Տապակած պիցցա
![]() Տապակած պիցցա | |
Իտալիա | |
Ենթատեսակ | պիցցա և deep-fried food? |
Առաջացման երկիր | ![]() |
Deep-fried pizza Վիքիպահեստում |
Տապակած պիցցա, պիցցայի տեսակ, որը պատրաստվում է այլ խոհարարական տեխնոլոգիայով: Սովորական պատրաստման փոխարեն մթերքը տապակվում է: Պիցցայի պատրաստման այս ձևը հայտնի է Իտալիայում և Շոտլանդիայում, սակայն շոտլանդական և իտալական տեսակների միջև կան բազմաթիվ տարբերություններ։
Իտալիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Իտալիական pizza fritta ուտեստն առաջացել է Նեապոլում։ Պատրաստման սկզբում խմորը տապակվում է, ապա լցոնվում է պանրով, մսով և, որոշ դեպքերում՝ կանաչիով: Այլ տարբերակ է նաև բաղադրիչները շերտով ծածկելը, ինչպես արվում է calzone պատրաստելիս, որն այնուհետև տապակվում է։ Այս տարատեսակը կոչվում է panzerotto։ Տապակելը հնարավորություն է տալիս պիցցան պատրաստել առանց վառարանի։ Դա կիրառվում է փողոցային տաղավարներում, որտեղ հնոց տեխնիկապես հնարավոր չէ տրամադրել:
Շոտլանդիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս պիցցան հասանելի է երկրի բազմաթիվ խանութներում[1]։ Այն սառեցված կամ արդեն վառարանում պատրաստված ուտեստ է՝ հաստ խմորով՝ վրան ավելացրած մյուս բաղադրիչները։ Ապա այն տապակվում է։ Այս ուտեստը կարող է մատուցվել և՛ ամբողջական, և՛ կտորներով, ֆրիի հետ կամ առանց դրա։ Էդինբուրգում և նրա հարակից տարածքներում պիցցայի հետ մատուցվում է աղ և քացախ, կամ դրանցից պատրաստված սոուս։ Հաճախ նաև մատուցվում է ֆրիի հետ[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Owen James (դեկտեմբերի 28, 2004)։ «Deep-Fried Candy Bars: Scotland's Worst Food?»
- ↑ Rimmer Simon։ «Sunday Brunch: Pizza Crunch Recipe»։ Channel 4։ էջ B1։ Վերցված է 2014-08-18
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Տապակած պիցցա կատեգորիայում։ |