Կարապետ Գալֆայան (դերասան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Կարապետ Գալֆայան (այլ կիրառումներ)
Picto infobox film.png
Կարապետ Գալֆայան
Ծնվել է դեկտեմբերի 31, 1877 (139 տարեկան)
Ծննդավայր Կ. Պոլիս
Մահացել է սեպտեմբերի 18, 1920(1920-09-18) (տարիքը 42)
Ազգություն հայ
Մասնագիտություն դերասան


Կարապետ Գալֆայան (դեկտեմբերի 31, 1877 - սեպտեմբերի 18, 1920), հայ դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կոստանդնուպոլիսում, որտեղ ստացել է կրթությունը։ 1890-ականների վերջերից խաղացել է Կովկասում, Ֆրանսիայում։ Խաղացանկում ունեցել է բացառապես շեքսպիրյան պիեսներ՝ «Համլետ», «Օթելլո», «Լիր արքա» և այլն։

Հայ մամուլում իր անվան շուրջ ստեղծել է մեծ աղմուկ, ոմանք («Տարազ») նրան համարել են բացառիկ տաղանդի տեր դերասան, ուրիշներ («Մուրճ»)՝ որպես մի պատահականություն. պաշտպանողներից է եղել և Հովհաննես Թումանյանը։ Փարիզում Օթելլոյի դերը կատարել է ֆրանսերեն, արժանացել մամուլի խիստ քննադատության։ 1900-1901 թթ. խաղացել է Թիֆլիսում, ապա՝ Բաքվում և այլ քաղաքներում։[1]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 222.