Տամու լեռնազանգված
Տամու լեռնազանգված | |
---|---|
![]() | |
Տեսակ | Վահանային հրաբուխ և ստորջրյա հրաբուխ |
Բարձրությունը ծովի մակարդակից | −1980 ± 1 մետր |
Նյութ | բազալտ |
Անվանված է | Տեխասի A&M համալսարան |
Տամու լեռնազանգված, հանգած ստորջրյա հրաբուխ Խաղաղ օվկիանոսի հյուսիսարևմտյան մասում՝ Ճապոնիայից 1600 կմ դեպի արևելք, երկրի ամենամեծ վահանային հրաբուխն է[1] և Արեգակնային համակարգի ամենամեծ հրաբուխներից մեկը[2]։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տամու լեռնազանգվածի չափերը մոտ 450 X 650 կիլոմետր է, բարձրությունը` մոտ 4,5 կմ, իսկ գագաթը ծովի մակարդակից 2 կմ ցածր։ Ի տարբերություն ստորջրյա հրաբուխների մեծ մասի, Տամու լեռնազանգվածը ունի լերկ լանջեր։ Նույնիսկ գագաթի վերելքի անկյունը 1°-ից ավելի չէ [3]։ Ավելի քան 260,000 կմ² մակերեսով Տամու լեռնազանգվածը 50 անգամ ավելին է Երկրի ամենամեծ ակտիվ հրաբխի՝ Հավայի կղզու Մաունա Լոայի մակերեսից և համեմատելի է Բրիտանական կղզիների մակերեսի հետ։ Երկրաբան, պրոֆեսոր Ուիլյամ Սագերի խոսքով՝ Տամուի լեռնազանգվածը պատկանում է նույն «լիգային», ինչ Արեգակնային համակարգի ամենաբարձր հրաբուխը՝ Մարսի Օլիմպոսը։ Տամուն կազմված է բազալտե ապարներից և հանդիսանում է ստորջրյա սարահարթի ռելիեֆի ամենահին մասը, որը հայտնի է որպես Շատսկու բարձրավանդակ։ Ենթադրվում է, որ այն հանգել է կազմավորումից անմիջապես հետո, մոտավորապես 145 միլիոն տարի առաջ։
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Տամու լեռնազանգվածն իր անվանումը ստացել է Texas A&M համալսարանի (ամերիկյան մասնավոր, գիտահետազոտական համալսարան) հապավումից, որտեղ պրոֆեսոր Ուիլյամ Սագերը[4] դասավանդել է նախքան Հյուսթոնի համալսարան տեղափոխվելը[5]։ Պրոֆեսոր Սագերը սկսեց ուսումնասիրել Տամուի կառուցվածքը երկու տասնամյակ առաջ, բայց երկար ժամանակ անհասկանալի էր՝ լեռնազանգվածը մեկ մեծ հրաբուխ է, թե՞ ներառում է մի քանի հրաբխային երևակումներ։ Երկրագնդի վրա կան տասնյակ նմանատիպ կառույցքային լեռնազանգվածներ[6]։
Ուսումնասիրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եվ եթե Մարսի Օլիմպոս լեռը հենվում է համեմատաբար մակերեսային հենարանի վրա, ապա Տամու լեռնազանգվածի հիմքը ընդերքում, գտնվում է 30 կմ խորության վրա։ Լեռնազանգվածի ուսումնասիրությունները, որոնք թույլ տվեցին հաստատել նրա հրաբխային բնույթը։ Հետազոտությունները ներառում էին օվկիանոսի հատակի հորատում JOIDES Resolution նավից [en] օվկիանոսի ինտեգրված հորատման ծրագրի շրջանակներում [en] և սեյսմիկ հետազոտություն (ալիքների անդրադարձման մեթոդով) Marcus Langseth[en] նավից։ Սեյսմիկ հետազոտությունների տվյալները հնարավորություն տվեցին հերքել այն վարկածը, որ Տամու լեռնազանգվածը առաջացել է մի քանի հրաբուխների միաժամանակ ժայթքած լավաների սառեցումից և հաստատեց, որ բոլոր ժայթքված լավաները հոսել են մեկ ակունքից[7]։ 2013 թվականից ենթադրվում էր, որ Տամու լեռնազանգվածը վահանաձև հրաբուխ է, բայց 2019 թվականի ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այն լիթոսֆերային սալերի տեղաշարժի արդյունք է՝ մագմատիկ ճնշման տակ [8]։
Երկրաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տամուի լեռնազանգվածը ստեղծվել է մոտ 145 միլիոն տարի առաջ, Յուրայի և վաղ Կավճե դարաշրջանների ընթացքում՝ համեմատաբար կարճ ժամանակահատվածում (մի քանի միլիոն տարի), ապա հանգել։ Լեռնազանգվածը ստեղծվել է մեկ, երկրաբանորեն կարճ ժայթքման շրջանում, որը նախկինում գիտնականները կարծում էին, որ անհնար է Երկրի վրա[9][10]։ Հետազոտությունները ցույց են տվել, որ եկրակեղևի ու միջնապատյանի սահմանը՝ Մոհորովիչիչի մակարդակը (կարճ է Moho- ն) Թամուի տակ անցնում է 30 կմ խորության վրա[11]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ An immense shield volcano within the Shatsky Rise oceanic plateau, northwest Pacific Ocean. Nature Geoscience 6, 976—981 (2013)
- ↑ Brian Clark Howard. (սեպտեմբերի 5, 2013)։ «New Giant Volcano Below Sea Is Largest in the World»։ National Geographic։ Վերցված է 2014 թ․ հունվարի 6
- ↑ Анастасия Баринова. (6 сентября 2013)։ «Крупнейший на Земле вулкан прятался под водой»։ National Geographic — Россия։ Արխիվացված է օրիգինալից 2014-01-08-ին։ Վերցված է 2014-01-08
- ↑ «Геофизики открыли в Тихом океане самый большой вулкан на Земле»։ РИА Новости։ 5 сентября 2013։ Վերցված է 2014-01-08
- ↑ «В Тихом океане обнаружен самый большой в мире вулкан»։ BBC News Русская служба (ռուսերեն)։ 2013-09-08։ Վերցված է 2021-03-03
- ↑ https://www.bbc.com/russian/science/2013/09/130908_biggest_volcano
- ↑ Alexandra Witze. Underwater volcano is Earth's biggest // Nature. — 5 September 2013. —
- ↑ William W. Sager et al. Oceanic plateau formation by seafloor spreading implied by Tamu Massif magnetic anomalies // Nature Geoscience. — 8 July 2019. —
Jeannie Kever (July 8, 2019)։ «Research yields new clues to the origin of Tamu Massif»։ Phys.org։ Վերցված է 2019-07-11 - ↑ Trevor Nace (28 November 2015)։ «World's Largest Volcano Tamu Massif – Mapped For Clues To Earth's Interior»։ Forbes։ Վերցված է 3 July 2019
- ↑ William W. Sager (2013)։ «An immense shield volcano within the Shatsky Rise oceanic plateau, northwest Pacific Ocean»։ Nature Geoscience 6 (11): 976–981։ Bibcode:2013NatGe...6..976S։ doi:10.1038/ngeo1934
- ↑ Stephen Chen (24 March 2016)։ «Tamu Massif even more massive: world's largest volcano almost same size as Japan, widest in solar system»։ South China Morning Post։ Վերցված է 2 July 2019
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տամուի քարտեզ
- Sager, W., 2014, The Largest Volcano in the World-Mid Pacific Ocean. Education Videos, Houston Geological Society, Houston, Texas
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Տամու լեռնազանգված կատեգորիայում։ |