Տագանրոգի պոլիտեխնիկական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տագանրոգի պոլիտեխնիկական թանգարան
Տեսակ թանգարան
Երկիր Ռուսաստան
Տեղագրություն Տագանրոգ
Հիմնադրված է սեպտեմբերի 12, 2002
Կոորդինատներ: 47.2057°0′0″ հս․ լ. 38.9392°0′0″ ավ. ե. / 47.20570° հս․. լ. 38.93920° ավ. ե. / 47.20570; 38.93920
Կայք http://museum.tsure.ru/
Տագանրոգի պոլիտեխնիկական թանգարանը գտնվում է Ռուսաստանում
Տագանրոգի պոլիտեխնիկական թանգարան

Տագանրոգի պոլիտեխնիկական թանգարան, Հարավային դաշնային օկրուգի Տագանրոգի տեխնոլոգիական ինստիտուտի պոլիտեխնիկական թանգարան (ռուս.՝ Таганрогский политехнический музей / Политехнический музей ТТИ ЮФУ), գիտատեխնիկական թանգարան, որը գտնվում է ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում, Հարավային դաշնային օկրուգի Տագանրոգի տեխնոլոգիական ինստիտուտի (ՀԴՕ ՏՏԻ) տարածքում։

Թանգարանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել Տագանրոգի ռադիոտեխնիկական ինստիտուտի (ՏՌՏԻ, այժմ` համալսարան, ՏՌՏՀ) 50-ամյակի օրը` 2002 թվականի սեպտեմբերի 12-ին, «Բ» մասնաշենքում` լրագրող Օլեգ Նաբոկովի ջանքերով։ Բացման արարողության ժամանակ կարմիր ժապավենը կտրել են Տագանրոգի քաղաքապետ Սերգեյ Շիլոն, ՏՌՏՀ-ի ռեկտոր Վլադիսլավ Զախարևիչը և Օլեգ Նաբոկովը[1]։

Տագանրոգի պոլիտեխնիկական թանգարանը առաջիններից մեկն է հրավիրվել ICOM-ի (Թանգարանների միջազգային խորհուրդ) ռուսաստանյան կոմիտեի գիտատեխնիկական թանգարանների ասոցիացիա[2], իսկ նրա հիմնադիր և տնօրեն Օլեգ Նաբոկովը[3] ընտրվել է այդ կազմակերպության ղեկավարության կազմի անդամ[4]։

Թանգարանի ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի ցուցադրությունը ներկայացնում է գիտության և տեխնիկայի այն ուղղությունների զարգացման պատմությունը, որոնցից ապագա մասնագետներ է նախապատրաստում Տագանրոգի տեխնոլոգիական ինստիտուտը.

Թանգարանի մի շարք տաղավարներ և ցուցափեղկեր նվիրված են ՏՌՏԻ/ՏՌՏՀ/ՏՏԻ-ի նշանավոր ղեկավարների և գիտնականների կյանքին ու գործունեությանը։ Նրանցից են ՏՌՏԻ-ի առաջին տնօրեն Կոնստանտին Շապոշնիկովը, Վիկտոր Բոգդանովը, Անատոլի Կալյաևը, Ալեքսեյ Խարինը, Ալեքսանդր Սոլովյովը։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Пахомов А. М.А. Боровская: «Таганрог играет важную роль в системе распределённого университета...» // Радиосигнал. — 2012. — 23 окт.
  2. Собств. корр. ЮНЕСКО оценило таганрожцев // Молот. — 2006. — 6 июня. — С. 2.
  3. Каминская М. Её сын и друг // Новая газета. — 2009. — 19 июня.
  4. Титова Е. Политехническому музею ТТИ ЮФУ 10 лет // taganrogtv.ru. — 2012. — 13 сент.