Տալլինի ֆրանսիական դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տալլինի ֆրանսիական դպրոց
Tallinn, koolihoone Hariduse 3, 1937.jpg
Տեսակդպրոց
Հիմնադրված է1921
ԵրկիրFlag of Estonia.svg Էստոնիայի Հանրապետություն
ՏեղագրությունՏալլին
Կայքtpl.edu.ee
Տալլինի ֆրանսիական դպրոցը գտնվում է Էստոնիաում
Տալլինի ֆրանսիական դպրոց

Տալլինի ֆրանսիական դպրոց կամ Տալլինի ֆրանսիական լիցեյ (էստ․՝ Tallinna Prantsuse Lütseum), համակրթական բազմակողմանի դպրոց Տալլինում, Էստոնիայում: Այն բաղկացած է հիմնական (7-16) և միջնակարգ (16-19) մակարդակներից: Միջնակարգ կրթության ավարտին դպրոցի ուսանողները ամենաբարձր ցուցանիշներ են ունենում ազգային քննություններում[1]:

Դպրոցն այսօր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսանողները վաղ տարիքից սովորում են երեք օտար լեզու. ֆրանսերեն` առաջին դասարանից, ռուսերեն` երրորդ դասարանից և անգլերեն` չորրորդ դասարանից: Ինչպես նշում է դպրոցի տնօրեն Լաուրի Լիսին, դպրոցը ոչ արվեստի հատուկ ուղղվածություն ունի, ոչ էլ` գիտության. դպրոցի համար հավասարապես կարևոր է բոլոր տեսակի գիտելիքը[2]: Դպրոցի քաղաքականությունն առաջնային տեղ է հատկացնում դասապրոցեսին ներկայությանը. դասերից դուրս ակտիվությունը ևս խրախուսվում է, սակայն` դասերից ազատ ժամերին:

Ուսանողները հնարավորություն ունեն ծանոթանալ արվեստի տարբեր ճյուղերին. տեսնել նկարներ ու հանդիպել նկարիչների, այցելել թատրոն, համերգ կամ բալետ: Դպրոցը G5 դպրոցների միության անդամ է, որի կազմում են այսպես կոչված «Տալլին քաղաքի էլիտար դպրոցները». Տալլինի անգլիական քոլեջը, Տալլինի գիտության միջնակարգ դպրոցը, Գուստավ Ադոլֆի գիմնազիան, Տալլինի համար 21 դպրոցը[3]:

Խորհրդանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցի դրոշն ունի երկու կողմ. մի կողմին պատկերված է Ֆրանսիայի դրոշը` դպրոցի ֆրանսերեն անվանումով, դրա գերբն ու կարգախոսը (ֆր.՝ Probi estote per totam vitam, «Արժանապատիվ եղիր քո ամբողջ կյանքում»): Դրոշի մյուս կողմում նույն պատկերն է` էստոնական դրոշով ու դպրոցի էստորենեն անվանումով[4]: Նախնական դասարանների աշակերտները կրում են համազգեստ, նավաստու ավանդական կոստյում, ինչը համեմատաբար անսովոր է Էստոնիայում: Տոնական առիթներին ուսանողները կրում են սպիտակ, իսկ սովորական օրերին` կապույտ օձիքով կոստյում: Դպրոցի բոլոր ուսանողները պետք է կրեն դպրոցական սպիտակ գլխարկ: Գլխարկի դիմային մասը ձևավորված է դպրոցի անվան սկզբնատառերով, գլխարկը հիմնականում սև գույնի է, կողքերը` սպիտակ, իսկ գագաթին ֆրանսիական եռագույնն է:

10-րդ դասարան փոխադրված աշակերտները ստանում են նաև դպորցական զանգ, որը ձևավորված է լինում երկու ոճով: Մեկը հասարակ արծաթե զանգ է` կլոր գլանով: Մյուսը նմանատիպ է, սակայն կլոր գլանի փոխարեն պատկերված են դպրոցի անվան սկզբանատառերն ու ֆրանսիական եռագույնը[5]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Էստոնիայում ֆրանսերեն լեզվի և ֆրանսիական մշակույթի խորացված ուսուցմամբ դպրոց բացելու նախաձեռնությունը եկել է Ֆրանսիայի Հանրապետությունից: Էստոնիայում Ֆրանսիական ինստիտուտը բացվել է 1921 թվականին և շուտով ինստիտուտը դիմել է Էստոնիայի կրթության նախարարությանը` ֆրանսիական ուղղվածությամբ դպրոց հիմնելու գաղափարով: Դպրոցն ի սկզբանե կոչվում էր Տալլինի ֆրանսիական գիմնազիա (Տալլինի ֆրանսիական դպրոցը հաստատությանը տրվել է 1923 թվականին): Չնայած դպրոցը բացվել է 1921 թվականի օգոստոսի 1-ին, դպրոցի բացման օրը նշվում է հոկտոմբերի 1-ին, քանի որ առաջին դասը դպրոցում անց է կացվել հենց այդ օրը:

