոգում։ Վաղ մանկությունից Տատյանան հետաքրքրվել է թատրոնով և ֆիլմերով, զբաղվել Էստրադային պարերով։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին՝ դպրոցն ավարտելուց հետո, Տատյանան ընդունվել է Տագանրոգի ռադիոտեխնիկական համալսարան, որն ավարտել է 2004 թվականին «տնտեսագիտություն և ձեռնարկությունների կառավարում» մասնագիտությամբ։ 2005 թվականին Աբրամենկոն ընդունվել է Ռոստովի պետական համալսարանի հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետ։ 2007 թվականին դարձել է այդ ոլորտի դիպլոմավորված մասնագետ։ 2011 թվականին ընդունվել է Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ, որն ավարտել է 2013 թվականին։ Աբրամենկոն կատարելագործել է իր դերասանական վարպետությունը Կոնստանտին Ռայքի թատերական դպրոցում։

Մոդել[խմբագրել | խմբագրել կոդը]

Տատյանան սկսել է իր մոդելային գործունեությունը 1988 թվականին՝ դպրոցական ժամանակից, գեղեցկության մրցույթում զբաղեցնելով առաջին տեղը։ Այդ ժամանակ արդեն համագործակցում էր «Image-Elite» մոդելային գործակալության հետ։ 1999 թվականին նա հաղթել է «Լավագույն ֆոտոմոդել» համացանցային մրցույթում։ Հաջող մեկնարկը նպաստել է մոդելային բիզնեսում գործունեության հաջող ընթացքին։ Մի քանի տարի անընդմեջ հաղթել է «Դոն լավագույն ֆոտոմոդել» մրցույթում։ Երկար ժամանակ նա զբաղեցրել է առաջին տեղը տարածաշրջանային բազմաթիվ մրցույթներում։ 2003 թվականին նա նվաճել է առաջին տեղը «Միսս համալսարան» մրցույթում։ 2004 թվականից ի վեր Տատյանան Ռուսաստանից բացի աշխատել է Չինաստանում, Կորեայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Լեհաստանում, Լիտվայում, Իսպանիայում։ Կորեայում Տատյանան մոդելային աշխատանքից բացի մասնակցել է հեռուստատեսային տարբեր հաղորդումների։ 2004 թվականին նա հաղթել է ուկրաինական «Դոնբասի թագուհի» մրցույթում։ 2006 թվականին Տատյանան հասել է «Միսս Ռուսաստան» եզրափակչի հնգյակ, 2008 թվականին արժանացել է «Միսս կինո» իտալական մրցույթի երկրորդ տեղին։ 2011 թվականին Տատյանան «Fashion TV» հեռուստաընկերության կողմից արժանացել է «Fashion Olymp» մրցանակի՝ որպես «2011 թվականի լավագույն ֆոտոմոդել»[1]։ Այդ ընթացքում Տատյանան հայտնվել է այնպիսի ամսագրերի շապիկին, ինչպիսիք են՝ «Առողջության մասին», «Night style», «Shopping guide», «Fashion collection», «Playboy», «Sense», «Fashion style», «Գեղեցկություն առանց սահմանների», «Լիզա․ իմ երեխան», «Կանացի գաղտնիքներ», «Maxim», «L'Officiel», «L’Officiel Kids», «Shape» (2 անգամ), «Sense», «Fashion style», «9 ամիս» և այլն։ Աբրամենկոն նաև մշտապես զբաղված է եղել հայրենական և արտասահմանյան դիզայների և նորաձևության տների նորաձևության ցուցադրումներով։ Տատյանան դարձել է «Թրասթ բանկի», «ՎՏԲ24», «Եվրոսետի», Էլիս (հագուստ), «ԱԿՕ» (կահույք), «D&D» ընկերությունների մոդելային դեմքը։ 2012 թվականին նրան հրավիրել են նկարահանվել Միխայիլ Պրոխորովի քաղաքական գովազդում։

Դերասանուհի[խմբագրել | խմբագրել կոդը]

Տատյանան հաջողությամբ նկարահանվել է հեռուստագովազդներում և երաժշտական տեսահոլովակներում։ Մասնավորապես՝ նա մասնակցել է Իոսիֆ Կոբզոնի և Իրակլիի երգերի էկրանավորմանը։ Դերասանական արվեստի նկատմամբ հետաքրքրությունը հանգեցրել է նրան, որ 2007 թվականին Աբրամենկոն նորամուտը նշել է «Վերջին սպանդ» ֆիլմում[2]։

Հաղորդավար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2016 թվականի դեկտեմբերին Տատյանան եղել է «Ռուսաստանի ՄՉՍ-ի օր 2016» պետական միջոցառման հաղորդավար։
  • Եղել է «Ռոստովի գեղեցկուհի 2016» գեղեցկության մրցույթի վարող։

Ընտանիք, անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քույր՝ Աբրամենկո Եկատերինա, դիզայներ
  • Ամուսին՝ Սոլովև Վիտալի (2013 թվականից)
  • Աղջիկներ
    • Սոլովև Վիկտորիա (2013 թվականի ծնունդ)
    • Սոլովև Ելիզավետա (2015 թվականի ծնունդ)

Դերեր թատրոնում և ֆիլմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերեր թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում դեր ռեժիսոր
2005 «Կուլագինը և ընկերները» էպիզոդիկ դեր Ալեքսեյ Իլյուխին
2006 «Վերջին կոտորած» Տանյայի ընկերուհի Սերգեյ Բոբրով
2010 «Մեր Ռուսաստանը․ Ճակատագրի ձու» երկրորդ պլանի դեր Գլեբ Օրլով
2011 «Իրակլի Պիրցխավալա «Կես առ կես» սիրահար Յուլիա Իվանովնա
2013 «Զեմսկայի բժիշկ» Մարինա Լվովնա Ալեքսանդր Պավլովսկի
«Բարձր խոհանոց» Աննա Վլադիսլավ Նիկոլաև
«Գուշակ» Նատալյա Օքսանա Նայչուկ
2014 «Պրակտիկա» Զոյա Անդրեյ Սիլկին
2015 «Մութ աշխարհ․ հավասարակշռություն» քարտուղար Օլեգ Ասադուլին
2016 «Սառը ճակատ» հաղորդավար Ռոման Վոլովուև
«Վերջին ոստիկանը» Պոլինա Ստանիսլավ Լիբին
2017 «Լանցետ» Լավրանտևա Ելենա Նիկոլաևա
«Մաքուր-մոսկովյան սպանություն» Իրինա Ֆիլիպ Կորշունով
«Անհետացած (Փախուստ)» բուժքույր Տատյանա Իվանովնա Յուսուլ Ռազիկով
«Սիրելիներ» Իրինա Սերգեևնա Միխայիլ Ժերնևսկի
«Հյուր ապագայից» Տատյանա Վյաչեսլավ Լավրով
«Սարդ (հեռուստասերիալ)» Լառա Կոնստանտին Ֆրոլով
«Դժբախտությունների և վշտերի միջոցով» Զոյա Արտյոմ Մարկով
«Ինչպես տոնել ոչ երեխայի նման» վարող Օլգա Իգոր Լեբեդև
«Հարազատ սիրտ» Լյուդա Կաիրժան Օրինբեկով
«Ամուսնություն նոր տարուն» Իրինա Ադամովսկայա Վալերի Իբրագիմով

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Татьяна Абраменко «Fashion олимп-2011»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 9-ին.
  2. «Татьяна Абраменко на КиноПоиск».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]