Տաղանդ և բթամտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տաղանդ և բթամտություն
Տեսակհոդված
Ժանրհոդված
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Հրատարակվել է1898 թվական
ՎիքիդարանՏաղանդ և բթամտություն

«Տաղանդ և բթամտություն», Հովհաննես Թումանյանի հոդվածներից մեկը, որն առաջին անգամ տպագրվել է 1898 թվականի դեկտեմբերի 20-ին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոդվածն առաջին անգամ հրատարակվել է 1898 թվականի դեկտեմբերի 20-ին «Տարազ» շաբաթաթերթի № 49-ի 1113-1114-րդ էջերում։ Ապա տպագրվել է Երևանում 1935 թվականին տպագրված, Նվարդ Թումանյանի կազմած և խմբագրած «Թումանյանը քննադատ» գրքի 66-68-րդ էջերում։ Այնուհետև հրատարակվել է Հովհաննես Թումանյանի «Երկերի ժողովածու վեց հատորով» (1940-1959 թվականներ) շարքի 4-րդ հատորի 56-58-րդ էջերում։

Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 6-րդ հատորում արտատպվել է «Տարազ» շաբաթաթերթից։

Թեմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոդվածում Թումանյանը նկատի է ունեցել Հ․ Սևյանի «Թատրոնի շուրջը» հոդվածը[2], որտեղ ծաղրուծանակի է ենթարկում դերասան Կարապետ Գալֆայանին։ «Բայց շատ տարօրինակ կերպով,-կարդում ենք հոդվածում,-հայտնվեց այս նորածինը, մեր աչքի առաջ եղած ոչինչը 6 ամիս հետո մի ինչ դարձավ, մի տարուց հետո տաղանդ և այժմ, մոտ երկու տարի՝ «աստղ», «արտակարգ երևույթ», «արդեն իր փառացն դափնիներուն մեջ», «հանճար» և վերջապես «երկրորդ Ադամյան»։»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թումանյան, Հովհաննես (1994). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն. էջեր 588–589.
  2. Մուրճ, 1898, № 10-11, էջ 1578-1579։