Առաջին 15 տարի[խմբագրել | խմբագրել կոդը]

Տալլինի ֆրանսիական դպրոցն առաջին տարին ուներ 81 ուսանողներ, սակայն ուսանողների թիվն ամեն տարի աճում էր` 1937 թվականին հասնելով 500-ի: Այժմ ուսանողների թիվը հասել է 730-ի, որտեղ դասավանդում է 60 ուսուցիչ: Այսօր Տալլինի ֆրանսիական դպրոցը գտնվում է Հարիդյուս 3 հասցեում, ավելի ցածր դասարանների աշակերտների համար նախատեսված շենքը գտնվում է Հարիդյուս 8 հասցեում: Հիմնադրումից հետո Տալլինի ֆրանսիական դպորցը չի ունեցել իր սեփական շենքը և մի վայրից մյուսն է տեղափոխվել: 1934 թվականի հոկտեմբերի մեկին Էստոնիայում Ֆրանսիայի դեսպանը հայտարարել է, որ Ֆրանսիայի Հանրապետությունը կօժանդակի դպրոցի նոր շենքի կառուցմանը` տրամադրելով 420.000 ֆրանկ (էստոնական 100.000 կրոն): Շուտով կառուցվում է դպրոցի նոր շենքը:

Հարիդյուս շենք[խմբագրել | խմբագրել կոդը]

1930-ական թվականներին Էստոնիայի կառավարության մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է դառնում սատարել անգլիական ու ֆրանսիական մշակույթը (գերմանական ու ռուսական ազդեցությունը թուլացնելու նպատակով), այսպիսով այն որոշում է կայացնում սատարել Տալլինի ֆրանսիական դպրոցը: 1935 թվականի ապրիլի 4-ին, երբ Էստոնիայի նախագահ Կոնստանտին Փաթսն այցելում է դպրոց, նա հայտարարում է, որ կառավարությունը դպրոցին կտրամատրի 100.000 կրոն ֆինանսական աջակցություն: Դպրոցի շենքի կառուցման առաջին քարը դրվել է 1936 թվականին, դպորցի շենքի կառուցումն ավարտվել է 1937 թվականի սեպտեմբերի 20-ին:

Տալլինի համար 7 միջնակարգ դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Էստոնիայում խորհրդային կարգերի հաստատման հետ Տալլինի ֆրանսիական դպրոցը փակվում է` միավորվելով Յակոբ Վեսթոլմ քերականության դպրոցին ու ստեղծելով Տալլինի համար 7 միջնակարգ դպրոցը (այժմ` Տալլինի անգլիական քոլեջ):

Վերածնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականին Էստոնիայի անկախության հռչակումից հետո դպրոցի շրջանավարտները շարժում են սկսում` Տալլինի ֆրանսիական դպրոցի վերաբացման համար: Արդյուքնում դպորցը վերաբացվում է 1992 թվականին: Դպրոցի վերաբացումից հետո այն գործում է մի քանի տարբեր հասցեներում, ի վերջո, 1996 թվականի օգոստոսի 31-ին այն հետ է ստանում դպրոցի պատմական շենքը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Riigieksamite tulemused 2011, Postimees, http://www.postimees.ee/export/riigieksamid/2011, վերցված է 15 February 2012 
  2. Lauri Leesi: "Kõige rohkem armastatakse ranget õpetajat.", Ohtuleht, http://www.ohtuleht.ee/431662, վերցված է 15 February 2012 
  3. [http:// www.tallinn.ee/est/g5354s35160 Gustav Adolf Gymnasium Student Council Presentation], GAG, http:// www.tallinn.ee/est/g5354s35160, վերցված է 15 February 2012 
  4. Picture gallery of Tallinn French School symbols, Tallinn French School website, http://www.tpl.edu.ee/joomla/index.php/galerii22/category/5-kooli-sumboolika., վերցված է 15 February 2012 
  5. Lõpusõrmus: väärikas mälestus kooliajast, Ohtuleht, http://www.ohtuleht.ee/174549, վերցված է 15 February 2012 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]