Տանյա Բըր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տանյա Բըր
Դիմանկար
Ծնվել էհունիսի 9, 1989(1989-06-09) (34 տարեկան)
ԾննդավայրՆորիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդիմահարդար, յություբեր, կինոդերասանուհի, հեռուստատեսային պրոդյուսեր, բլոգեր և դերասանուհի
ԱմուսինՋիմ Չեփմեն
Կայքtanyaburr.co.uk
 Tanya Burr Վիքիպահեստում

Տանյա Բըր (հունիսի 9, 1989(1989-06-09), Նորիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի նորաձևության և գեղեցկության վլոգեր, բլոգեր, դիմահարդարման մասնագետ և գրող[1][2]։ Նա ճանաչված է իր նորաձևության և գեղեցկության յութուբյան էջով։ 2014 թվականին նա ստեղծել է իր անձնական կոսմետիկայի դիֆուզյան Տանյա Բըր Կոսմետիկաների ապրանքանիշի տակ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բըրը մեծացել է Նորվիչում և սովորել է «Long Stratton High School» դպրոցում։ Նա հաճախել է Նոտրե Դեյմի դասընթացներին և ստացել դիմահարդարման մասնագետի որակավորում՝ մինչև Նորվիչի խանութներից մեկում աշխատանքի ընդունվելը[3][4][5]։ Բըրը իր յութուբյան էջը ստեղծել է 2009 թվականի հոկտեմբերին, որտեղ նա վերբեռնում է դիմահարդարման տարբերակներ, ապահովելով «տոնական տեսքը», հետագայում ընդլայնելով իր վիդեոները։ Նա «Style Haul» ցանցի անդամ է։ Նաև նկարում է վիդեոներ «DailyMix»-ի համար[3][4][5]։

Բըրը կապված է նաև սոցիալական լրատվամիջոցների հետ։ 2014 թվականի օգոստոսին նա ուներ երկու միլիոն հետևորդներ իր յութուբյան էջում և 130 միլիոն վիդեոյի դիտորդներ, իր երկրորդ յութուբյան էջում ունի 500 հազար հետևորդ և 24 միլիոն վիդեո դիտորդներ։ Նա ունի 900 հազար հետևորդ թվիթերում և շուրջ մեկ միլիոն հետևորդ ինստագրամում։ Նա համագորխակցում է տարբեր յութուբերների հետ՝ Զոուի Սագգ, Լուիս Փենթլենդ, Ալֆի Դեյս, Թայլեր Օքլեյ, Ջոու Սագգ և շատ ուրիշներ։ Բըրը ամեն սեզոնին մասնակցում է Լոնդոնյան Նորաձևության Շաբաթին և մասնակցում է «Elle Beauty» մրցանակաբաշխությանը, որպես ժուրիի անդամ[6][7]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բըրը ընկերություն է արել հայտնի յութուբեր, վլոգեր Ջիմ Չեփմենի հետ սկսած 2007 թվականից, իսկ 2015 թվականին նրանք ամուսնացել են[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Burr Tanya (հունիսի 13, 2013)։ «Birthday Photos»։ Tanya Burr's Blog։ Վերցված է հունիսի 20, 2015 
  2. Burr Tanya (մայիսի 6, 2013)։ «25 Facts About Me»։ Tanya Burr's Blog։ Վերցված է հունիսի 20, 2015 
  3. 3,0 3,1 Paxman Lauren (հունվարի 18, 2012)։ «Tanya Burr: Blogger becomes YouTube sensation with make-up tutorials | Mail Online»։ The Daily Mail։ Վերցված է մարտի 11, 2014 
  4. 4,0 4,1 McMahon Rosa (հունվարի 17, 2012)։ «Norwich woman Tanya Burr's make-up tutorials are a YouTube hit»։ Norwich Evening News։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-29-ին։ Վերցված է օգոստոսի 19, 2014 
  5. 5,0 5,1 Cope Lauren (ապրիլի 7, 2014)։ «Norfolk YouTube sensations Tanya Burr, Jim Chapman, The Lean Machines and Pixiwoo talk about their online success»։ Eastern Daily Press։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-24-ին։ Վերցված է օգոստոսի 19, 2014 
  6. Marr Wendy (օգոստոսի 16, 2014)։ «Zoella, Tanya Burr and the UK's YouTube superstars»։ The Daily Telegraph։ Վերցված է օգոստոսի 19, 2014 
  7. Atkinson Jess (նոյեմբերի 14, 2013)։ «Generation Youtube: The Rise and Rise Of Tanya Burr»։ Liberty Belle Sheffield։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-19-ին։ Վերցված է օգոստոսի 19, 2014 
  8. «Congratulations! Tanya Burr and Jim Chapman are married and are currently living in Bramerton and London. They have recently adopted a puppy named Marta, who is a miniature Dachshund.»։ OK Magazine։ սեպտեմբերի 3, 2015։ Արխիվացված է օրիգինալից 2015-11-13-ին։ Վերցված է սեպտեմբերի 3, 2015 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]