Տանգուն
Տանգուն | |
---|---|
![]() | |
Տեսակ | mythological king? և մարդ, որը հնարավոր է՝ հորինված է |
Դիցաբանություն | Daejonggyo? |
Սեռ | արական |
Քաղաքացիություն | Gojoseon |
Ծնվել է | անհայտ |
Հայր | Hwanung? |
Մայր | Ungnyeo? |
Զավակներ | Buru of Gojoseon? |
Թաղման վայր | Mausoleum of Tangun? |
![]() |
Տանգուն Վանգոմ (կորեերեն՝ 단군왕검?, 檀君王儉?), Կոչոսոն պետության (հնագույն Չոսոն) լեգենդար հիմնադիրն է, որը համարվում է կորեական առաջին պետական կազմավորումը։ Կորեական դիցաբանության մեջ երկնային աստծո թոռն է[1]։
Առասպելներ Տանգունի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ ավանդության ՝ Երկնքի Տիրակալ Հվանինը (կորեերեն՝ 환인?, 桓因?) (բուդդիստները նույնացնում էին Ինդրայի հետ) ուներ որդի ՝ Հվանուն (환웅), ով ցանկանում էր ապրել երկրի վրա, հովիտներում և լեռներում։ Հվանինը թույլ տվեց որդուն 3000 հետևորդների հետ իջնել Պեկտուսան, որտեղ նա հիմնեց Սինսին (신시, 神市), Աստծո Քաղաքը։ Անձրևի, ամպերի և քամու աստվածների հետ Հվանունը մարդկանց համար սահմանեց օրենքներ և բարոյական նորմեր, սովորեցրեց տարբեր արհեստներ, բժշկություն և հողի մշակում[2]։
Վագրը և արջը աղոթում էին Հվանունին, որպեսզի դառնան մարդիկ։ Լսելով այդ ՝ Հվանունը նրանց տվեց սխտորի 20 կտոր և օշինդրի ցողուն, ասելով, որ նրանք պետք է ուտեն միայն այդ սուրբ սնունդը և 100 օր խուսափեն արևի լույսից։ Վագրը չի դիմացել և քարանձավից դուրս է եկել 20 օրից հետո, սակայն արջը մնացել է և շուտով վերածվել է կնոջ։ Արջը (Ուննյո, 웅녀, 熊女) շնորհակալություն հայտնեց և զոհաբերություններ արեց Հվանունին։ Բայց շուտով Ուննյոն սկսեց տխրել և Սուրբ Սինդասու (신단수, 神檀樹) ծառի մոտ խնդրեց, որ երեխա ունենա։ Հվանունը հուզվեց Ուննյոյի խնդրանքից, ամուսնացավ նրա հետ, և շուտով նրանք ունեցան երեխա, որին անվանեցին Տանգուն Վանգոմ(단군왕검)[3]:
Տանգունը ժառանգեց հոր գահը, կառուցեց նոր մայրաքաղաք ՝ Ասադալ, ժամանակակից Փհենյանի կողքին (գտնվելու վայրը մինչ օրս քննարկվում է պատմաբանների շրջանում) և իր թագավորությունը անվանեց Չոսոն, որը ժամանակակից պատմաբանները անվանում են Կոչոսոն, որպեսզի չշփոթեն ավելի ուշ ստեղծված Չոսոն պետության հետ։
Ամսաթվեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ «Սամգուկ Յուսա»-ի Տանգունը սկսեց կառավարել մ.թ.ա. 2333 թվականին, ըստ «Տոնգուկ Տոննամ»-ի նկարագրության (1485) ՝ չինական կայսր Յաոյի կառավարման 50-րդ տարում։ Այլ աղբյուրներ բերում են տարբեր ամսաթվեր, բայց նրանք բոլորն էլ համարում են, որ Տանգունի թագավորությունը սկիզբ է առել Յայոյի օրոք (մ.թ.ա. 2357 - մ.թ.ա. 2256): Որոշ աղբյուրների համաձայն ՝ Տանգունը ապրել է 1908 տարի, այլ աղբյուրների համաձայն ՝ 1408[4]:
Մեկնաբանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Տանգունի մասին առասպելն առաջին անգամ հիշատակվում է XIII դարում ՝ «Սամգուկ Յուսա» ստեղծագործության մեջ։ Այժմ այն առասպելի ամենատարածված և ուսումնասիրված տարբերակն է։
Տանգունի մասին առասպելում երևում են ինչպես բուդդայական, այնպես էլ շամանական տարրեր, որոնք բնորոշ են Հյուսիսարևելյան Ասիայի շատ ժողովուրդների։ Արջը առկա է Մանդուրիայի և Ռուսաստանի հեռավոր Արևելքի տարբեր մշակույթների հիմնադրման մասին բազմաթիվ առասպելներում։
Հնագիտական գտածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1990-ական թվականներին ԿԺԴՀ-ն հայտարարել է Տանգունի դամբարանի բեկորների հայտնաբերման մասին[5]։ Արևմտյան երկրների գիտնականները թերահավատորեն են վերաբերվել գտածոյին, քանի որ երկրի կառավարությունը թույլ չի տվել հետազոտություններ և թեստեր կատարել[6]։
Տանգունը կրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոնղոլական նվաճումների ժամանակ Տանգունի լեգենդը կարևոր դեր է խաղացել ազգի համախմբման գործում։ Կոսինդոն (고신도, 古神道) կորեական շամանիզմի ճյուղ էր, որը որպես աստված երկրպագում էր Տանգունին։
XIX դարի վերջին - XX դարի սկզբին Ճապոնիայի դեմ պայքարի ալիքի վրա առաջացել է Տեջոնգյո շարժումը (대종교, 大宗敎), որը Կոսինդոյի իրավահաջորդն էր։ Ճապոնացիներն ամեն կերպ ճնշել են նրան ՝ որպես կորեական ազգայնականության դրսևորումներից մեկը և ընդհատակյա հայրենասիրական շարժման գաղափարախոսություն։ Տեջոնգյոն մինչ օրս ունի հետևորդներ ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Melton J. Gordon (2014)։ Faiths Across Time: 5,000 Years of Religious History 1։ ABC-Clio։ էջեր [1]։ ISBN 978-1610690263
- ↑ The Story of Dan-gun Archived 3 September 2011 at the Wayback Machine.
- ↑ «Myth of Founding-King Dan-gun»
- ↑ Richmond Simon, Yu-Mei Balasingamchow (2010)։ Lonely Planet Korea։ Lonely Planet։ էջ 25։ ISBN 978-1742203560
- ↑ Tertitskiy Fyodor (6 June 2016)։ «The good things in North Korea»։ NK News։ Վերցված է 20 July 2016
- ↑ G. John Ikenberry, Chung-in Moon (2008)։ The United States and Northeast Asia: debates, issues, and new order Asia in world politics։ Rowman & Littlefield։ էջեր 204 [2]։ ISBN 978-0742556393