Տակամացու
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Տակամացու | |||||
| |||||
Երկիր | Ճապոնիա | ||||
Համայնք | Կագավա (պրեֆեկտուրա) | ||||
Հիմնադրված է | փետրվարի 15, 1890 թ. | ||||
Մակերես | 375,41 կմ² | ||||
Բնակչություն | ▼417 814 մարդ (սեպտեմբերի 1, 2020)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+9 | ||||
Փոստային դասիչ | 760-8571 | ||||
Պաշտոնական կայք | city.takamatsu.kagawa.jp(ճապոներեն) | ||||
| |||||
Տակամացու (ճապ.՝ 高松市 Տակամացու-սի)՝ Ճապոնիայի կենտրոնական քաղաք, Սիկոկու կղզու Կագավա պրեֆեկտուրայի վարչական կենտրոն, Ճապոնական ծովում խոշոր նավահանգիստ։ 2005 թվականի սեպտեմբերի 26-ին և 2006 թվականի հունվարի 10-ին Տակամացուն ընդլայնվեց՝ ի հաշիվ Սիոնոե, Մուրե, Աձի, Կագավա, Կոնան և Կոկուբունձի ավանների միավորման։ Պրեֆեկտուրայի մակերեսը կազմում է 1876,55 կմ²[2], բնակչությունը՝ 981 577, (2014 թվականի օգոստոսի 1-ի տվյալների համաձայն)[3], բնակչության խտությունը՝ 523,08 մարդ/կմ²։
Պատմություն և զբոսաշրջություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրը պաշտոնապես ստացել է քաղաքի կարգավիճակ 1890 թվականի փետրվարի 15-ին։ Տակամացուն Էդոյի ժամանակաշրջանից սկսած կար և մնում է շրջանի քաղաքական և տնտեսական կենտրոն, երբ Մացուդայրա դինաստիայի կառավարիչները վերջինիս հռչակեցին իրենց տերությունների մայրաքաղաք։
Սետոյի մեծ կամուրջի բացումից հետո գնացքները Տակամացուից երթևեկում են դեպի Ունո (Տամանո, Օկայամա)։
Տակամացուի գլխավոր տեսարժան վայրը կարելի է համարել Ռիցուրին զբոսայգին՝ հիանալի այգի՝ հիմնադրված Էդոյի ժամանակաշրջանում։ Տակամացուում են գտնվում մի քանի թանգարաններ՝ Կագավայի պրեֆեկտուրայի թանգարանը և նրա մասնաճյուղ Ճապոնական ծովի ժողովրդական պատմության թանգարանը։ Տակամացուում է գտնվում Գոկեն լեռը (Յակուրի), որտեղ էլ գտնվում է Յակուրի-ձի վանքը։ Յասիմա շրջանում գտնվում է Յասիմա- ձի վանքը և բաց երկնքի տակ թանգարան հանդիսացող Սիկոկու-մուրան։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տակամացուն ծովային նավահանգիստ է։ Տակամացուի նավահանգիստը լաստուղիներով կապված է Ճապոնական ծովի տարբեր նավահանգիստների հետ։ Կան JR. երկաթգծերի կայարաններ։ Տակամացուն հանդիսանում է նաև տեղական Կոտոդեն երկաթգծային ընկերության կենտրոն, որի ուղիները քաղաքին կապում են Կոտոխիրա և Սանուկի քաղաքների հետ։ Գոկեն լեռան վրա գործում է տուրիստական թեք վերելքով լարային երկաթուղի։
Սպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքում հիմնադրվել է «Կատամատարե Սանուկի» ֆուտբոլային ակումբը։
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականից Տակամացուն հանդիսանում է մեկը տասնչորս տեղանքներից (տասներկու կղզի և երկու մերձծովյան քաղաք), որտեղ անցկացվում է Տրիեննալե Սետոուտի ժամանակակից մշակույթի միջազգային փառատոնը։
Եղբայր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սենտ-Պիտերսբերգ, ԱՄՆ (1961)
- Հիկոնե, Ճապոնիա (1966)
- Միտո, Ճապոնիա (1974)
- Տուր, Ֆրանսիա (1988)
- Նանչան, Չինաստան (1990)
- Յուրիխոնձյո, Ճապոնիա (1999)
Հիշատակումներ գրականության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տակամացուն այն քաղաքներից մեկն է, որտեղ տեղի է ունենում Հարուկի Մուրակամիի «Կաֆկան լողափին» վեպի իրադարձությունները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 人口統計|香川県 (яп.)
- ↑ 平成30年全国都道府県市区町村別面積調(平成30年10月1日時点)
- ↑ «ページが見つかりませんでした». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 28-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- * Պաշտոնական կայք(ճապոներեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տակամացու» հոդվածին։ |
|